Օրլովաչայի քարանձավ
Օրլովաչայի քարանձավ | |
---|---|
![]() | |
Տեսակ | քարանձավ և բնության հատուկ պահպանվող տարածք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Պալե (համայնք) |
Երկարություն | 2500 մետր |
Մակերես | 0 հեկտար[1] |
Ձևավորում | 2011[1] |
![]() | |
![]() | |
Օրլովաչի քարանձավ (սերբ.՝ Пећина Орловача), քարանձավ Բոսնիա և Հերցեգովինայի Սերբիայի հանրապետության Պալե համայնքի տարածքում։ Բոսնիա և Հերցեգովինայի երկրորդ ամենաերկար և Սերբիայի հանրապետության ամենաերկար քարանձավն է։ Գտնվում է Օրլովաչա լեռան վրա, Պալեից 10 կիլոմետր արևմուտք և Սարաևոյից 15 կիլոմետր արևելք՝ Պալե֊Սոկոլաց ավտոճանապարհից 700 մետր հեռավորության վրա[2]։ Նախկինում հայտնի է եղել որպես Սավվայի քարանձավ։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուտքը գտնվում է Սումբուլովաց գյուղի վերևի ծովի մակարդակից 1056 մետր բարձրության զառիթափ ժայռի վրա։ Քարանձավի առաջին հատակագիծը կազմվել է 1975 թվականին։ Հետագայում հայտնաբերվել և մաքրվել է քարերով փակված քարանձավի երկրորդ մուտք։ Ընդհանուր խորությունը մոտ 560 մետր է, ուսումնասիրված անցումների ընդհանուր երկարությունը՝ մոտ 2500 մետր։ Քարանձավ չորս մակարդակ ունի, ստորին մակարդակում հոսում է Սինևա գետը։ Բազմաթիվ կաթիլային կազմավորումներ կան՝ ստալակտիտներ, ստալագմիտներ և այլն։ Քարանձավի միկրոկլիմատը կայուն է՝ տարվա միջին ջերմաստիճանը 8,8 °C է, իսկ խոնավությունը՝ ավելի քան 90%[3]։
Քարանձավում հայտնաբերվել են քարանձավային արջի ոսկորներ, որոնց տարիքը գնահատվում է 16000 տարի։ Այդ ոսկորները պահվում են քարանձավի թանգարանում։ Քարանձավի շրջակայքում նույնպես հնագիտական գտածոներ են հայտնաբերվել՝ կացնի մնացորդներ և կերամիկայի բեկորներ[3]։
Պահպանման կարգավիճակ և օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականից մինչ օրս քարանձավը բնական հուշարձան է, հուշարձանի մակերեսը կազմում է 27,1 հա[4]։ 1980 թվականից քարանձավի անցուղիների մի մասը սարքավորվել են և բացվել է զբոսաշրջիկների համար։ 1992-1995 թվականների պատերազմի պատճառով, այցերը դադարել են։ 2002 թվականին քարանձավը վերաբացվել է զբոսաշրջիկների համար:։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Nationally designated areas (CDDA)
- ↑ Редакција (2021-04-11)։ «Од четвртка пећина Орловача доступна за посјетиоце»։ Соколац срце Романије (sr-RS)։ Վերցված է 2021-04-16
- ↑ 3,0 3,1 Елена Арсениевич։ «Пещера Орловача»։ Путеводитель по Боснии и Герцеговине (ռուսերեն)
- ↑ «Регистар заштићених природних добара» (սերբերեն)։ Републички завод за заштиту културно-историjског и природног насљеђа։ Վերցված է 2017-07-25
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օրլովաչայի քարանձավ կատեգորիայում։ |