Օխտը եղցի (Դաշկեսանի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օխտը եղցի (այլ կիրառումներ)
Օխտը եղցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | անհայտ (ենթադրաբար՝ ավերված) |
Ճարտարապետական ոճ | հայկական |
Օխտը եղցի (նաև՝ Ուղտի եղցի, Քարահերձ), հայկական առաքելական եկեղեցական համալիր, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Դաշկեսանի շրջանի Շահումյան գյուղից 2,5 կմ հյուսիս-արևմուտք, Չարեք բերդից 3,5 կմ հարավ-արևելք, Ուղտի քար ժայռի մեջ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիշվում են 1320-ականների վերջերի անցքերի առնչությամբ, երբ թշնամիներից հալածական ու աստանդական դարձած Աղվանից Հովհաննես կաթողիկոսը (1195-1235)՝ որպես ժամանակավոր և ապահով նստավայր, ընտրել էր Չարեքաբերդի մերձակայքում գտնվող քարանձավները.
![]() |
...ի քարայր մի ի սահմանս բերդին՝ որ կոչի Չարեք...» կամ «...հաստատեաց զաթոռ իւր ի սահմանս Չարեքին, ի քարի անդ...[2] | ![]() |
Ամենայն հավանականությամբ, ճիշտ այդ ժամանակաշրջանում էլ կերտվել են այն կիսաժայռափոր և ժայռափոր մատուռներն ու եկեղեցիները, որոնց մասին Մակար եպիսկոպոս Բարխուտարեանցը 19-րդ դարի վերջիննշել է.
![]() |
Շիպասարիցն դէպի Շամքոր գետակն երկարած է մի լեռնաբազուկ, որի հիւսիսահայեաց ծայրի քերծի ճակատում փորուած են եօթը քարայրներ և քարուկիր պատով պա- տուած բաց տեղերն։ Քերծս և քարայրներս շրջապատուած են թանձր անտառներով։ Քարայրներս բոլորն ևս եկեղեցի չեն, այլ միայն երկուսն, որոց մէջ մնում են վէմ և սեղան քարերն ցարդ։ Վիմահերձի ճակատով շինուած է ուղի, որ տանում է այրերն։ Ուղիղ Չարեք բերդի հարաւային հան- դէպ են քարայրներս, որոց արևելեան կողմում կայ պատուա- կան աղբիւր, որից խմած և գործածած են այրերումս նստող կաթուղիկոսներն։.[3] | ![]() |