Օլեգ Բոստորին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ Բոստորին
Օլեգ Բոստորին.jpg
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 1, 1931(1931-10-01)
Ծննդավայր Ռիբինսկ, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր ապրիլի 8, 2019(2019-04-08) (87 տարեկան)
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
 
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Օլեգ Բոստորին (ռուս.՝ Оле́г Влади́мирович Босто́рин, հոկտեմբերի 1, 1931(1931-10-01), Ռիբինսկ, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 8, 2019(2019-04-08)), խորհրդային և ռուսական դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1954)։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և չինարեն լեզուներին[1]։

  • 1954-1958 թվականներին՝ Թաիլանդում ԽՍՀՄ-ի դեսպանատան աշխատակից։
  • 1958-1962 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակից:
  • 1962-1964 թվականներին՝ Թաիլանդում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
  • 1964-1969 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակից:
  • 1969-1972 թվականներին՝ Սինգապուրում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական:
  • 1972-1978 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական ապարատում պատասխանատու աշխատակից։
  • 1979 թվականի մայիսի 14-ից-1985 թվականի հունվարի 28-ը՝ Կամպուչիայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 1991 թվականի մարտի 21-ից-1997 թվականի սեպտեմբերի 6-ը՝ Թաիլանդում ԽՍՀՄ-ի, ապա Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[3][4][5]։

Ամուսնացած է։ Ունի երկու երեխա։

Պարգևներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1981)
  • «Աշխատանքային խիզախության համար» մեդալ (1966)
  • «Աշխատանքային տարբերության համար» մեդալ (1971)
  • Ռուսաստանի ԱԳՆ պատվավոր աշխատակից (2011)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дипломатический словарь / под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского, в 3-х томах. — М.: Наука, 1985—1986. — Т. 1. — С. 153.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]