Արտեմ Օհանով
Արտեմ Օհանով | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1975[1] (49 տարեկան) Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | քիմիկոս և բյուրեղագիր |
Հաստատություն(ներ) | ՎԻՆԻՏԻ[1], Լոնդոնի համալսարանի քոլեջ[1], Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց[1], Սթոնի Բրուքի համալսարան[1], Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ[1] և Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտ[2] |
Գործունեության ոլորտ | բյուրեղագիտություն, ֆիզիկա, քիմիա և նյութագիտություն |
Անդամակցություն | Եվրոպական ակադեմիա[3] |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան (1997)[1] և Լոնդոնի համալսարանի քոլեջ (2002)[1] |
Կոչում | Professor of RAS? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (2002) և հաբիլիտացիա (2007) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | David Price? և John Brodholt? |
Պարգևներ | |
Artem R. Oganov Վիքիպահեստում |
Արտեմ Օհանով (մարտի 3, 1975[1], Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս և ամերիկացի բյուրեղագետ, քիմիկոս, ֆիզիկոս, նյութագետ[5]։ Առավել հայտնի է նոր նյութերի համակարգչային դիզայնի մեթոդների և բյուրեղային կառուցվածքների ստեղծման աշխատանքներով։ Օհանովը ակտիվորեն զբաղվում է գիտության հանրայնացմամբ։
Արտեմ Օհանովը ծնվել է 1975 թվականին Դնեպրոպետրովսկ քաղաքում, տնտեսագետ Ռոման Օհանովի և լրագրող, հոգեբան Գալինա Բիրչանսկայայի հայ-հրեական ընտանիքում[6][7]։ Դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո, 1997 թվականին գերազացության դիպլոմով ավարտում է Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը ստանալով "բյուրեղագետ և բյուրեղաքիմիա" մասնագիտություն։ 2002 թ․-ին պաշտպանել է թեկնածուական թեզ (PhD) բյուրեղագիտւթյունից Լոնդոնի Համալսարանական քոլեջում, 2007 թվականին ստանում է գիտությունների դոկտորի կոչում (հաբիլիտացիա) Ցյուրիխի պոլիտեխնիկական ինստիտուտում, որը համարժեք է ռուսական տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճանին։
Օհանովը 2008 թվականից Սթոուն-Բրուկի համալսարանի պրոֆեսոր է և նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի վարիչ։ 2013 թվականին նմանատիպ լաբորատորիաներ ե հիմնել Ռուսաստանում ( Մոսկվայի ֆիզ-տեխ ինստիտուտ) և Չինաստանում։ 2015 թվականից Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://uspex.stonybrook.edu/cvs/arocv.pdf
- ↑ https://orcid.org/0000-0001-7082-9728
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Oganov_Artem
- ↑ https://www.kp.ru/putevoditel/spetsproekty/premiya-znaniya-2023/
- ↑ «Сайт Лаборатории Оганова». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Артём Оганов о том, как в науке добро побеждает зло». platfor.ma. 09.05.2011. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Трое из пятидесяти «русских», завоевавших мир // Собеседник Армении. — 2011. — № 9. — С. 2.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Օհանով» հոդվածին։ |
|
- Մարտի 3 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դնեպր քաղաքում ծնվածներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գիտնականներ
- Ռուս քիմիկոսներ
- Ռուս ֆիզիկոսներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ