Օդեն
ճապոնական խոհանոց | |
---|---|
Ենթատեսակ | nabemono? և nimono?[1] |
Առաջացման երկիր | Ճապոնիա |
Oden (food) Վիքիպահեստում |
Օդեն (ճապ․ おでん, 御田), ճապոնական «ձմեռային» ուտեստ։ Օդենի հիմքում ընկած է դասի արգանակը, որում մարմանդ կրակի վրա եփվում են բոլոր հնարավոր մթերքները։ Որոնցից են, խաշած ձուն, դայկոնը, կոննյակուն, հեմփեն ձկան սուֆլեն, սացուսա-ագե ձկան կոլոլակները, չիկուվա ձկան խճողակը, ջրիմուռները և այլն։ Մսով օդենը ավելի հազվադեպ է հանդիպում, հիմնականում Ճապոնիայի հարավում[2]։ Որպես համեմունք հաճախ օգտագործվում է ճապոնական մանանեխ և սոյայի սոուս։ Օդենը չունի խիստ բաղադրատոմս, դրա համար յուրաքանչյուր տարածաշրջանում կամ նույնիսկ ընտանիքում ուտեստի բաղադրիչները կարող են տարբերվել։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուգաբանորեն «օդեն» բառը հայտնվել է դենգակու ուտեստի անվանումից (ճապ․ 田楽)[3], որը տոֆու է, պատված միսո սոյայի մածուկով[4]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիայում օդենը հաճախ կարելի է գնել փողոցային յատայ սայլերից, և առաջին անհաժեշտության պարագաներով խանութների մեծամասնությունից (կոմբինի), որոնցում ձմռանը հաճախ պատրաստում են այս ուտեստի մեծ պաշարներ․ դրա հետ մեկտեղ բաղադրամասերի մեծամասնությունը ծախսվում է այս ուտեստի հատուկ տեսակի պատրաստման վրա, դրա համար արժեքը ավելի թանկ է։ Օդենի արգանակը հիմնականում չեն ուտում։
Ճապոնիայից բացի, ուտեստը տարածված է Հարավային Կորեայում և Թայվանում (վերջինների շուկաներում ձկան կոտլետի փոխարեն շատ հաճախ օգտագործում են խոզի մսի կոտլետ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Heibonsha World Encyclopedia (яп.) — 平凡社, 1988.
- ↑ Я понял Японию, 2023, էջ 304
- ↑ «おでん». 語源由来辞典 (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «でんがく». 語源由来辞典 (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Раевский А. Е. Я понял Японию. От драконов до покемонов. — М.: Издательство АСТ, 2023. — 368 с. — ISBN 978-5-17-145160-8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bento.comԱրխիվացված 2011-09-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդեն» հոդվածին։ |
|