* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Ֆրանցիսկո Գիլյերմո Օչոա Մագանյա (իսպ.՝ Francisco Guillermo Ochoa Magaña, հուլիսի 13, 1985(1985-07-13)[1][2][3], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ՝ դարպասապահՄեքսիկայի ազգային հավաքականում։ Այս պահին համարվում է ազատ ֆուտբոլիստ, վերջին ակումբը եղել է ֆրանսիական Այաչչոն։
Օչոան առաջին անգամ խաղացել է մեքսիկական Ամերիկա ակումբում 2004 թվականին Մեքսիկայի առաջնությունում Մոնտեռռեյա ակումբի դեմ։ Նա իր առաջին տիտղոսը նվաճել է 2005 թվականին Ամերիկա ակումբում և եղել է հիմնական դարպասապահ մինչև 2011 թվականը։ Մեքսիկական ակումբում բոլոր մրցաշարերում անցկացրել է մոտ 300 հանդիպում։ 2011 թվականի ամռանը տեղափոխվել է ֆրանսիական Այաչչո։ Ֆրանսիական ակումբի կազմում Օչոան անցկացրել է 3 մրցաշրջան, որից հետո Այաչչոն լքել է Ֆրանսիական I լիգան 2014 թվականին և ակումբի հետ պայմանագիրը սպառվեց։
2005 թվականից Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստ, առաջին հանդիպումը հավաքականի կազմում անցկացրել է Հունգարիայի դեմ ընկերական խաղում, որում Մեքսիկան հաղթեց 2-0 հաշվով։ Հավաքականի կազմում մասնակցել է 2006, 2010, 2014 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնություններին։