Օգնություն:Դասընթաց/Հիմնական կանոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
  Ողջո՜ւյն   Փորձի՛ր...   Հիմնական կանոններ   Խմբագրման 3 քայլեր   Տեքստի ձևավորում   Հոդվածի կառուցվածք   Հոդվածի ստեղծում   Քննարկումներ   Վե՛րջ  


Ինչպես տեսար, Վիքիպեդիան ստեղծված է այնպես, որ յուրաքանչյուր ոք առանց դժվարության այն կարողանա խմբագրել։ Անշուշտ կան մի քանի սկզբունքներ, որոնցով բոլորս փորձում ենք առաջնորդվել։


Propozycja DA-pro2.svg Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է։ Բոլոր նյութերն այստեղ տեղադրվում են CC BY-SA արտոնագրով, դա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել ու փոփոխել դրանք։ Նաև քո ստեղծած հոդվածները։
Propozycja DA-pro2.svg Շարադրիր ինքդ և մի պատճենիր։ Այլ կայքերից կամ գրքերից նյութեր պատճենելը հիմնականում թույլատրելի չէ։ Օգտագործիր ցանկացած արժանահավատ աղբյուր, բայց խոսքերը շարադրիր ինքդ։
Propozycja DA-pro2.svg Գրիր հանրագիտական ոճով ու չեզոք տեսակետից։ Վիքիպեդիան որևէ գաղափար կամ տեսակետ տարածելու համար չէ։ Ամեն ինչ պետք է լինի «չոր» հանրագիտական ոճով։
Propozycja DA-pro2.svg Մի վախեցիր սխալվելուց կամ մի բան փչացնելուց։ Վիքիպեդիայում պահպանվում է հոդվածի յուրաքանչյուր խմբագրված տարբերակ, և հոդվածի նախկին տարբերակները կարելի է հեշտությամբ վերականգնել կամ համեմատել ներկա տարբերակի հետ։
Propozycja DA-pro2.svg Համագործակցիր այլ խմբագրողների հետ։ Ավելի փորձառու մասնակիցները միշտ պատրաստ են օգնել սկսնակներին։ Դիմիր նրանց, եթե օգնության կարիք ես զգում։ Պատրաստ եղիր համագործակցել բոլոր մյուս խմբագիրների հետ։


Այժմ կարող ենք ծանոթանալ խմբագրման 3 քայլերին...