Վիքիպեդիա:Էջերի պաշտպանության կանոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Որոշ դեպքերում Վիքիպեդիայի ադմինիստրատորները կարող են արգելափակել որևէ էջ կամ նիշք՝ խմբագրական պատերազմներից կամ վանդալությունից խուսափելի նպատակով։ Այդպիսի էջը կոչվում է պաշտպանված էջ։

Արգելափակման տեսակները[խմբագրել կոդը]

Արգելափակումը կարող է մի քանի տեսակ լինել.

  • Ամբողջական պաշտպանություն, ադմինիստրատորներից բացի ոչ ոք չի կարող խմբագրել էջը։
  • Մասնակի պաշտպանություն, խմբագրել չեն կարող չգրանցված և նոր գրանցված մասնակիցները։
  • Տեղափոխման պաշտպանություն, արգելափակվում է հոդվածը վերանվանելու գործողությունը։
  • Ստեղծման պաշտպանություն, արգելափակվում է ջնջված կամ դեռ չստեղծված հոդվածանունը (այդ անունով ոչ ոք չի կարող հոդված ստեղծել)։
  • Բեռնման պաշտպանություն, արգելափակվում է նիշքի անունը (այդ անվանում նիշք բեռնելը չի թույլատրվում)։

Բացի վերջին երկու կետերից, էջի պաշտպանումը հիմնականում լինում է ժամանակավոր. սովորաբար մի քանի ժամից մինչև մի քանի օր։