Օսվալդո Էնրիկե Լոպես Արելլանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսվալդո Էնրիկե Լոպես Արելլանո
իսպ.՝ Oswaldo Enrique López Arellano
Դիմանկար
Ծնվել էհունիսի 30, 1921(1921-06-30)[1][2]
ԾննդավայրԴանլի, El Paraíso Department, Հոնդուրաս
Մահացել էմայիսի 16, 2010(2010-05-16)[3][1][2] (88 տարեկան)
Մահվան վայրՏեգուսիգալպա, Հոնդուրաս
Քաղաքացիություն Հոնդուրաս
ԿրթությունHonduras Military Academy General Francisco Morazán?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գործարար
Զբաղեցրած պաշտոններPresident of Honduras? և President of Honduras?
ԿուսակցությունNational Party of Honduras?
Պարգևներ և
մրցանակներ
Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ
 Oswaldo Lopez Arellano Վիքիպահեստում

Օսվալդո Էնրիկե Լոպես Արելլանո, (հունիսի 30, 1921(1921-06-30)[1][2], Դանլի, El Paraíso Department, Հոնդուրաս - մայիսի 16, 2010(2010-05-16)[3][1][2], Տեգուսիգալպա, Հոնդուրաս) քաղաքական գործիչ էր, ով երկու անգամ եղել է Հոնդուրասի նախագահ՝ 1963- 1971 թվականներին և 1972-1975 թվականներին։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոպեսը ծնվել է Դանլիում Էնրիկե Լոպեսի և Կարլոտա Արելլանոյի ազդեցիկ ընտանիքում։ Ծնողները նրան ուղարկել են Ամերիկայի կողմից ֆինանսավորվող դպրոց Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայում, որտեղ սովորել է անգլերեն[4]։ Գնացել է բանակ տասնութ տարեկանում, այնուհետև որպես օդաչու ավարտել է Հոնդուրասի ռազմաօդային ուժերի ակադեմիան (Academia Militar de Aviación de Honduras Capitán Raúl Roberto Barahona Lagos): 1942-1945 թվականներին եղել է ԱՄՆ Արիզոնա նահանգում և ուսումնասիրել է մեխանիկական ավիացիա։ Լոպեսը երկար տարիներ ծառայել է որպես գնդապետ և ի վերջո հասել գեներալի կոչման։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոպեսը 1957 թվականին կարճ ժամանակով պայքարել է ռազմական խունտայի դեմ, որը դադարել է գործել ժողովրդավարական ընտրություններից հետո։ Բռնի հեղաշրջումից հետո նա առաջին անգամ զբաղեցրել է նախագահի պաշտոնը 1963 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 1971 թվականի հունիսի 7-ը։ Դրանք ի վերջո հանգեցրել են Ռամոն Էռնեստո Կրուսի իշխանության գալուն։ 1972 թվականի դեկտեմբերի 4-ին Լոպեսը կրկին զավթել է իշխանությունը՝ 1972 թվականի Հոնդուրասի պետական հեղաշրջման ժամանակ։

Նախագահի պաշտոնում իր երկրորդ պաշտոնավարման ընթացքում Լոպեսը վերահսկում էր հողային բարեփոխումների հիմնական օրինագիծը, որը փորձում էր թուլացնել գյուղացիների միջև լարվածությունը՝ կապված նրանց բռնի հեռացման անմշակ հողերից։ Այս ծրագիրը կոչվում էր «Ազգային արգացման ծրագիր» և անցնում է երկու փուլով, առաջինը 1965 թվականին, իսկ ամենակարևորը 1972-1975թթ.։ 1972 թվականի ագրարային բարեփոխումների օրենքը, 1973 թվականի նվազագույն աշխատավարձի մասին օրենքը և 1975 թվականի հողային բարեփոխումների մասին օրենքը պատասխանն էին գյուղացիական արհմիությունների ճնշման, ինչպիսիք են «CTH»-ը, «Confederación de Trabajadores Hondureños»-ը և «ANACH Associación Nacional de Camposinos»: Ամենակարևոր արհմիությունները, որոնք ձայն էին բարձրացնում բարեփոխումների համար, «United Fruit» և «Standard Fruit» արհմիություններն էին։ Այս արհմիությունները աջակցություն ունեին նաև արդյունաբերության աշխատողների շրջանում։

Լոպեսը գլխավորել է Հոնդուրասի կողմը ֆուտբոլային պատերազմի ժամանակ[5]։

Հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը բացահայտեց «United Brands» ընկերության կազմակերպած գործարքը՝ նախագահ Լոպեսին կաշառելու 1,25 միլիոն ԱՄՆ դոլարով, ևս 1,25 միլիոն դոլարի խոստումով՝ բանանի արտահանման որոշակի հարկերի նվազեցման դեպքում։ «United Brands»-ի բաժնետոմսերի առևտուրը դադարեցվեց, և 1975 թվականին ապրիլի 22-ին Լոպեսը պաշտոնանկ արվեց ռազմական հեղաշրջման արդյունքում, որը գլխավորում էր իր ընկեր գեներալ Խուան Ալբերտո Մելգարը, 1975 թվականին Հոնդուրասի պետական հեղաշրջման ժամանակ։ Այս սկանդալը Հոնդուրասում հայտնի է «Bananagate» անունով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոպես Արելլանոն շարունակում էր հերքել իր մասնակցությունը կաշառակերության սկանդալին կամ ընդհանրապես կաշառք ստանալու մասին[6]։ Լոպես Արելլանոն Կենտրոնական Ամերիկայում ունեցել է մի քանի ձեռնարկություններ, ներառյալ «TAN-SAHSA»-ն՝ Հոնդուրասի այժմ չգործող ավիափոխադրողը։ Նրա ավագ որդին՝ Օսվալդոն, մահացել է 2003 թվականին։ Լոպես Արելլանոն մահացել է 2010 թվականի մայիսի 16-ին 88 տարեկան հասակում շագանակագեղձի քաղցկեղի վիրահատության ժամանակ[7]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pauly, David and Thomas, Rich (1975) "The Great Banana Bribe" Newsweek 21 April 1975, p. 76;
  • Obituary (es)
  • Acker, Alison. Honduras: The Making of a Banana Republic. 1988.
  • Morris, James. Honduras: Caudillo Politics and Military Rulers. 1984.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2010/05/19/world/americas/19lopez.html
  4. «General Oswaldo López Arellano Obituary». The Guardian. 2010 թ․ հունիսի 10. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  5. «Lives Remembered». The Telegraph. 2010 թ․ մայիսի 19. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  6. «Ex-Honduran Chief Denies He Or Aide Got Bananna Bribe». The New York Times. 1975 թ․ մայիսի 23. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  7. «Oswaldo López Arellano fallece a los 89 años». www.laprensa.hen. 2010 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.