Օլգա Քալանթարովա
Jump to navigation
Jump to search
Օլգա Քալանթարովա | |
---|---|
Բնօրինակ անուն | Օլգա Քալանթարովա[1] |
Ծնվել է | մարտի 21 (ապրիլի 2), 1877[1] Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 8, 1952[1] (75 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | դաշնակահարուհի և մանկավարժ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1902)[1] |
Քալանթարովա Օլգա Քալանթարի (մարտի 21 (ապրիլի 2), 1877[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 8, 1952[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), դաշնակահարուհի և մանկավարժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը, ապա Պետերբուրգի կոնսերվատորիայի Ա. Ն. Եսիպովայի դասարանը։ 1903 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայում, 1938 թվականից՝ պրոֆեսոր։ Կոնսերվատորիայի համերգներում հանդես է եկել որպես մենակատար և անսամբլի մասնակից (տրիոյի կազմում՝ Լ. Ս. Աուերի և Ա. Վ. Վերժբիլովիչի հետ)։
Իր մանկավարժական գործունեությամբ շարունակել և զարգացրել է Ա. Ն. Եսիպովայի դաշնակահարական դպրոցի դրույթները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |