Օզխան Ջանայդն
Օզխան Ջանայդն թուրքերեն՝ Özhan Canaydın | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1943 |
Ծննդավայր | Բուրսա, Թուրքիա |
Մահացել է | մարտի 22, 2010 (67 տարեկան) |
Մահվան վայր | Բուրսա, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Գալաթասարայի վարժարան |
Մասնագիտություն | բասկետբոլիստ և գործարար |
Օզխան Ջանայդն (թուրքերեն՝ Özhan Canaydın, հունվարի 23, 1943, Բուրսա, Թուրքիա - մարտի 22, 2010, Բուրսա, Թուրքիա), թուրք գործարար և բասկետբոլիստ։ 2002-2008-ական թվականներին եղել է թուրքական «Գալթասարայ» սպորտային ակումբի ղեկավարը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1943 թվականի հունվարի 23-ին, Բուրսայում։ 1963 թվականին ավարտել է Գալաթասարայի վարժարանը։ Պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է բասկետբոլով։ 1962 թվականին Թուրքիայի երիտասարդական հավաքականը հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ 1964 թվականին թողել է բասկետբոլը[1]։
1963 թվականին զբաղվել է տեքստիլ բիզնեսով[2]։ 2002 թվականին նշանակվել է «Գալթասարայ» սպրոտային ակումբի ղեկավար։ Դրանից հետո իր բիզնեսի կառավարումը փոխանցել է մենեջերների[3]։ Վերանշանակվել է «Գալտասարայի» նախագահի պաշտոնում[4]։ 2006-2008 թվականներին ստիպված էր լքել այդ պաշտոնը առողջական խնդիրների պատճառով։
Մահացել է 2010 թվականի մարտի 22-ին ենթատամոքսային գեղձի քաղցկեղից[5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացել է 1965 թվականին։ Նրանք ունեն երկու երեխաներ և չորս թոռներ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Özhan Canaydın — Kim Kimdir? Biyografi Bankası — FORSNET»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2020-04-30
- ↑ Galatasaray’a Adanmış Bir Hayat: Özhan Canaydın
- ↑ «Die Türkei trauert um Canaydin»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-16-ին։ Վերցված է 2020-04-30
- ↑ Özhan Canaydın'ı Kaybettik
- ↑ Özhan Canaydın vefat etti
- ↑ Özhan Canaydın Hayatını Kaybetti(չաշխատող հղում)