Օգնություն:Դասընթաց/Քննարկել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  Ողջո՜ւյն   Փորձի՛ր...   Հիմնական կանոններ   Խմբագրման 3 քայլեր   Տեքստի ձևավորում   Հոդվածի կառուցվածք   Հոդվածի ստեղծում   Քննարկումներ   Վե՛րջ  


Գուցե արդեն նկատեցիր, որ հոդվածների վերևում, «Խմբագրել» կոճակից բացի, կա նաև Քննարկում կոճակը։ Իզուր չէ դա. Վիքիպեդիայի բոլորը էջերը ստեղծվում են համագործակցությամբ, իսկ դրա համար հաճախ է քննարկելու անհրաժեշտություն ծագում։ Ահա, թե որտեղ է գտնվում քննարկման էջը բացելու կոճակը.

«Խմբագրել» կոճակը հոդվածի վերևում
«Խմբագրել» կոճակը հոդվածի վերևում


  • Եթե «Քննարկում» կոճակը կարմիր է, ապա դեռ ոչ մի քննարկում չի եղել։
  • Եթե «Քննարկում» կոճակը կապույտ է, ապա քննարկում եղել է։

Քննարկման էջերը կարելի է փոփոխել ճիշտ այնպես, ինչպես հոդվածները։ Օգտագործվում են տեքստի ձևավորման նույն բանաձևերը։ Հիշի՛ր, սովորաբար քննարկման էջում նոր գրառում անում ենք ամենաներքևում։ Իսկ քննարկման ամեն մի թեմա ծավալվում է նոր վերնագրի տակ։


Ստորագրություն

Գրառման վերջում, պետք է ստորագրել, այլապես դժվար է իմանալ, թե ով է գրառման հեղինակը։ Դա արվում է չորս ալիքանշաններ ավելացնելով. ~~~~ (կամ պարզապես խմբագրման գործիքի մեջ մատիտի վրա սեղմելով, ինչպես ցույց է տրված նկարում)։ Էջը հիշելուց հետո, դրանց փոխարեն հայտնվում է խմբագրողի անունը և գրառման ամսաթիվը։


Փորձիր

Փորձի համար կարող ես բացել այս էջի քննարկման էջը։ Վերևում սեղմիր «Քննարկում» կոճակը և կատարիր փորձնական գրառում։ Մի մոռացիր ստորագրել։


Մասնակցի քննարկում

Վիքիպեդիայում յուրաքանչյուր գրանցված մասնակից ունի իր քննարկման էջը։ Այստեղ այլ մասնակիցներ կարող են նրան դիմել։ Երբ ինչ-որ մեկը գրառում է թողնում քո քննարկման էջում, ապա էկրանի վերևում հայտնվում է այդ մասին ծանուցող նարնջագույն բաններ։ Դու կարող ես նրան պատասխանել քո քննարկման էջում կամ այցելել նրա քննարկման էջ և այնտեղ պատասխան թողնել։

Յուրաքանչյուր մասնակցի ստորագրության մեջ նաև նրա քննարկման էջի հղումն է։


Այլ քննարկման էջեր

Վիքիպեդիայում կան բազմաթիվ էջեր, որոնք հատուկ խնդիրների քննարկման համար են նախատեսված։ Օրինակ Տեխնիկական խնդիրներ էջում քննարկվում են միայն տեխնիկական խնդիրներ, Օրվա հոդված/Թեկնածուներ էջում ընտրվում են Գլխավոր էջի օրվա հոդվածները։

Ամենակարևոր քննարկման էջը Խորհրդարանն է. այստեղ քննարկվում են Վիքիպեդիային առնչվող բոլոր կարևոր հարցերը։