Jump to content

Օլեքսանդր Զելենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեքսանդր Զելենսկի
Ծնվել էդեկտեմբերի 23, 1947(1947-12-23) (77 տարեկան)
Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Կրիվոյ Ռոգ և Էրդենեթ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտությունmining scientist և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կրիվոյ Ռոգի տնտեսագիտության և տեխնոլոգիայի համալսարան, Կիևի ազգային տնտեսագիտական համալսարան[2] և Կրիվոյ Ռոգի ազգային համալսարան[3]
Գործունեության ոլորտէլեկտրատեխնիկա
Ալմա մատերԿրիվոյ Ռոգի ազգային համալսարան (հունիսի 30, 1972) և Մոսկվայի պետական լեռնային համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[4] (2003)
Ամուսին(ներ)Ռիմա Զելենսկա
Երեխա(ներ)Վոլոդիմիր Զելենսկի
ՀայրՍեմյոն Իվանովիչ Զելենսկի

Օլեքսանդր Զելենսկի (ուկրաիներեն՝ Олександр Семенович Зеленський, դեկտեմբերի 23, 1947(1947-12-23), Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հանքարդյունաբերության ուկրաինացի մասնագետ և մաթեմատիկոս[5], որը մասնագիտացած է երկրահետազոտական աջակցության ավտոմատացման մեջ։ Ունի պրոֆեսորի գիտական կոչում[6] ու տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[7]։ 1995 թվականից զբաղեցրել է Կրիվոյ Ռոգի տնտեսագիտության և տեխնոլոգիայի պետական համալսարանի Կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը։ Նրա որդին՝ Վոլոդիմիր Զելենսկին, ներկայումս Ուկրաինայի նախագահն է։

Վաղ կյանք և ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեքսանդր Սեմյոնովիչ Զելենսկին ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 23-ին Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կրիվոյ Ռոգ քաղաքում։ Ունի հրեական ծագում[8][9][10][11]։ Նրա հայրը՝ Սեմյոն Իվանովիչ Զելենսկին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Կարմիր բանակի 57-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայում։ Սեմյոնի հայրը և երեք եղբայրները սպանվել են Հոլոքոստի ժամանակ[12]։ Ամուսնացած է Ռիմա Զելենսկայայի հետ, ով ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 16-ին։ Ուկրաինայի 6-րդ նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայրն է[13][14]։

Ակադեմիական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Օլեքսանդր Զելենսկին բակալավրի աստիճանը ստացել է Կրիվոյ Ռոգի տնտեսագիտության և տեխնոլոգիայի համալսարանի էլեկտրական ինժեներիայի բաժնում։ 1983 թվականին Մոսկվայի պետական լեռնահանքային համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տեխնոլոգիական գիտությունների թեկնածուի կոչում։ 1995 թվականից զբաղեցրել է Կրիվոյ Ռոգի տնտեսագիտության և տեխնոլոգիայի պետական համալսարանի Կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը[15]։ Օլեքսանդր Զելենսկին իր գիտական հետազոտությունը կիրառել է Էրդենեթում գտնվող ռուս-մոնղոլական համատեղ ընկերության համար հանքարդյունաբերության կառավարման ավտոմատացված համակարգ ստեղծելու համար, որը արդյունահանում է պղնձի և մոլիբդենի աշխարհի խոշորագույն հանքավայրերից մեկը։ Այս ընկերության համար Զելենսկին աշխատել է շուրջ 20 տարի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20190102050545/https://file.liga.net/persons/vladimir-zelenskii
  2. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  3. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  4. https://www.duet.edu.ua/ua/persons/49
  5. Beckerman, Gal (2022-02-27). «How Zelensky Gave the World a Jewish Hero». The Atlantic (անգլերեն). Վերցված է 2022-03-13-ին.
  6. «Криворізький економічний інститут». www.kneu.dp.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  7. «Что известно о родителях Зеленского: редкие семейные фото». РБК-Украина (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  8. «ethnic Ukrainian father's farer's medal certificate» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  9. Зеленский Владимир (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  10. Jewish comic who plays Ukraine president on TV leads Ukraine’s presidential race Արխիվացված 31 Մարտ 2019 Wayback Machine, The Times of Israel (13 March 2019).
  11. Higgins, Andrew (2019 թ․ ապրիլի 24). «Ukraine's Newly Elected President Is Jewish. So Is Its Prime Minister. Not All Jews There Are Pleased». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  12. «Отбил 4 атаки и уничтожил врага: чем прославился дедушка Зеленского во Второй мировой войне». 2019 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  13. Volodymyr Zelenskyy told about his relationship with his parents Արխիվացված 7 Հունվար 2019 Wayback Machine by Television Service of News, Channel 1+1, 28 September 2017 (in Ukrainian)
  14. Volodymyr Zelenskyy Արխիվացված 7 Հունվար 2019 Wayback Machine interview by Dmitry Gordon at the official website, 26 December 2018 (in Russian)
  15. Zelensky Oleksandr Semenovich Արխիվացված 7 Հունվար 2019 Wayback Machine at the Kryvyi Rih State University of Economics and Technology official website (in Ukrainian)