Jump to content

Օտրանտոյի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օտրանտո ամրոցից)
Օտրանտոյի ամրոց
իտալ.՝ Castello di Otranto
Նկարագրություն
ՏեսակԱմրոց
ՏեղագրությունԻտալիա Օտրանտո, Իտալիա
ՀասցեVia Alfonso d'Aragona - 19032 Otranto (LE)[1][2] և Via Nicola d'Otranto[3]
Վարչական միավորՕտրանտո
ԵրկիրԻտալիա Իտալիա
Համալիրի մասCastelli del Salento?
Կառուցված1485 - 1498 թվականներ
ԿառուցողՖերդինանդ II Արագոնացի
ՃարտարապետՉիրո Չիրի
Կայքcastellipuglia.org
Քարտեզ
Քարտեզ
 Castello di Otranto Վիքիպահեստում

Օտրանտոյի ամրոց (իտալ.՝ Castello di Otranto), ամրոց հարավային Իտալիայի Օտրանտո քաղաքում, Լեչե գավառ, Ապուլիա նահանգ։

Կառուցվել է 1485-1498 թվականներին ճարտարապետներ Չիրո Չիրիի և Ֆրանչեսկո դի Ջորջո Մարտինիի նախագծերով ու ղեկավարությամբ, Ֆերդինանդ II Արագոնացու հրամանով, թուրքական ներխուժումը ետ մղելուց հետո[4]։

Ամրոցը կառուցվել է նախկինում գոյություն ունեցած ամրությունների տեղում։ Ունի երկրաչափական սեղան պատկերի ձև։ Երեք անկյուններում տեղակայված են Ալֆոնսինի (իտալ.՝ Torre Alfonsina), Հիպոլիտայի (իտալ.՝ Torre Ippolita) և Դուկեսկայի (իտալ.՝ Torre Duchesca) կլոր աշտարակները։ Չորրորդ անկյունը (ծովի կողմից) ունի հաստ սրածայր ավարտ։

Ամրոցը շրջապատված է խրամափոսով։

Օտրանտոյի ամրոցի պատերին և շինություններին պահպանվել են հինհռոմեական արձանագրություններով մի քանի քարետախտակներ[5]։

Օտրանտոյի ամրոցը կարևոր գեղարվեստական պատկեր է դարձել Հորաս Ուոլփոլի «Օտրանտոյի ամրոցը» (The Castle of Otranto) վեպում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. dati.beniculturali.it — 2014.
  2. Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.
  3. Atlante castellano d'Italia
  4. Otranto Castle Արխիվացված 2007-04-12 Wayback Machine (անգլ.)
  5. Италия. Апулья

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտրանտոյի ամրոց» հոդվածին։