Օլդբոյ (ֆիլմ, 2003)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Օլդբոյ
올드보이
Oldboykoreanposter.jpg
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրդրամա[1][2], թրիլեր[1][3][2][4] և միստիկ ֆիլմ[1][2][5]
Թեմաինքնասպանություն, վրեժ, ինցեստ և մենություն
ՀիմքOld Boy
Թվական2003 և սեպտեմբերի 2, 2004[6]
Լեզուկորեերեն
ՌեժիսորՊակ Ջան Ուկ[1][3][4]
ՊրոդյուսերKim Dong-ju?
Սցենարի հեղինակՊակ Ջան Ուկ, Garon Tsuchiya?, Nobuaki Minegishi? և Hwang Jo-yun?
ԴերակատարներՉհոի Մին Սիկ[3][2][4][7], Yu Ji-tae?[4], Կան Հե Ջունգ[4], Ji Dae-han?[4], Oh Tae-kyung?, Yoon Jin-seo?, Oh Dal-su?, Kim Byeong-ok?, Lee Dae-yeon?, Oh Kwang-rok?, Lee Seung-sin?, Lee Mi-mi?, Song Sok-ze?, Park Jae-woong? և Kim Soo-hyun?
ՕպերատորՉան Չան Հուն
ԵրաժշտությունJo Yeong-wook?
ՄոնտաժKim Sang-bum?
Պատմվածքի վայրՀարավային Կորեա
Նկարահանման վայրՆոր Զելանդիա և Սեուլ
Տևողություն116 րոպե
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

«Օլդբոյ» (կորեերեն՝ 올드보이), հարավկորեական հոգեբանական թրիլեր, ռեժիսոր և սցենարիստ Պակ Չան Ուկի «վրեժի եռերգության» երկրորդ մասը։ Եռերգության առաջին մասը «Վրիժառուհու կարեկցանքն» է (2002), իսկ վերջինը՝ «Վրիժառուի կարեկցանքը» (2005)։ Ֆիլմի սցենարի հիմքում ընկած է ճապոնացի հեղինակներ Գարոն Ցուտիայի և Նոբուակի Մինեգիսի համանուն մանգան։ Ֆիլմն էկրան է բարձրացել 2003 թվականի նոյեմբերի 21-ին։ 3 միլիոն դոլար[8] բյուջե ունենալով՝ ֆիլմի շահույթը ընդհանուր հաշվարկով կազմել է 14 980 005 դոլար[9]։

Ֆիլմը 2004 թ. արժանացել է Կաննի 57-րդ կինոփառատոնի Գրան պրիին[10]։ Ժյուրիի նախագահ Քվենտին Տարանտինոն ֆիլմ անվանել է «բացարձակ գլուխգործոց» և քվեարկել դրա օգտին՝ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի համար, սակայն մրցանակ ստանալու համար ֆիլմին չբավականացրեց միայն ժյուրիի մեկ ձայն[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]