Օթար Նեմսաձե
| Օթար Նեմսաձե
վրաց.՝ ოთო ნემსაძე
| |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 18, 1989[1][2] (37 տարեկան) կամ հունիսի 19, 1989 (37 տարեկան) |
| Ծննդավայր | Գորի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | երգիչ |
Օթար Նեմսաձե (վրաց.՝ ოთო ნემსაძე ,հունիսի 18, 1989[1][2] կամ հունիսի 19, 1989, Գորի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ) վրացի երգիչ[3]։ Նեմսաձեն առավել հայտնի է դարձել 2010 թվականին Geostar-ի հինգերորդ եթերաշրջանում հաղթելուց հետո։ Նախկինում մասնակցել է «Ուկրաինայի ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը[4]։
2017 թվականին մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթին վրացական Limbo խմբի հետ[5]։ Նրանց «Սիրելի Աստված» երգը 60 միավորով զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։ Օթարը ներկայացրել է Վրաստանը Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում «Սուլ ցին իարե» երգով, սակայն կիսաեզրափակչում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը և չի անցել եզրափակիչ[6]։ Հանդես է եկել որպես Վրաստանի խոսնակ Եվրատեսիլ 2021 երգի մրցույթի եզրափակչում՝ հայտարարելով վրացական ժյուրիի կողմից շնորհված միավորները։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Dear God» (2017)
- «Sul tsin iare» (2019)
Ալբոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 - «A Sea of Thoughts»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://pantheon.world/profile/person/Oto_Nemsadze
- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ «Oto Nemsadze». Eurovision.tv. European Broadcasting Union. 2019. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Mercereau, Damien (2019 թ․ մարտի 29). «Eurovision 2019: qui est Oto Nemsadze, le représentant de la Géorgie?». Le Figaro (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Oto Nemsadze». Eurovision Georgian Magazine. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Georgia goes ahead with Oto Nemsadze for Eurovision 2019». eurovision.tv. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օթար Նեմսաձե» հոդվածին։ |
| ||||||||||||||