Օգնություն:Դասընթաց/Խմբագրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  Ողջո՜ւյն   Փորձի՛ր...   Հիմնական կանոններ   Խմբագրման 3 քայլեր   Տեքստի ձևավորում   Հոդվածի կառուցվածք   Հոդվածի ստեղծում   Քննարկումներ   Վե՛րջ  


Գուցե արդեն նկատեցիր, խմբագրումը կատարվում է ընդամենը երեք քայլերով։ Տե՛ս ինչպես։

Քայլ 1. Սեղմիր «Խմբագրել»

Յուրաքանչյուր էջի վերևում կարող ես տեսնել «Խմբագրել» կոճակը (բացառություն են պաշտպանված էջերը

«Խմբագրել» կոճակը հոդվածի վերևում
«Խմբագրել» կոճակը հոդվածի վերևում

Քայլ 2. Փոփոխիր տեքստը

«Խմբագրել» կոճակի վրա սեղմելուց հետո բացվում է խմբագրման պատուհանը։ Այժմ կարող ես հոդվածի մեջ փոփոխություններ կատարել ու նոր տվյալներ ավելացնել։

Խմբագրման պատուհանը
Խմբագրման պատուհանը

Խմբագրական պատուհանում, սովորական բառերից ու կետադրական նշաններից բացի, կարող ես տեսնել հատուկ նշաններ ու բանաձևեր։ Դրանք օգտագործվում են տեքստի ձևավորման և պատկերներ ավելացնելու համար։ Այդ մասին կանցնենք դասընթացի հաջորդ մասում։

Քայլ 3. Սեղմիր «Պահպանել»

Ավարտելուց հետո իջիր ներքև. խմբագրման պատուհանի ներքևում կտեսնես «Պահպանել» կոճակը։ Մնում է այժմ սեղմել այն։

«Պահպանել» կոճակը խմբագրման պատուհանի ներքևում
«Պահպանել» կոճակը խմբագրման պատուհանի ներքևում
4565

«Պահպանել» սեղմելուց հետո քո խմբագրումները ավելացվում են հոդվածին։ Հիմա ամբողջ աշխարհը կարող է տեսնել քո խմբագրումը, պատկերացնո՞ւմ ես։

Նախադիտել խմբագրումը

«Պահպանել» կոճակի կողքին կարող ես տեսնել «Նախադիտել» կոճակը։

«Նախադիտել» կոճակը խմբագրման պատուհանի ներքևում
«Նախադիտել» կոճակը խմբագրման պատուհանի ներքևում
Խորհուրդ. Եթե հոդվածը «պահպանելուց» հետո նկատել ես սխալ, ապա հոգ չէ։ Կրկին բացիր խմբագրման պատուհանը և ուղղիր սխալը։ Խմբագրիր հոդվածը այնքան, որքան ուզում ես։

Այն օգտագործելով կարող ես տեսնել, թե ինչպիսի տեսք կունենա հոդվածը պահպանելուց հետո՝ առանց «Հիշել Էջը» կոճակը սեղմելու։ Բոլորս էլ սխալներ անում ենք, այս կերպ կարող ենք մեր սխալները նկատել ու ուղղել նախքան հոդվածը պահպանելը։

Դա նաև հարմար է, եթե տեքստը ձևավորելու տարբեր եղանակներ ես փորձում։ Չմոռանա՛ս, սակայն, նախադիտելուց հետո սեղմել «Պահպանել» կոճակը, այլապես խմբագրումներդ չեն պահպանվի։