Ոսկրի հանքային խտություն
Ոսկրային խտություն կամ ոսկրերի հանքային խտություն, ոսկրային հյուսվածքի հանքային նյութի քանակը։ Ոսկրի խտության չափումը օգտագործվում է կլինիկական բժշկության մեջ որպես օստեոպորոզի և կոտրվածքների ռիսկի անուղղակի ցուցանիշ։ Այն չափվում է դենսիտոմետրիա անվանումով հետազոտությամբ։ Այն հաճախ իրականացվում է հիվանդանոցների կամ ամբուլատորիաների ռադիոլոգիական կամ միջուկային բժշկության բաժանմունքներում։ Ոսկրի հանքային խտության չափումն անցավ է և ոչ ինվազիվ, ներառում է ցածր ճառագայթային ազդեցություն։ Չափումներն առավել հաճախ կատարվում են ողնաշարի գոտկային հատվածի և ազդրի վերնամասի հետազոտմամբ[1]։ Ազդրի կամ ողնաշարի գոտկային հատվածի անհասանելիության դեպքում կարող է հետազոտվել նաև նախաբազուկը։
Կա վիճակագրական կապ` ոսկրերի ցածր խտության և կոտրվածքի ավելի մեծ հավանականության միջև։ Ոտքերի և կոնքի կոտրվածքները, որոնք առաջանում են ընկնելու պատճառով՝ հանրային առողջության լուրջ խնդիր են, հատկապես տարեց կանանց մոտ, ինչը հանգեցնում է բժշկական մեծ ծախսերի, ինքնուրույն ապրելու անկարողության և նույնիսկ մահվան։ Ոսկրերի խտության չափումներն օգտագործվում են օստեոպորոզի ռիսկի կանխարգելման և ոսկորների ամրությանն ուղղված միջոցառումների իրականացման համար։
Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկային խտության հետազոտություններն անհրաժեշտ են միայն ռիսկային խմբում գտնվողներին[2][3]։
Հետազոտման ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրանք այն ռիսկային խմբերն են, որոնք կարիք ունեն ոսկրային խտության հետազոտության՝
- 65-ից բարձր տարիքի կանայք[3]
- 70-ից բարձր տարիքի տղամարդիկ[3]
- 50 անց անձինք հետևյալներից որևէ մեկի պարագայում
- թույլ տրավմայի հետևենքով նախկինում կրաժ կոտրվածք[3]
- ռևմատոիդ արթրիտ[3]
- մարմնի ցածր քաշ[3]
- ծնողներից մեկի ազդրոսկրի կոտրվածք[3]
- Ողնաշարի ձևախախտումներ ունեցող անձինք[4]
- Երկար ժամանակ գլուկոկորտիկոիդային բուժում ստացող անձինք[4]
- Առաջնային հիպերպարաթիրեոիդիզմ ունեցող անձինք[4]
- Սննդային վարքագծի խանգարումներ ունեցող անձինք[4]
Ոսկրերի հանքայնացման խտությունը պետք է որոշել նաև ծխախոտամոլության, ալկոհոլիզմի, կորտիկոստերոիդների երկարատև կիրառման և D վիտամինային անբավարարության դեպքում[3]։
Ոսկրերի հանքային խտության թեստերը հայտնաբերում են օստեոպորոզ և օստեոպենիա[5]։ Թեստի նման պատասխանի դեպքում անհրաժեշտ է անցնել բժշկական խորհրդատվություն[5]։
Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տվյալ հատվածի խտությունը գ սմ 2-ում
- Z- միավոր, որը ցույց է տալիս հիվանդի տվյալ տարիքի, սեռի և էթնիկ խմբումի միջինից բարձր կամ ցածր ստանդարտ շեղումների քանակը
- T- միավոր, որը ցույց է տալիս 30-ամյա մեծահասակի նույն սեռի և էթնիկ խմբումի միջինից բարձր կամ ցածր ստանդարտ շեղումների քանակը
Հետազոտման տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած ոսկրերի հանքային խտության բազում հետազոտման մեթոդներին, դրանք բոլորն էլ ոչ ինվազիվ են։
Հետազոտման տեսակները ներառում են՝
- Կրկնակի էներգիայով ռենտգեն դենսիտոմետրիա (DEXSA)
- Կրկնակի ռենտգեն դենսիտոմետրիա և լազեր (DXL)
- Քանակական համակարգչային տոմոգրաֆիա (QCT)
- Քանակական ուլտրաձայնային հետազոտություն (QUS)
- Եզակի ֆոտոնային դենսիտոմետրիա (SPA)
- Կրկնակի ֆոտոնային դենսիտոմետրիա (DPA)
- Թվային ռենտգեն դենսիտոմետրիա (DXR)
- Եզակի էներգիայով ռենտգեն դենսիտոմետրիա (SEXA)
Դենսիտոմետրիան (DXA) ներկայումս ամենատարածված մեթոդն է, բայց քանակական ուլտրաձայնային հետազոտությունը համարվում է ոսկրային խտության չափման ավելի արդյունավետ մեթոդ[6]։ Դենսիտոմետրիայի ժամանակ հետազոտվում են սովորաբար՝ ողնաշարը, ազդրն ու դաստակը։ Այս ոսկրերի խտությունն այնուհետև համեմատվում է միջին ցուցանիշի հետ՝ հիմնվելով տարիքի, սեռի և քաշի վրա։ Արդյունքում համեմատությունն օգտագործվում է կոտրվածքների և օստեոպորոզի փուլը (առկայության դեպքում) որոշելու համար։
Ոսկրերի առավելագույն հանքային խտություն = BMC / W [գ/սմ2]
- BMC = ոսկրի հանքային ծավալ = գ/սմ
- W = լայնությունը սկանավորված գոտում
Մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունքները, ընդհանուր առմամբ, գնահատվում են երկու ձևով՝ T- միավորով և Z- միավորով։ Միավորները որոշում են ոսկորի հանքային խտության տատանումը միջինից։ Բացասական տվյալներն արտացոլում են ոսկրային ցածր խտություն, իսկ դրական տվյալներն` բարձր։
T-միավոր[խմբագրել | խմբագրել կոդը]
T-միավորը ճշգրիտ ցուցիչ է օստեոպորոզի գնահատման ժամանակ։ Այն ոսկրի հանքային խտության համեմատությունն է առողջ 30-ամյա մեծահասակի նորմալ ոսկրային խտության միջին ցուցանիշին։ ԱՄՆ-ն ստանդարտի համար օգտագործում է նույն սեռի և էթնիկ պատկանելիության 30-ամյա մեծահասակներից ստացված տվյալներ, բայց ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս բոլորի համար օգտագործել 30-ամյա սպիտակամորթ կանանցից ստացված տվյալներ[7]։ 30-ամյա մեծահասակի տվյալներն օգտագործվում են հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց և 50 տարեկանից մեծ տղամարդկանց դեպքում, քանի որ նրանց մոտ ազդրոսկրի կոտրվածքի ռիսկն ավելի բարձր է[8]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներն են[9]՝
- Նորմա՝ −1.0 կամ բարձր
- Օստեոպենիա՝ −1.0-ից −2.5
- Օստեոպորոզ՝ −2.5-ից ցածր
ԱՀԿ ցուցանիշներ | 50–64 տարեկան | տարիքը > 64 | ընդհանուր |
---|---|---|---|
Նորմա | 5.3 | 9.4 | 6.6 |
Օստեոպենիա | 11.4 | 19.6 | 15.7 |
Օստեոպորոզ | 22.4 | 46.6 | 40.6 |
Z-միավոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Z- միավորը տարիքային նորմայի համեմատությունն է, սովորաբար օգտագործվում է ծանր օստեոպորոզի ժամանակ։ Այն ցույց է տալիս հիվանդի տվյալ տարիքի, սեռի և էթնիկ խմբի միջինից բարձր կամ ցածր ստանդարտ շեղումների քանակը։ Այս արժեքը օգտագործվում է նախադաշտանադադարային տարիքի կանանց, 50 տարեկանից փոքր տղամարդկանց և երեխաների համար[8]։ Ավելի օգտակար է, երբ ցուցանիշը 2 ստանդարտ շեղումով ցածր է նորմայից։ Կարևոր է ուսումնասիրել նաև այն հիվանդությունները կամ բուժումները, որոնք կարող են նպաստել օստեոպորոզի զարգացմանը, ինչպիսիք են՝ գլյուկոկորտիկոստերոիդային բուժումը, հիպերպարաթիրեոիդիզմը կամ ալկոհոլիզմը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Cole RE (June 2008)։ «Improving clinical decisions for women at risk of osteoporosis: dual-femur bone mineral density testing»։ J Am Osteopath Assoc 108 (6): 289–95։ PMID 18587077։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-27-ին։ Վերցված է 2020-01-30
- ↑ American Academy of Family Physicians, presented by ABIM Foundation, «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation (American Academy of Family Physicians), արխիվացված օրիգինալից June 24, 2012-ին, https://web.archive.org/web/20120624075453/http://choosingwisely.org/wp-content/uploads/2012/04/5things_12_factsheet_Amer_Acad_Fam_Phys.pdf, վերցված է August 14, 2012
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Consumer Reports; American Academy of Family Physicians (May 2012), «Bone-density tests: When you need them – and when you don't», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation (Consumer Reports), http://consumerhealthchoices.org/wp-content/uploads/2012/05/ChoosingWiselyBoneDensityAAFP.pdf, վերցված է August 14, 2012
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Bone Mass Measurement»։ NOF։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-07-ին։ Վերցված է 2008-03-20
- ↑ 5,0 5,1 Consumer Reports; American Academy of Family Physicians (May 2012), «Bone-density tests: When you need them – and when you don't», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation (Consumer Reports), http://consumerhealthchoices.org/wp-content/uploads/2012/05/ChoosingWiselyBoneDensityAAFP.pdf, վերցված է August 14, 2012
- ↑ «Bone densitometry»։ Վերցված է 2008-09-02
- ↑ Unknown Unknown (2011-07-29)։ «T and Z scores.»։ University of Washington Bone Physics։ Վերցված է 2013-06-22
- ↑ 8,0 8,1 Richmond Bradford (2007-11-13)։ «Osteoporosis and bone mineral density.»։ American College of Radiology։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-17-ին։ Վերցված է 2008-05-11
- ↑ WHO Scientific Group on the Prevention and Management of Osteoporosis (2000 : Geneva, Switzerland) (2003)։ «Prevention and management of osteoporosis : report of a WHO scientific group» (pdf)։ Վերցված է 2007-05-31
- ↑ «Low bone mineral density and fracture burden in postmenopausal women»։ Canadian Medical Association Journal 177 (6): 575–80։ 2007։ PMC 1963365։ PMID 17846439։ doi:10.1503/cmaj.070234
|