Օրմինդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Օրմինդո
Տեսակ օպերա
Կոմպոզիտոր Ֆրանչեսկո Քավալլի
Լիբրետտոյի
հեղինակ
Ջովաննի Ֆաուստինի
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Առաջնախաղի վայր Վենետիկ

Օրմինդո (L'Ormindo), իտալացի երգահան Ֆրանչեսկո Քավալլիի օպերա (favola dramatica musicale) նախախաղով և երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն՝ Ջովաննի Ֆաուստինիի։ Առաջնախաղը կայացել է 1644 թ. Վենետիկի Սան Կասիանո թատրոնում (Teatro San Cassiano)։ Թեև օպերան օժտված է որոշակի արժանիքներով՝ երաժշտական ճաշակի արագ փոփոխման հետևանքով այն մոռացվեց շուրջ երեք դարով՝ նորից բեմադրվելով միայն 1967 թ. Գլայնդբորնի օպերային փառատոնի շրջանակներում Ռայմոնդ Լեպարդի կողմից։ Ներկայումս հազվադեպ է կատարվում։