Օգ Մանդինո
Օգ Մանդինո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1923[1] կամ հունիսի 1, 1924[2] |
Ծննդավայր | Framingham, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վախճանվել է | սեպտեմբերի 3, 1996[1][3] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Antrim, Հիլսբորու շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Natick High School? |
Կայք | ogmandino.com |
Օգ Մանդինո (անգլ.՝ Og Mandino, դեկտեմբերի 12, 1923[1] կամ հունիսի 1, 1924[2], Framingham, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - սեպտեմբերի 3, 1996[1][3], Antrim, Հիլսբորու շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի գրող, «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքի հեղինակը:
Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա աշխատությունների հիմքը քրիստոնեական ֆունդամենտալիզմն է, գրքերը մեծապես կրում են Նապոլեոն Հիլի և Էմետտա Ֆոքսի ազդեցությունը: Ներկայում Մանդինոն հայտնի և պահանջված գրող է: Նրա գրքերի վաճառքը գերազանցում է 50 միլիոնը և թարգմանված են ավելի քան 25 լեզուներով: Մինչ 1976 թվականը Մանդինոն ղեկավարել է «Success Unlimited» ամսագիրը և ներկայացվել է խոսնակների ազգային ասոցիացիայի Փառքի սրահին:
Մանդինոյի գլխավոր նշանաբանը եղել է «Արա՛ այսօր»: Նրա «Աշխարհի մեծագույն վաճառականը» գիրքը որոշակի առումով եղել է այլ հայտնի գրքերի նախակարապետ, ինչպես օրինակ՝ «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները» գրքի համար:
Օգի մայրը որդու համար կանխագուշակել էր գրողի ապագա: Բարձր դասարաններում նա թերթի խմբագիր էր և ծրագրել էր ընդունվել Միսսուրիի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Սակայն 1940 թվականին նրա մայրը հանկարծամահ է եղել: Քոլեջ հաճախելու փոխարեն Օգը նախընտրել է աշխատել թղթի ֆաբրիկայում, որտեղ աշխատել է մինչև 1942 թվականը, մինչ բանակի օդային կորպուս ընդունվելը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա թռիչքներ էր կատարել «B-24 Liberator» ստրատեգիական ռմբակոծիչով:
Գրքեր և ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի մեծագույն վաճառականը
- Աշխարհի մեծագույն վաճառականը 2: Պատմության ավարտը
- Աշխարհի մեծագույն գաղտնիքը
- Հաջողության և երջանկության գաղտնիքներ
- Քրիստոսի գործով հանձնաժողով
- The Twelfth Angel
- The Greatest Miracle In The World
- The Gift Of Acabar
- The Choice
- A Better Way To Live
- The Christ Commission
- Spellbinder’s Gift
- The Return Of The Ragpicker
- Mission: Success!
- The God Memorandum
- The Ten Ancient Scrolls For Success: From The Greatest Salesman In The World
- He Is Tough
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Czech National Authority Database
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.