Օրամել Հինքլի Սիմփսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օրամել Հինքլի Սիմփսոն
GovOSimpson.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Centenary College of Louisiana?, Թուլեյնի համալսարան և Թուլեյնի համալսարանի իրավաբանական դպրոց
Մասնագիտություն՝ փաստաբան և քաղաքական գործիչ
Դավանանք մեթոդիզմ
Ծննդյան օր մարտի 20, 1870(1870-03-20)[1]
Ծննդավայր Washington, Սենտ Լանդրի շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Վախճանի օր նոյեմբերի 17, 1932(1932-11-17)[1] (62 տարեկանում)
Վախճանի վայր Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Գերեզման Greenwood Cemetery, New Orleans
Թաղված Greenwood Cemetery, New Orleans
Քաղաքացիություն Flag of the United States (1912-1959).svg ԱՄՆ

Օրամել Հինքլի Սիմփսոն (անգլ.՝ Oramel Hinckley Simpson, մարտի 20, 1870(1870-03-20)[1], Washington, Սենտ Լանդրի շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - նոյեմբերի 17, 1932(1932-11-17)[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Լուիզիանայի 39-րդ նահանգապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրամել Հինքլի Սիմփսոնը ծնվել է 1870 թվականի մարտի 20-ին, Վաշինգտոնում, Լուիզիանա՝ Սեմյուել և Մերի Էսթեր (ի ծնե՝ Բիր) Սիմփսոնների ընտանիքում։ 1890 թվականին ավարտել է Լուիզիանայի հարյուրամյա քոլեջը, իսկ 1893 թվականին Տուլեյնի համալսարանում ստացել է իրավաբանի դիպլոմ[2]։

1893-1899 թվականներին Սիմփսոնն իրավաբան է աշխատել Նոր Օռլեանում, որից հետո կարճ ժամանակվա ընթացքում ԱՄՆ դրամահատարանում զբաղեցրել է գրագրի պաշտոն[2]։ 1899 թվականին ամուսնացել է Լուիզա Պիչետի հետ, որը Նոր Օռլանից էր[3]։ Նրանք երեխաներ չեն ունեցել։

1900-ից 1908 թվականներին Սիմփսոնը եղել է Լուիզիանայի սենատի քարտուղարի օգնական, 1908-ից 1924 թվականներին՝ Սենատի քարտուղար, իսկ 1924-ից 1926 թվականներին՝ փոխնահանգապետ[2]։ 1921 թվականին եղել է Լուիզիայի սահմանադրական կոնվենտի քարտուղար։

1926 թվականի հոկտեմբերի 11-ին մահացել է նահանագապետ Հենրի Ֆուկուան, և Սիմփսոնը, լինելով փոխնահանգապետ, զբաղեցրել է նրա պաշտոնը[4]։ Սիմփսոնը պաշտոնը զբաղեցնելու ընթացքում վերահիմնադրել է Լուիզիանայի ավտոմոբիլային ճանապարհների հանձնաժողովը, ինչպես նաև դեմ է հանդես եկել Փոնչարթրեյն լճի արևելյան հատվածով անցնող վճարովի կամուրջին, որը կառուցվել էր Նոր Օռլեանը և Սլայդելան միացնելու համար[2]։ Նրան չի հաջողվել աջակցություն ստանալ, բայց կարողացել է լաստանավով անվճար տեղափոխություններ կազմակերպել[4]։

Այդ ժամանակ կրկին ի հայտ է եկել Կու-կլուքս-կլանը։ Նահանգի օրենսդրական ժողովն ընդունել էր օրենք, որն արգելում էր կրել Կու-կլուքս-կլանի հագուստները, գլխանոցները և դիմակները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կրել են Մարիդի Գրայի, դիմակահանդեսների և երեկույթների ժամանակ։

1927 թվականին տեղի է ունեցել Միսսիսիպիի հովտի մեծ հեղեղումը, որը ստիպել էր Սիմփսոնին պայթեցնել թումբը։ Այդ թումբը կառուցվել էր Նոր Օռելանի պաշտպանության համար։ Դա փրկել էր քաղաքը մեծ կործանումներից, բայց հանգեցրել է ավելի քան 100 հազար հեկտար հողերի ամայացմանը, որոնք տեղակայված էին գետի ստորին հատվածում։ Հեղեղումից տուժվածներին փոխհատուցում է տրվել։

Սիմփսոնը լքել է նահանագապետի պաշտոնը 1928 թվականի մայիսի 21-ին։ Ավելի ուշ որպես հատուկ գործակալ է ծառայել նահանգի հարկային հանձնաժողովում, ինչպես նաև` եղել է ժառանգության հարկի հավաքման օրինական նախագահ։ 1932 թվականին որոշ ժամանակ զբաղեցրել է Մահանագի սենատի քարտուղարի պաշտոնը։

Օրամել Հինքլի Սիմփսոնը մահացել է 1932 թվականի նոյեմբերի 17-ին, Նոր Օռլեանում՝ 62 տարեկան հասակում և հուղարկավել է Գրինվուդի գերեզմանատանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Louisiana Governor Oramel Hinckley Simpson» (անգլերեն)։ National Governors Association։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-16-ին։ Վերցված է 2012-12-2 
  3. 3,0 3,1 «Oramel Hinckley Simpson» (անգլերեն)։ Find a Grave։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-16-ին։ Վերցված է 2012-12-2 
  4. 4,0 4,1 «Oramel Hinckley Simpson» (անգլերեն)։ Louisiana Secretary of State։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-16-ին։ Վերցված է 2012-12-2 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robert Sobel, John Raimo. Biographical Directory of the Governors of the United States, 1789–1978. — Westport, Conn.: Meckler Books, 1978. — Т. 2.
  • Joseph G. Dawson III. The Louisiana Governors: From Iberville to Edwards. — Baton Rouge: Lousiana State University Press, 1990.