Օմեր Ասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմեր Ասան
թուրքերեն՝ Ömer Asan
Ծնվել էմայիսի 28, 1961(1961-05-28) (62 տարեկան)
ԾննդավայրՏրապիզոն, Թուրքիա
Մասնագիտությունլուսանկարիչ, գրող, ազգագրագետ և պատմաբան
Քաղաքացիություն Թուրքիա
 Ömer Asan Վիքիպահեստում

Օմեր Ասան (թուրքերեն՝ Ömer Asan, մայիսի 28, 1961(1961-05-28), Տրապիզոն, Թուրքիա), հունական ծագմամբ թուրք գրող, ազգագրագետ և լեզվաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմեր Ասանը ծնվել է 1961 թվականի մայիսի 28-ին Տրապիզոնում։ Թուրքիայում և Հունաստանում առավել հայտնի է դարձել իր «Պոնտոսի մշակույթ» գրքով, որտեղ նա գրում է, որ ժամանակակից Թուրքիայում կա Պոնտոսի մարզ, որը մեծ մասամբ բնակեցված է մուսուլմաններով։ Վերջիններս հունախոսներ են (հատկապես պոնտական բարբառով)։ Նա իր գրքում նկարագրել է նրանց կենցաղը և մշակույթը։

2010 թվականի նոյեմբերի 8-ին Լ.Սավվիդային տված հարցազրույցի ժամանակ Օմեր Ասան Աթենքում նշել է. «Այն հանգամանքը, որ մեր ընտանիքում մենք խոսել ենք պոնտիերեն (հունարեն), առաջին կարևոր նախապայմանն էր։ Այդ հանգամանքից և հետաքրքրասիրությունից էլ սկսվեց ամեն ինչ։ Եվ այդ հետաքրքրասիրությունը ինձ բերեց Հունաստան։ Այն հարցը թե ո՞վ եմ ես, ստիպեց ինձ գրել այս գիրքը։ Ո՞վ եմ ես, որտեղի՞ց եմ ես, ու՞ր եմ ես գնում։ Հարցը վերաբերում էր ոչ միայն ինձ։ Խնդիրը նրանում էր, որ մենք տարբերվում էինք մեզ շրջապատող մարդկանցից։ Լեզուն, մտածելակերպը, վարքագիծը, երգերը, պարերը, սնունդը տարբեր էին։ Խնդիրը քաղաքակրթության տարբերության մեջ էր։ Ես սկսեցի իմ ինքնության փնտրումը ելնելով այն հանգամանքից, որ այն լեզուն, որով խոսում էին իմ նախնիները թուրքերեն չէր»[1]։

80-ական թվականներին Օմեր Ասանը հետապնդվել է իր ձախ հայացքների համար։ 2002 թվականին Օմեր Ասանը կանգնել է դատարանի առջև՝ մեղադրվելով այն բանի մեջ, որ իր գիրքը համարվում է «գրավոր պրոպագանա, որը միտված է Թուրքիայի բաժանմանը»։

Սակայն հետագայում Օմեր Ասանը ստացել է Իփեկչիի մրցանակ՝ «հույն-թուրքական ընկերության զարգացման համար»[2][3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Μια συνέντευξη του Ömer Asan στη Λένα Σαββίδου. « Πόντος και Αριστερά
  2. «Συνέντευξη του Ομέρ Ασάν». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «Για τη δίκη του Ομέρ Ασάν». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. «Σύγχρονα τραγούδια του Πόντου». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. «Το βιβλίο Pontos Kültürü». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ομέρ Ασάν, Ο Πολιτισμός του Πόντου, Εκδόσεις Αδελφοί Κυριακίδη, 1998

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմեր Ասան» հոդվածին։