Օշան քաֆուրախոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օշան քաֆուրախոտի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Salsoloideae
Տրիբա Salsoleae
Ցեղ Օշան (Salsola)
Տեսակ Օշան քաֆուրախոտի (S. camphorosma)
Միջազգային անվանում
Salsola camphorosma

Օշան քաֆուրախոտի (լատին․՝ Salsola camphorosma), թելուկազգիների ընտանիքի, օշան ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփ է՝ 15-40 սմ բարձրությամբ, ճիպոտանման, ծուռումուռ, գետնին հպված ճյուղերով։ Տերևները մանր են, մախաթանման, 3-8 մմ երկարությամբ, մեծ մասամբ կոշտավուն, բթածայր, շեղված։ Ծաղիկները գտնվում են ծաղկակից տերևների ծոցերում, միայնակ են։ Ծաղկապատը թևիկների հետ միասին ունի 9-11 մմ երկարություն։ Թևիկները անցնում են մեկը մյուսի վրա, դեղին են կամ նարնջագույն, ավելի ուշ մուգ գունավորում են ստանում։ 3 թևերը ավելի խոշոր են, լայն-օվալաձև կամ երիկամաձև։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հայաստանի հարավային շրջաններում, Նախիջևանում, Օրդուբադում։ Աճում է նախալեռնային գոտու քարքարոտ լանջերում։ Առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում։ Կարելի է օգտագործել կիսաանապատային գոտու բնակավայրերի կանաչապատման նպատակով, երբ հողատարածությունները պիտանի չեն այլ տեսակների մշակության համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 221։