Արտեմ Օհանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտեմ Օհանով
Artem Oganov 2017b.jpg
Ծնվել էմարտի 3, 1975(1975-03-03)[1] (44 տարեկան)
Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունքիմիկոս և բյուրեղագիր
Հաստատություն(ներ)ՎԻՆԻՏԻ[1], Լոնդոնի համալսարանի քոլեջ[1], Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց[1], Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց[1], Սթոնի Բրուքի համալսարան[1], Սթոնի Բրուքի համալսարան[1], Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ[1] և Skolkovo Institute of Science and Technology?[1]
Գործունեության ոլորտԲյուրեղագիտություն, ֆիզիկա, քիմիա և materials science?
ԱնդամակցությունԵվրոպական ակադեմիա[2]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան[1], Լոնդոնի համալսարանի քոլեջ[1] և Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետ
ԿոչումProfessor of Russian academy of sciences?
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարVadim Urusov?
ՊարգևներProfessor of Russian academy of sciences?[3]
Artem R. Oganov Վիքիպահեստում

Արտեմ Օհանով (ծնվ․ 1975 թվականի մարտի 3 ), ռուս և ամերիկացի բյուրեղագետ, քիմիկոս, ֆիզիկոս, նյութագետ[4]։ Առավել հայտնի է նոր նյութերի համակարգչային դիզայնի մեթոդների և բյուրեղային կառուցվածքների ստեղծման աշխատանքներով։ Օհանովը ակտիվորեն զբաղվում է գիտության հանրայնացմամբ։

Արտեմ Օհանովը ծնվել է 1975 թվականին Դնեպրոպետրովսկ քաղաքում, տնտեսագետ Ռոման Օհանովի և լրագրող, հոգեբան Գալինա Բիրչանսկայայի հայ-հրեական ընտանիքում[5][6]։ Դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո, 1997 թվականին գերազացության դիպլոմով ավարտում է Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը ստանալով "բյուրեղագետ և բյուրեղաքիմիա" մասնագիտություն։ 2002 թ․-ին պաշտպանել է թեկնածուական թեզ (PhD) բյուրեղագիտւթյունից Լոնդոնի Համալսարանական քոլեջում, 2007 թվականին ստանում է գիտությունների դոկտորի կոչում (հաբիլիտացիա) Ցյուրիխի պոլիտեխնիկական ինստիտուտում, որը համարժեք է ռուսական տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճանին։

Օհանովը 2008 թվականից Սթոուն-Բրուկի համալսարանի պրոֆեսոր է և նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի վարիչ։ 2013 թվականին նմանատիպ լաբորատորիաներ ե հիմնել Ռուսաստանում ( Մոսկվայի ֆիզ-տեխ ինստիտուտ) և Չինաստանում։ 2015 թվականից Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]