Օրնիթոզուխիա
Օրնիթոզուխիա | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Ornithosuchus longidens (Huxley, 1877)
| ||||||||||
|
Օրնիթոզուխիա կամ թռչնամողես (լատ.՝ Ornithosuchus longidens), անհետացած սողունի տեսակ, տրիասի դարաշրջանի դինոզավր[1]:
Առանձնացվում է նրանով, որ համարվում է ժամանակակից թռչունների նախահայրը:
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրնիթոզուխա կոչվող դինոզավրերը, ինչպես մյուս արխոզավրերը, ապրել են հեռավոր տրիասի ժամանակաշրջանում (Երկրի երկրաբանական պատմության մեզոզոյան դարաշրջանի առաջին ժամանակաշրջանին):
Որոշ գիտնականներ պնդում են, որ օրնիթոզուխիաները կամ թռչնամողեսները ապրել են դեռևս պերմի ժամանակաշրջանում` մեզանից մոտ 240 մլն տարի առաջ:
Այս հսկայական մողեսները ապրել են հիմնականում ներկայիս Արգենտինայի և Չիլիի տարածքում՝ Լատինական Ամերիկայում: Արգենտինայի տարածքում հայտնաբերվել են դինոզավրերի մնացորդներ:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունեցել է ոչ մեծ մարմին, որը պատված է եղել կլորավուն թեփուկներով: Ունեցել է իր կարգի բոլոր դինոզավրերին բնորոշ բավականին երկար պոչ:
Քայլելու նպատակով թռչնամողեսը օգտագործել է հետևի վերջույթները: Առջևի վերջույթները շատ փոքր են: Ներկայումս, բացի այս սողուններից՝ թռչունների անցումային այլ ձև չի գտնվել:
Հարկավոր է իմանալ, որ օրնիթոզուխիան բրածո մողես է, այլ ոչ թե բրածո թռչուն՝ արքեոպտերիքսների և արքեօնիսի նման:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 231 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
|