Օլգա Ալենովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Ալենովա
Դիմանկար
Ծնվել է1976
ԾննդավայրՄոզդոկ, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՀյուսիս-օսեթյան պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող, ռազմական թղթակից, հրապարակախոս և հասարակական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Olga Allenova Վիքիպահեստում

Օլգա Ալենովա (1976, Մոզդոկ, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լրագրող, «Չեչնիան մոտ է․ պատերազմը կնոջ աչքերով» գրքի հեղինակը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Ալենովան ծնվել է 1976 թվականին Հյուսիսային Օսիայի Մոզդոկ քաղաքում։ Ավարտել է Հյուսիսային Օսիայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ 1993 թվականից ոչ հաստիքային լրագրողի կարգավիճակով աշխատել է «Северная Осетия» և «Слово» շրջանային թերթերում[2]։ 2000 թվականից «Коммерсантъ» պարբերականի հատուկ թղթակիցն է[3]։ 2011-2016 թվականներին մասնակցել է «Сноб» նախագծին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեչենական երկրորդ պատերազմի ժամանակ Օլգա Ալենովան որպես լրագրող եղել է մարտական հակամարտության գոտում։

Օլգա Ալենովան լուսաբանել է «Նորդ Օստը», Բեսլանի ահաբեկչական հարձակումը, գրել է Ինգուշեթիայում, Հարավային Օսիայում, Կաբարդինո-Բալկարիայում, Վրաստանում, Աբխազիայում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների մասին։

Ներկայումս «Коммерсантъ» պարբերականի հատուկ թղթակիցն է։ «Православие и мир» առցանց պարբերականի սյունակագիրներից մեկն է։

2007 թվականի հունվարին Ալենովան դարձել է լրագրության ոլորտում ռուսական «Իսկրա» մրցանակի դափնեկիր, որն ստացել է Լիբանանի մասին նկարահանած ռեպորտաժներից մեկի համար։

2008 թվականի դեկտեմբերին Հարավային Օսիայում ռազմական գործողությունների վերաբերյալ ռեպորտաժների շարքի համար «Россия православная» հասարակական շարժման կողմից ստացել է «Զոհաբերական ծառայության համար» արծաթե շքանշան[4]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 Լրագրության ոլորտի «Իսկրա» մրցանակ[5],
  • 2008 «Զոհաբերական ծառայության համար» արծաթե շքանշան[6],
  • 2013 Լրագրության ոլորտի «Կամերտոն» մրցանակ[7],
  • 2015 ԶԼՄ-ների ոլորտում ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ольга Алленова
  2. «МАСТЕР-КЛАСС ОЛЬГИ АЛЛЕНОВОЙ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  3. Такие дела. Алленова.
  4. Алленова
  5. Спецкорреспондент ИД
  6. «награждена общественным движением «Россия православная»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  7. «Новая газета. Премия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  8. Лауреаты премии Правительства Российской Федерации 2015 года

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Ալենովա» հոդվածին։