Աշխարհի մեծագույն վաճառականը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշխարհի մեծագույն վաճառականը
Աշխարհի,մեծագույն.jpg
ՀեղինակՕգ Մանդինո
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր111
ԵրկիրԱՄՆ
ՀրատարակիչBantam Books
Հրատարակման տարեթիվ1968
Թարգմանիչ հայերենԱրաքսյա Կլիշ
ԳՄՍՀ0-553-27757-X
OCLC27780187

Աշխարհի մեծագույն վաճառականը Օգ Մանդինոյի գիրքը, որը ծառայում է որպես առևտրի հմտության և հաջողության փիլիսոփայության ուղեցույց՝ պատմելով Հաֆիդի պատմությունը, մի աղքատ ուղտապանի պատմություն,ով դառնում է հարուստ վաճառական։Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1968-ին և վերահրատարակվել 1983-ին Բենթըմ հրատարակչության կողմից։ Կոշտ կազմով տարբերակը լույս է տեսել Բաքքենիըր Բուքս հրատարակչությունում 1993-ի հունիսին։1970-ին Success Motivation ինստիտուտը իրավունք ձեռք բերեց արտադրելու աուդիո ձայնագրությունը։

Եթե պահպանվի Մանդինոյի առաջարկած ընթերցանության կարգը,ապա գիրքը կարդալու համար ավելի քան տասը ամիս կպահանջվի։

Հրահանգն է կարդալ Գալար I-ը(Գլուխ 8) ուղիղ երեսուն օր՝ օրական երեք անգամ։Առաջին գալարի երեսունօրյա ընթերցումն ավարտելուց հետո միայն կարելի է կարդալ Գալար II-ը(Գլուխ 9) և այսպես մինչև Գալար X(Գլուխ 17)։

Գրքի փիլիսոփայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդինոն սստեղծել է Տասը Գալարների լեգենդը։Դրանք են՝

  • Գալար I - Ես լավ սովորություններ կձևավորեմ ու կդառնամ դրանց ստրուկը
  • Գալար II -Ողջունիր յուրաքանչյուր օր սիրով լի սրտով
  • Գալար III -Ես կդիմակայեմ այնքան,մինչև հաջողության հասնեմ
  • Գալար IV -Ես բնության մեծագույն հրաշքն եմ
  • Գալար V - Ապրիր յուրաքանչյուր օր՝ ասես այն վերջինն է լինելու
  • Գալար VI - Տիրապետիր զգացմունքներիդ
  • Գալար VII - Ծիծաղի ուժը
  • Գալար VIII - Հարյուրապատկիր քո արժեքն ամեն օր
  • Գալար IX -Ամեն բան անարժեք է առանց համապատասխան գործողությունների
  • Գալար X -Աղոթիր Աստծուն օգնության համար

Նրա հիմնական մեսիջը "արա դա հիմա"-ն է։ Իններորդ Գալարում "Ես կգործեմ հիմա" նախադասությունն օգտագործված է 18 անգամ։ Դերասան Մեթյու Մակքոնահին նշել է,որ այս գիրքը փոխել է իր կյանքը[1]։ Թարիք Ջամիլը նույնպես խորհուրդ է տալիս գիրքն՝ ասելով․որ յուրաքանչյուր ոք,ով հաջողություն է փնտրում,պետք է կարդա այս գիրքը։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դու ստեղծված չես անգործ կյանքի համար։Դու չես կարող արևածագից մինչև արևամուտ ուտել կամ խմել կամ սիրով զբաղվել։Աշխատանքը քո ընկերն է,ոչ թե թշնամին[2][3]։
  • Որևէ բան սովորելու և դրան տիրապետելու համար,պետք է ժամանակին գին ու ուշադրություն վճարել,մինչև այն կդառնա անհատականություն և կենսական սովորույթ։
  • Ոչ մի այլ արհեստ կամ մասնագիտություն մարդու համար չունի ավելի շատ հնարավորություն աղքատությունից մեծ հարստության հասնելու,քան վաճառականի մասնագիտությունը։
  • Հաջողության հասնելու դեպքում պարգևները շատ մեծ են, սակայն պարգևները մեծ են, քանի որ շատ քչերն են հաջողության հասնում։
  • Խոչընդոտներն անհրաժեշտ են հաջողության հասնելու համար, որովհետև վաճառքի մեջ, ինչպես բոլոր կարևոր մասնագիտություններում, հաղթանակը գալիս է միայն բազմաթիվ ճակատամարտերից և անթիվ պարտություններից հետո։ Սակայն ամեն ճակատամարտ, ամեն պարտություն բարելավում է հմտությունները և դարձնում ավելի ուժեղ, ավելի քաջ և դիմացկուն, ավելի կարող և վստահ։

Աշխարհի մեծագույն վաճառականը մաս երկու և պատմության վերջը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա Մանդինոյի 1968-ի բեսթսելլեր գրքի շարունակությունն է ՝ հրատարակված 1988։Գործողությունները տեղի են ունենում առաջին ամսից քառասուն տարի առաջ․գլխավոր հերոսը ՝ Հաֆիդը, վշտալի դրության մեջ է՝ սգալով իր կնոջ՝ Լիշայի մահը։Պատմությունը սկսվում է Հաֆիդի մենության տարիներից, երբ երազում տեսնում է մի անծանոթի, որը հայտնվում է նրա շեմին և Հաֆիդին դուրս է հանում ծերությունից ՝ սկսելու նոր արկածախնդրություն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2017 - Issue Archives - The Austin Chronicle»։ Austinchronicle.com։ Վերցված է 11 December 2017 
  2. «Ten Commandments of Success»։ Oocities.org։ Վերցված է 11 December 2017 
  3. Mandino Og (1 January 1984)։ «The Greatest Success in the World»։ Amazon.com։ Bantam։ Վերցված է 11 December 2017 
  4. Nicola de Corato։ «The Greatest Salesman in the World part II, the end of the story»։ Tobetravelagent.com։ Արխիվացված է օրիգինալից 30 July 2017-ին։ Վերցված է 10 December 2017