Օգնություն:Դասընթաց/Հոդվածի ստեղծում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
  Ողջո՜ւյն   Փորձի՛ր...   Հիմնական կանոններ   Խմբագրման 3 քայլեր   Տեքստի ձևավորում   Հոդվածի կառուցվածք   Հոդվածի ստեղծում   Քննարկումներ   Վե՛րջ  


Այսքանից հետո գուցե ցանկություն ունես ինքդ նոր հոդված ստեղծել։ Դա կարող ես հենց հիմա անել՝ հետևյալ երկու եղանակներից մեկով։

Սեղմիր որևէ կարմիր հղումի վրա

Կարմիր հղումը նշանակում է, որ այդպիսի հոդված դեռ չկա։ Դրա վրա սեղմելով անմիջապես խմբագրման պատուհան է բացվում։ Կարող ես միանգամից անցնել գործի։

Օգտագործել որոնման դաշտը

Էկրանի վերին աջ մասում տեսնում ես «Որոնել» դաշտը։ Գրիր որևէ բառ և որոնիր։ Եթե այդ անունով հոդված դեռ չկա, ապա կտեսնես կարմիր հղում, որի վրա սեղմելուց հետո կբացվի խմբագրման պատուհան։

Խմբագրման պատուհանում կարող ես տեղադրել հոդվածի նյութը, օգտագործելով վիքի-բանաձևեր՝ ձևավորել այն։ Վերջացնելուց հետո սեղմի՛ր «Հիշել» կոճակը։ Հոդվածի առաջին տարբերակն արդեն պատրաստ է։ Ցանկության դեպքում, կարող ես շարունակել խմբագրել այն։


Crystal Clear app ktip.png Խորհուրդ. Եթե հարցեր ունես կամ օգնության կարիք ես զգում, միշտ կարող ես դիմել ավելի փորձառու մասնակիցների օգնությանը։ Դրա համար հատուկ նախատեսված է այս էջը։

Կարո՞ղ է իմ ստեղծած հոդվածը ջնջվել

Ստեղծվելուց անմիջապես հետո հոդվածը հայտնվում է Նոր էջերի ցանկում և այն ստուգվում է Վիքիպեդիայի այլ խմբագրողների կողմից (դու էլ կարող ես մասնակցել ստուգել նոր հոդվածները)։ Եթե այն թերություններ ունի, ապա փորձառու մասնակիցները մեծ մասամբ օգնում են բարելավելու հոդվածը։

Եթե սակայն հոդվածը չի համապատասխանում Վիքիպեդիայի հիմնական պահանջներին (օրինակ, եթե հոդված ես գրել ինքդ քո մասին), ապա հոդվածը կարող է ջնջման ներկայացվել։ Այս էջում կարող ես տեղեկանալ, թե որ դեպքերում կարող է հոդվածը ջնջվել և ինչ կարելի է անել դա կանխելու համար։


Թարգմանել այլ լեզվից

Եթե ցանկանում ես այլ լեզվից (օրինակ անգլերենից կամ ռուսերենից) ինչ-որ հոդված թարգմանել հայերեն, ապա հետևիր այս խորհուրդներին։

  • Եթե հոդվածը ծավալուն է, թարգմանիր միայն ամենակարևոր մասը։ Երկար հոդվածի թարգմանությունը վեր է մեկ հոգու ուժերից։ Իզուր ուժասպառ կլինես, հոդվածն էլ շատ հավանական է, որ վերջիվերջո ջնջվի քանի որ ոչ ոք չի սիրում վատորակ թարգմանություն ընթերցել։
  • Ամեն ինչ կուրորեն մի թարգմանիր, ստուգիր նշված աղբյուրները, փորձիր որոշել, թե ինչն է հավաստի։
  • Շատ վիքի-բանաձևեր (կաղապարներ) գործում են միայն այդ Վիքիպեդիայում, այնպես որ թարգմանիր միայն տեքստը, հետո ավելացրու անհրաժեշտ ձևավորումը։
  • Թարգմանված հոդվածը վերջում նշիր, որ լեզվից և որ հոդված(ներ)ն ես թարգմանել։ Ոչ միշտ է անհրաժեշտ վերցնել օրիգինալ հոդվածի ծանոթագրությունները, մանավանդ եթե դրանք հայերեն չեն և դրանք ինքդ չես ստուգել։