Օլիվեր Բալչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիվեր Բալչ
ԿրթությունՔեմբրիջի համալսարան, Դարհեմի համալսարան և Քրիստի քոլեջ
Մասնագիտությունլրագրող

Օլիվեր Բալչ (անգլ.՝ Oliver Balch, ), բրիտանացի հեղինակ և ֆրիլանս գրող, մասնագիտացված է բիզնեսի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ թեմաներում։ Գրել է The Guardian, the Daily Telegraph, Huffington Post, The Spectator, Literary Review, և the Financial Times պարբերականների համար[1]։

Բալչը ավարտել է Դարհեմի համալսարանը 1998 թվականին՝ Պատմության առաջին կարգի դիպլոմով և հետագայում ստացել է փիլիսոփայության մագիստրոսի կոչում Քեմբրիջի համալսարանում[1][2]։ Համալսարանն ավարտելուց հետո մեկնել և մեկ տարի ապրել է Բոլիվիայում և ավելի ուշ տեղափոխվել է Արգենտինա, որտեղ սկսել է գրել որպես ֆրիլանսեր[3]։ 2018 թվականին նա ստացել է Փիլիսոփայության դոկտորի կոչում Լատինական Ամերիկայի ուսումնասիրությունների համար Քեմբրիջի համալսարանում (Քրիսթի քոլեջ)։

Նրա դիպլոմային աշխատանքը վերնագրված էր «Քրեական ընթացակարգեր. կորպորատիվ անջատված սոցիալական պատասխանատվության դերը Ուրուգվայի երբևէ խոշորագույն արտասահմանյան ներդնումների օրինականացման ամրապնդման մեջ»։ Նա ապրում է Ուելսի Հայ-օն-ուեյում և Պորտուգալիայի Պորտու քաղաքում։

Նա հրատարակել է երեք գրքեր «Faber & Faber» հրատարակչատանը. «Կեցցե Հարավային Ամերիկան. Ճամփորդություն անհանգիստ մայրցամաքի շուրջ»[4], «Զարգացող Հնդկաստանը. Հեքիաթներ փոփոխվող ժողովրդից» և «Բլրի տակ. դրվագներ Ուելսի սահմանների իրական կյանքից»։

Օլիվերը և իր կինը` Էմման, Կլաերո գյուղում գտնվող Կավագործության քոթեջի համասեփականատերն են և Հայ-օն-Ուայում գտնվող «Գրքերի պատմություն» սոցիալական ձեռնարկության համահիմնադիրները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Oliver Balch». Georgina Capel Associates ltd. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  2. «Hatfield College : Alumni - Durham University». www.dur.ac.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  3. «Editor to Author: An interview with Oliver Balch - Faber & Faber Blog». Faber & Faber Blog. 2016 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  4. «Oliver Balch». Faber & Faber. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.