Օլեքսեյ Դեմյանյուկ
| Օլեքսեյ Դեմյանյուկ | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Олексій Володимирович Дем'янюк |
| Մասնագիտացում | high jumper |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 30, 1958 |
| Ծննդավայր | Բարանովկա, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահվան ամսաթիվ | ապրիլի 5, 1999 (40 տարեկան) |
| Մահվան վայր | Չոպ, Անդրկարպատյան մարզ, Ուկրաինա |
| Հասակ՝ | 190 սանտիմետր |
| Քաշ | 80 կիլոգրամ |
Օլեքսեյ Վոլոդիմիրովիչ Դեմյանյուկ ( ուկրաիներեն ՝ Олексій Володимирович Дем'янюк. հուլիսի 30, 1958, Բարանովկա, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 5, 1999, Չոպ, Անդրկարպատյան մարզ, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային թեթևատլետ, բարձրացատկորդ մարզիկ, որը միջազգային մրցումներում ներկայացրել է Խորհրդային Միությունը։
1980 թվականին ԽՍՀՄ առաջնությունում գրավել է 2-րդ տեղը, ապա հաղթող ճանաչվել Զնամենսկի եղբայրների հուշամրցաշարում և ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականի կազմում։ Մասնակցել է այդ նույն տարում Մոսկվայում կայացած ամառային օլիմպիական խաղերին։ Տարեվերջին նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը. դրանից մեկ տարի առաջ էլ ԽՍՀՄ գավաթակիր էր դարձել։ Մասնակցել է ԱՄՆ-ի թեթևատլետների հետ ընկերական մրցաշարին և 2 մետր 33 սանտիմետր ցուցանիշով հաղթող է ճանաչվել. դա նրա անձնական ռեկորդն էր և այդ ժամանակվա լավագույն ցուցանիշներից մեկն էր աշխարհում։
Դեմյանյուկը ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը նվաճել է երկու անգամ (1981 թ.՝ մարզադահլիճային առաջնությունում[1] և 1982 թ.՝ բացօթյա, մարզադաշտային առաջնությունում[2] )։ Քաղաքական բոյկոտի պատճառով չի մասնակցել Լոս Անջելեսի օլիմպիական խաղերին (1984 թ.)։
Նրա որդին՝ Դմիտրոն, նույնպես բարձրացատկորդ էր։
Մարզական ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարին | Մրցությունը | Մրցավայրը | Գրաված տեղը | Ցուցանիշը |
|---|---|---|---|---|
| 1980 թ | Եվրոպայի մարզադահլիճային առաջնություն | 6-րդ տեղ | 2.26 | |
| 1980 թ | Օլիմպիական խաղեր | 11-րդ տեղ | 2.21 | |
| 1982 թ | Եվրոպայի առաջնություն | վերացումներ | 2.15 | |
| 1984 թ | Բարեկամություն-84 | 4-րդ տեղը[3][4] | 2.15 |
Անձնական լավագույն ցուցանիշները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարձրացատկ (մարզադաշտ) – 2,33 (1981 և 1984)
- Բարձրացատկ (մարզադահլիճ) – 2.33 (1985)[5]
Ուշագրավ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլեքսեյ Դեմյանյուկը բարձրացատկորդների համար հնարել է յուրահատուկ ձև ունեցող մարզակոշիկներ, և մարզահագուստ թողարկող ձեռնարկություններն աստիճանաբար անցել են դրանց զանգվածային արտադրությանը[6]։ Նա ստեղծել է նաև մարզումների հատուկ համաարգ, որը նույնպես տարածում է ստացել բարձրացատկորդների շրջանում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի Լվովում անց է կացվում Օլեքսեյ Դեմյանյուկի հիշատաին նվիրված թեթևատլետիկական մրցաշար, որին մասնակցում են Ուկրաինայի տարբեր քաղաքներից և հարևան երկրներից ժամանած 100-150 ուժեղագույն բարձրացատկորդներ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Soviet Indoor Championships», gbrathletics (անգլերեն)
- ↑ «Soviet Championships», gbrathletics (անգլերեն)
- ↑ Na olimpijskim szlaku 1984 Sarajewo Los Angeles. Warszawa: Sport i Turystyka. 1987. էջ 213-215. ISBN 8321726100.
- ↑ Żemantowski, Jacek (październik 1984). «Moskwa '84». Lekkoatletyka. 10: 10.
- ↑ TAFWA Indoor List 2009. 2009. էջ 132.
- ↑ У Львові відбудуться міжнародні змагання пам`яті українського спортсмена Олексія Дем`янюка
- ↑ «Запрошуємо усіх на Меморіал Дем'янюка 2017!». highjump.in.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2 лютого 2017-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ołeksij Demjaniuk, [w:] tilastopaja.info [online] [dostęp 2011-06-23] (ang.).
- «Oleksiy Dem'ianiuk Biography and Olympic Results», Sports-Reference.com (անգլերեն)
|