Օստեոպենիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օստեոպենիա, ցածր ոսկրային զանգված, ցածր ոսկրային խտություն
Osteopenia
Հիվանդության ախտանշաններՍովորաբար անախտանիշ
Բուժաքննությունdual-energy X-ray absorptiometry?
Բժշկական մասնագիտությունՌևմատոլոգիա, Էնդոկրինոլոգիա
ՀՄԴ-9733.90
ՀՄԴ-10M85.8
Ռիսկի գործոններՄեծահասակ, ալկոհոլիզմ, ծխել, ցածր մարմնի զանգվածի ինդեքս
Ախտորոշումոսկրերի հանքային խտության սկանավորում՝ դենսիտոմետրիա
ԲարդություններՕստեոպորոզի առաջացում
ԿանխարգելումՎիտամին D-ի և Կալցիումի բավարար քանակ, կանոնավոր ծանր քաշային վարժություններ, ծխախոտի և ալկոհոլի օգտագործման սահմանափակում
 Osteopenia Վիքիպահեստում

Օստեոպենիա, ոսկրային ցածր հանքային խտություն։ Օստեոպենիայով տառապող հիվանդներն ունեն կոտրվածքների և օստեոպորոզի զարգացման ավելի բարձր ռիսկ[1]։ Ըստ 2010 թվականի տվյալների 43 միլիոն տարեց ունի օստեոպենիա[2]։

Օստեոպենիա առաջացնող մեկ պատճառ գոյություն չունի, օստեոպենիայի առաջացումը պայմանավորված է մի շարք ռիսկի գործոններով։ Օստեոպենիայի ռիսկի գործոնները լինում են փոփոխական (վարքային, ներառյալ՝ սննդային սովորությունները և որոշակի դեղամիջոցների օգտագործումը) և անփոփոխ (տարիքին զուգընթաց ոսկրերի հանքային խտության նվազում)։ Բարձր ռիսկի գործոններ ունեցող անձանց մոտ սկրինինգային դենսիտոմետրիկ սկանավորումն օգնում է հայտնաբերել ոսկրերի ցածր հանքային խտության զարգացումն ու պրոգրեսիան։ Օստեոպենիայի զարգացումը կարելի է կանխարգելել սկսած վաղ հասակից, այն իր մեջ ներառում է առողջ սննդակարգ, ծանր քաշային վարժություններ, ինչպես նաև պետք է խուսափել ծխախոտի օգտագործումից և ալկոհոլի չարաշահումից։ Օստեոպենիայի բուժումն հակասական է, այն իր մեջ ներառում է ոչ դեղորայքային բուժում՝ առողջ սովորություններն ավելացնելու միջոցով (սննդակարգի փոփոխություն, ծանր քաշային վարժություններ, ծխախոտի և ալկոհոլի օգտագործման սահմանափակում)։ Օստեոպենիայի դեղորայքային բուժումը, որն իր մեջ նեռառում է բիֆոսֆոնատներով կամ այլ դեղաբանական խմբերով բուժում՝ զերծ չէ ռիսկերից։ Այնուամենայնիվ բուժման ընտրությունը կայացվում է հաշվի առնելով յուրաքանչյուր հիվանդի կոտրվածքների առաջացման ռիսկը։

Օստեոպենիա է համարվում ոսկրերի նորմալ հանքային խտությունից մինչև օստեոպենիա ընկած սահմանը։

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օստեոպենիայի ռիսկի գործոնները բաժանվում են՝ ֆիքսված (անփոփոխ) և փոփոխվող գործոնների։ Օստեոպենիան կարող է նաև լինել երկրորդային, որպես այլ հիվանդությունների հետևանք։ Ռիսկի գործոններից են (ցանկը թերի է)[3][4] [5]՝

Ոսկրերի խտությունը առավելագույնի է հասնում 35 տարեկանում, այնուհետև տարիքն զուգընթաց նվազում:

Ֆիքսված[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարիք՝ ոսկորային խտությունը առավելագույնի է հասնում 35 տարեկանում, այնուհետև տարիքին զուգընթաց նվազում է։ Ոսկրային հանքային խտության նվազում տեղի է ունենում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում[6]։
  • Ռասսա՝ օստեոպենիայի առաջացման ռիսկը մեծ է Կովկասցիների և Ասիացիների մոտ։
  • Սեռ՝ կանայք, հատկապես հետդաշտանադադարային տարիքի, ռիսկի ավելի բարձր գոտում են գտնվում։
  • Ժառանգական պատմություն։

Փոփոխվող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծխախոտի օգտագործում
  • Ալկոհոլի օգտագործում
  • Նվազ ֆիզիկական ակտիվություն[7][8][9]։
  • Քիչ կալորիական սննդի օգտագործում - օստեոպենիան կին մարզիկների մոտ կարող է առաջանալ, որպես կին մարզիկների տրիադայի համախտանիշ, որը զուգակցվում է էներգոդեֆիցիտով, անկանոն դաշտանային ցիկլերով, ոսկորերի ցածր հանքային խտությամբ[10]։
  • Կալցիումի և վիտամին D-ի անբավարարություն

Այլ հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցելիակիա[11][12]
  • Հիպերթիրեոզ
  • Նյարդային անորեքսիա[13]

Դեղամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստերոդներ
  • Հակաբեղմնավորիչներ

Սկրինինգ և ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական Դենսիտոմետրիայի Միջազգային Կազմակերպությունը (ISCD (International Society for Clinical Densitometry)) և Օստեոպորոզի Ազգային Հիմնադրամը 65 տարեկանից մեծ կանանց և 70-ից մեծ տղամարդկանց, ինչպես նաև օստեոպենիայի ռիսկի գործոններ ունեցող կամ նախկինում կոտրվածքների պատմություն ունեցող մեծահասակներին առաջարկում են կատարել DXA[14] (dual X-ray absorptiometry - դենսիտոմետրիա) սկանավորում։ Դենսիտոմետրիան սկանավորման տեսակ է, որն օգտագործում է ռենտգեն տեխնոլոգիան՝ ցածր ռադիացիայով, ապահովելով ոսկրերի հանքային խտության ճշգրիտ որոշում[15][16]։

Միացյալ Նահանգների Կանխարգելման Աշխատանքային խումբը (USPSTF) առաջարկում է կատարել օստեոպորոզի սկրինինգային հետազոտություն 65 տարեկանից բարձր տարիքի այն կանանց, ովքեր ունեն ռիսկի գործոններ։ Այն նշում է նաև, որ տղամարդկանց սկրինինգ կատարելու համար բավարար ապացույցներ չկան[17]։ Սկրինինգային հետազոտության հիմնական նպատակը կոտրվածքների կանխարգելումն է։ Պետք է նշել նաև, որ USPSTF-ի սկրինինգային ուղեցույցերը ոչ թե օստեոպենիայի, այլ օստեոպորոզի համար են։

Դենսիտոմետրիկ սկանավորումը գործածության մեջ։

Օստեոպորոզի Ազգային Հիմնադրամն առաջարկում է ոսկրային խտության ճշգրիտ որոշման համար կիրառել կենտրոնական (կոնքազդրային հոդի և ողնաշարի) դենսիտոմետրիկ հետազոտություն, շեշտելով, որ ծայրամասային կամ սկրինինգային սկաներները չպետք է օգտագործվեն կլինիկական լրջագույն ախտորոշում կատարելու համար, ինչպես նաև կենտրոնական և ծայրամասային դենսիտոմետրիայի սկանները չպետք է համեմատվեն միմյանց հետ[18]։

Դենսիտոմետրիան օգտագործվում է օստեոպեիայի կամ օստեոպորոզի ախտորոշման նպատակով, ինչպես նաև ժամանակի ընթացքում, տարիքի մեծացմանը զուգընթաց, կենսակերպի փոփոխություննրի կամ որոշակի դեղամիջոցներով բուժմամբ պայմանավորված՝ ոսկրերի հանքային խտությունը որոշելու նպատակով։

Դենսիտոմետրիկ սկանավորման ժամանակ ստեղծվում է ոսկրերի հանքային խտության T-միավոր, որն համեմատում է հիվանդի դենսիտոմետրիայի տվյալները առողջ երիտասարդ անձի տվյալների հետ։ Օստեոպենիա է համարվում ոսկրերի հանքային խտության տվյալների 1ից 2,5 ստանդարտ շեղումը կամ, երբ T-միավորը գտնվում է -1,0-ից -2,5-ի սահմաններում ( -2,5-ից ցածր T-միավորը վկայում է օստեոպորոզի մասին)։ T-միավորի հաշվարկներն ինքնին ստանդարտեցված չեն[14][19][20][21]։

Կլինիկական Դենսիտոմետրիայի Միջազգային Կազմակերպությունը (ISCD) առաջարկում է պրեմենոպաուզալ կանանց և 50 տարեկանից փաքր տարիքի տղամարդկանց պարագայում[22] T-միավորի փոխարեն կիրառել Z-միավորը։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկրային ցածր խտության կանխարգելումը կարելի է սկսել վաղ հասակում։ Քանի որ ոսկրային խտության նվազումն անդառնալի պրոցես է, ուստի օստեոպենիայի կանխարգելումը կարևոր է[23]։

Ոսկորների խտությունը հնարավոր է առավելագույնի հասցնել և հանքայնացման կորուստը կայունացնել հետևյալ միջոցառումներով[24][25][26][27]՝

    • Ֆիզիկական վարժություններ, մասնավորապես ծանր քաշային վարժություններ
    • Բավարար կալորիականությամբ սննդի օգտագործում
    • Կալցիումի հավելումների օգտագործում։ Տարեց մարդկանց օրգանիզմում՝ հատկապես որոշ հիվանդությունների պարագայում, օրինակ՝ ցելիակաի կամ հիպերթիրեոզի, աճում է կալցիումի պահանջարկը[25]։
    • Սննդում բավարար վիտամին D-ի առկայություն
    • Էստրոգեն փոխարինող թերապիա
    • Ստերոիդային դեղամիջոցների կիրառման հսկողություն
    • Ծխախոտի և ալկոհոլի օգտագործման սահմանափակում

Դեղորայքային թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օստեոպենիայի դեղորայքային բուժումը խնդրահարույց է[5][28][29]։ Օստեոպենիան ախտորոշվելուց հետո բուժումը ոչ միշտ է անցկացվում դեղամիջոցներով[30][31]։ Օստեոպենիա ունեցող անձանց մեծամասամբ խորհուրդ է տրվում զբաղվել ռիսկի գործոնների կանխարգելմամբ (տես վերևում)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Կոտրվածքների ռիսկի գնահատման գործիքը (FRAX) գնահատում է ազդրոսկրի և խոշոր օստեոպորոտիկ կոտրվածքների (կարող են առաջանալ այլ ոսկրերում) առաջացման հավանականությունը[32][33]։ Ի հավելում ոսկրերի հանքային խտության T-միավորի, FRAX միավորի հաշվարկը ներառում է տարիքը, մարմնի առանձնահատկությունները, առողջ սովորությունները և այլ հանգամանքներ[34]։

2014թ ի դրությամբ Օստեոպորոզի Ազգային Հիմնադրամն (NOF) առաջարկում է օստեոպենիայի դեղորայքային բուժում անցկացնել պոստմենոպաուզալ կանանց ու 50 տարեկանից բարձր տարիքի այն տղամարդկանց, ում մոտ FRAX-ով ազդրոսկրի կոտրվածքի հավանականությունը >3% կամ խոշոր կոտրվածքների հավանականությունը >20%[35]։ 2016 թվականի դրությամբ Կլինիկական էնդոկրինոլոգների Ամերիկյան Ասոցիացիան և էնդոկրինոլոգիայի Ամերիկյան Քոլեջը համաձայն են այս մոտեցման հետ[36]։ 2017 թվականին Բժիշկների Ամերիկյան Քոլեջը բժիշկներին խորհուրդ է տվել անհատական մոտեցում ցուցաբերել օստեոպենիա ունեցող 65 տարեկանից բարձր տարիքի կանանց դեղորայքային բուժում նշանակելուց, հաշվի առնելով կոտրվածքների առաջացման ռիսկը, ինչպես նաև պացիենտի նախապատվությունները[37]։

Օստեոպենիայի բուժումն իր մեջ ներառում է մի շարք դեղամիջոցներ։ Հաճախ կիրառվող դեղերից են բիֆոսֆոնատները (ալենդրոնատ, ռեզեդրոնատ և իբանդրոնատ)։ Որոշ հետազոտություններ բիֆոսֆոնատների կիրառումից հետո կոտրվածքների ռիսկի նվազում մասին են վկայում[38]։ Կիրառվող այլ դեղամիջոցներից են էստրոգենային ընկալիչների ընտրողական մոդուլյատորները (SERMs)` ռալօքսիֆեն, էստրոգեն, կալցիտոնին և տերիպարատրտ[39]։

Այս դեղորայքները զերծ չեն ռիսկերից[40][41]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օստեոօենիա բառն առաջացել է Հունարեն ὀστέον (ostéon), "ոսկր" and πενία (penía), "աղքատ" բառերից։ Տես նաև օստեոպորոզ հոդվածը։

1992 թվականի հունիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանեց օստեոպենիա տերմինը[29][42]։ Մայո կլինիկայի օստեոպորոզի համաճարակաբանը, ով մասնակցել է օստեոպորոզի սահմանմանը 1992թ.-ին, ասել է. «Սահմանումը պարզապես նպատակ ուներ ցույց տալ խնդրի առկայությունը» և նշել, որ «դա որևէ առանձնահատուկ ախտորոշիչ կամ թերապևտիկ նշանակություն չուներ։ Սահմանումը պարզապես նպատակ ուներ առանձնացնել մի հսկայական խմբի, որը կարծես թե կարող է ռիսկի տակ լինել»[43]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Low bone mineral density and fracture burden in postmenopausal women»։ CMAJ 177 (6): 575–80։ September 2007։ PMC 1963365։ PMID 17846439։ doi:10.1503/cmaj.070234 
  2. «The recent prevalence of osteoporosis and low bone mass in the United States based on bone mineral density at the femoral neck or lumbar spine»։ Journal of Bone and Mineral Research 29 (11): 2520–6։ November 2014։ PMC 4757905։ PMID 24771492։ doi:10.1002/jbmr.2269 
  3. staff familydoctor org editorial։ «What Is Osteopenia? – Osteoporosis»։ familydoctor.org (en-US)։ Վերցված է 2019-12-03 
  4. «Who's at risk? | International Osteoporosis Foundation»։ www.iofbonehealth.org։ Վերցված է 2019-12-03 
  5. 5,0 5,1 Karaguzel Gulay, Holick Michael F. (December 2010)։ «Diagnosis and treatment of osteopenia»։ Reviews in Endocrine and Metabolic Disorders (անգլերեն) 11 (4): 237–251։ ISSN 1389-9155։ PMID 21234807։ doi:10.1007/s11154-010-9154-0 
  6. «Aging and bone loss: new insights for the clinician»։ Therapeutic Advances in Musculoskeletal Disease 4 (2): 61–76։ April 2012։ PMC 3383520։ PMID 22870496։ doi:10.1177/1759720X11430858 
  7. «Bone mineral density in adolescent female athletes: relationship to exercise type and muscle strength»։ Medicine and Science in Sports and Exercise 34 (2): 286–94։ February 2002։ PMID 11828239։ doi:10.1097/00005768-200202000-00017 
  8. «American College of Sports Medicine Position Stand: physical activity and bone health»։ Medicine and Science in Sports and Exercise 36 (11): 1985–96։ November 2004։ PMID 15514517։ doi:10.1249/01.mss.0000142662.21767.58 
  9. «Participation in road cycling vs running is associated with lower bone mineral density in men»։ Metabolism 57 (2): 226–32։ February 2008։ PMID 18191053։ doi:10.1016/j.metabol.2007.09.005 
  10. «The female athlete triad: an emerging role for physical therapy»։ The Journal of Orthopaedic and Sports Physical Therapy 33 (10): 594–614։ October 2003։ PMID 14620789։ doi:10.2519/jospt.2003.33.10.594 
  11. «Bone mineral affection in asymptomatic adult patients with celiac disease»։ The American Journal of Gastroenterology 89 (12): 2130–4։ December 1994։ PMID 7977227 
  12. «Celiac Disease and Its Role in the Development of Metabolic Bone Disease»։ Journal of Clinical Densitometry: S1094695019300824։ July 2019։ PMID 31320223 ։ doi:10.1016/j.jocd.2019.06.005 
  13. «Anorexia Nervosa and Its Impact on Bone Health»։ Eating Disorders Catalogue (en-US)։ 2018-02-28։ Վերցված է 2019-12-03 
  14. 14,0 14,1 «2019 ISCD Official Positions – Adult – International Society for Clinical Densitometry (ISCD)» (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-01-ին։ Վերցված է 2019-12-03 
  15. «Enhanced precision with dual-energy X-ray absorptiometry»։ Calcified Tissue International 51 (1): 14–7։ July 1992։ PMID 1393769։ doi:10.1007/bf00296209 
  16. «Radiation exposure in bone mineral density assessment»։ Applied Radiation and Isotopes 50 (1): 215–36։ January 1999։ PMID 10028639։ doi:10.1016/s0969-8043(98)00026-8 
  17. «Final Update Summary: Osteoporosis to Prevent Fractures: Screening – US Preventive Services Task Force»։ www.uspreventiveservicestaskforce.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-19-ին։ Վերցված է 2019-12-03 
  18. «Bone Density Test, Osteoporosis Screening & T-score Interpretation»։ National Osteoporosis Foundation (en-US)։ Վերցված է 2019-12-03 
  19. WHO Scientific Group on the Prevention and Management of Osteoporosis (2000 : Geneva, Switzerland) (2003)։ «Prevention and management of osteoporosis»։ Վերցված է 2007-05-31 
  20. «Fracture Risk Assessment Tool»։ World Health Organization։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-12-ին։ Վերցված է 2023-01-25 
  21. «UpToDate»։ www.uptodate.com։ Վերցված է 2019-12-03 
  22. «2019 ISCD Official Positions – Adult – International Society for Clinical Densitometry (ISCD)» (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-01-ին։ Վերցված է 2019-12-03 
  23. «UpToDate»։ www.uptodate.com։ Վերցված է 2019-12-03 
  24. «Menopause & Osteoporosis»։ Cleveland Clinic (անգլերեն)։ Վերցված է 2019-12-03 
  25. 25,0 25,1 «Osteoporosis Overview | NIH Osteoporosis and Related Bone Diseases National Resource Center»։ www.bones.nih.gov։ Վերցված է 2019-12-03 
  26. «Preventing Osteoporosis»։ International Osteoporosis Foundation։ Վերցված է 2019-12-03 
  27. «Diseases and Conditions Osteoporosis»։ www.rheumatology.org։ Վերցված է 2019-12-03 
  28. Murphy Kate (2009-09-07)։ «New Osteoporosis Diagnostic Tool Draws Criticism»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2019-12-03 
  29. 29,0 29,1 «How A Bone Disease Grew To Fit The Prescription»։ NPR.org (անգլերեն)։ Վերցված է 2019-12-08 
  30. «One Minute Consult | What is osteopenia, and what should be done about it?»։ www.clevelandclinicmeded.com։ Վերցված է 2019-12-08 
  31. «Osteopenia Warrants Treatment—Selectively—to Reduce Fracture Risk»։ EndocrineWeb (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-22-ին։ Վերցված է 2019-12-08 
  32. «FRAX — WHO Fracture Risk Assessment Tool»։ World Health Organization։ Վերցված է 2010-01-16 
  33. Unnanuntana Aasis, Gladnick Brian P, Donnelly Eve, Lane Joseph M (March 2010)։ «The Assessment of Fracture Risk»։ The Journal of Bone and Joint Surgery. American Volume (անգլերեն) 92 (3): 743–753։ ISSN 0021-9355։ PMC 2827823։ PMID 20194335։ doi:10.2106/JBJS.I.00919 
  34. «Fracture Risk Assessment Tool»։ www.sheffield.ac.uk։ Վերցված է 2019-12-08 
  35. Cosman F., de Beur S. J., LeBoff M. S., Lewiecki E. M., Tanner B., Randall S., Lindsay R. (October 2014)։ «Clinician's Guide to Prevention and Treatment of Osteoporosis»։ Osteoporosis International (անգլերեն) 25 (10): 2359–2381։ ISSN 0937-941X։ PMC 4176573։ PMID 25182228։ doi:10.1007/s00198-014-2794-2 
  36. Camacho Pauline M., Petak Steven M., Binkley Neil, Clarke Bart L., Harris Steven T., Hurley Daniel L., Kleerekoper Michael, Lewiecki E. Michael, Miller Paul D., Narula Harmeet S., Pessah-Pollack Rachel (September 2016)։ «American Association of Clinical Endocrinologists and American College of Endocrinology Clinical Practice Guidelines for the Diagnosis and Treatment of Postmenopausal Osteoporosis — 2016--Executive Summary»։ Endocrine Practice (անգլերեն) 22 (9): 1111–1118։ ISSN 1530-891X։ PMID 27643923։ doi:10.4158/EP161435.ESGL 
  37. Qaseem Amir, Forciea Mary Ann, McLean Robert M., Denberg Thomas D., for the Clinical Guidelines Committee of the American College of Physicians (2017-06-06)։ «Treatment of Low Bone Density or Osteoporosis to Prevent Fractures in Men and Women: A Clinical Practice Guideline Update From the American College of Physicians»։ Annals of Internal Medicine (անգլերեն) 166 (11): 818–839։ ISSN 0003-4819։ PMID 28492856։ doi:10.7326/M15-1361 
  38. Iqbal Shumaila M, Qamar Iqra, Zhi Cassandra, Nida Anum, Aslam Hafiz M (2019-02-27)։ «Role of Bisphosphonate Therapy in Patients with Osteopenia: A Systemic Review»։ Cureus (անգլերեն) 11 (2): e4146։ ISSN 2168-8184։ PMC 6488345 ։ PMID 31058029 ։ doi:10.7759/cureus.4146 
  39. «Clinical practice. Postmenopausal osteoporosis»։ The New England Journal of Medicine 353 (6): 595–603։ August 2005։ PMID 16093468։ doi:10.1056/NEJMcp043801 
  40. Staff Editorial (2018-01-30)։ «Rethinking Drug Treatment for Osteopenia»։ Health and Wellness Alerts (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-08-ին։ Վերցված է 2019-12-08 
  41. «Drugs for pre-osteoporosis: prevention or disease mongering?»։ BMJ 336 (7636): 126–9։ January 2008։ PMC 2206291։ PMID 18202066։ doi:10.1136/bmj.39435.656250.AD 
  42. says Albino Llaza (2010-04-12)։ «What is Osteopenia?»։ News-Medical.net (անգլերեն)։ Վերցված է 2019-12-08 
  43. Kolata G (September 28, 2003)։ «Bone Diagnosis Gives New Data But No Answers»։ New York Times 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում

Կաղապար:Osteochondropathy Օստեոպորոզ Ոսկրի հանքային խտություն Ոսկոր