Օգսեն Խոճասարյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Օգսէն Խօճասարեանից)
Օգսեն Խոճասարյան | |
---|---|
Ծնվել է | 1838 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1878 |
Մասնագիտություն | հրապարակախոս և խմբագիր |
Օգսեն Խոճասարյան (1838 - 1878), հայ հրապարակախոս, խմբագիր։
Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ Զբաղվել է հրապարակախոսությամբ. նախ աշխատակցել է Կ. Փանոսյանի «Մանզումեի էֆքյար» հայատառ թուրքերեն թերթին, ապա 1868 թվականին հիմնել է «Օրագիրը», որը լույս է ընծայել կեսը հայերեն, կեսը՝ հայատառ թուրքերեն՝ թուրքախոս հայերի համար։ 1869 թվականին թուրքական կառավարությունը փակել է այդ թերթը։ Փոխելով անունը՝ կարճ ժամանակ հրատարակել է «Օրագիր Կ. Պոլսո» վերնագրով։ Հետագայում, երբ դա էլ է փակվել, 1874-1878 թվականներին հրատարակել է «Նոր դար» թերթը, սուր պայքարի մեջ լինելով Հակոբ Պարոնյանի հետ, որը նրան մտցրել է իր «Ազգային ջոջերի» մեջ։ Զբաղվել է նաև թարգմանությամբ[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 65.