Վիքիպեդիայի քննարկում:Էջերի պաշտպանության կանոններ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանոնակարգի մշակում[խմբագրել կոդը]

Ողջույն մասնակիցներ, Վիքիպեդիայի սկբունքներից մեկը նա է, որ «ցանկացած ոք, ցանկացած պահին, կարող է խմբագրել ցանկացած էջ»։ Որոշ դեպքերում, երբ Վիքիպեդիայի բնականոն աշխատանքին խանգարող գործողություններ են տեղի ունենում էջերը պաշտխանվում են (խմբագրում միայն ադմինների կամ համանման դրոշակ ունեցողների կողմից) առաջարկները հնչեցվում են քննարկման էջում և իրականացվում ադմինների կողմից, կամ կիսապաշտպանվում են (չեն կարող խմբագրել մուտք չգործած և նորեկ մասնակիցները)։ Կարծում եմ վերջերս մեր մոտ չափից ավել են պաշտպանումները, և կարիք հասկանալու թե ո՞ր դեպքերում, որ էջերը, որքան ժամանակով ենք արգելափակում։ Մինչ որևէ պատարստի առաջարկների փաթեթր ներկայացնելը, նախ խնդրում եմ կարծիքենրը հայտնել։ Առաջարկների փաթեթներ դրանից հետո միայն կստեղծենք։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:31, 9 Փետրվարի 2015 (UTC) Հ․Գ․ Այս պահին պաշտպանված էջերի ցանկը կարող եք տեսնել այստեղ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:36, 9 Փետրվարի 2015 (UTC)

Ես համաձայն չեմ, որ մեր մոտ պաշտպանված էջերը չափից ավել են, ինչ վերաբերում է Վիքիպեդիայի սկզբունքին, ապա ինքդ ես մի ժամանակ ասել, որ պետք չէ ամեն ինչ տառացիորեն մեկնաբանել: Բացի այդ հարկավոր չք հայերեն Վիքիպեդիայում կիրառել Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու սկզբունքը: Հիմա պաշտպանված էջերի մեծ մասը վերաբերում են Խորհրդարանի արխիվային տարբերակներին, որտեղ արգելված է խմբագրելը, քանի որ դրանք փակված քննարկում են համարվում և ի տարբերություն մասնակցային հաշիվների քննարկումների, դրանք համարվում են Վիքիպեդիայի գլխավոր և կենտրոնական քննարկման էջը, դրա համար դրանց պաշտպանումը արդարցված եմ համարում (գումարած մասնակիցների կարգավիճակային դիմումները և հարցումները, որոնք նույնպես փակված և կարևոր քննարկման էջեր են, որոնց խմբագրելը նույնպես արգելված է): Մյուս մասի զգալի հատվածը վերաբերում է կարևոր կաղապարներին, որոնք կարող են վերաբերել տասնյակ հոդվածների կամ ցանկալի չեն, որ այլ մասնակիցներ խմբագրեն: Քանի որ մեր վիքին նոր զարգացող ինտերնետ կառույց է, որոշ սկզբունքների հանդեպ ոչ ադեկվատ վերաբերմունք կա, եթե նայենք վիքիների թոփ տասնյակին, ապա այնտեղ լայնորեն կիրառվում է պաշտպանության սկզբունքը, ու որևէ տեղ չեմ նկատել, որ դրանք մեկնաբանվեն իբրև չարաշահումներ կամ վիքիպեդիայի հիմնադիրների սկզբունքների ոտնահարումն և այլն: Մեր մոտ ամեն ինչ թարս է մեկնաբանվում: Եթե հիմնական բացատրությունը դա այն է, որ մեր վիքիում մոտ 140-150 հզ. հոդվածային էջ կա, և մենք հասցնում են ամեն ինչին հետևենք, ապա առաջին դա այդպես չի, որ հասցնում ենք, եթե նվազագույն պահանջներին չհամապատասխանող որոշ հոդվածներ մի քանի ամիս հետո ենք գտնում, ապա դա խոսուն փաստ է, երկրորդ, ով է ասել, որ մեր վիքին մնալու է 150 հզ.-ի շեմին, մի քանի տարուց կարող է հասնել կես միլիոնի, այդ դեպքում ի՞նչ ենք անելու: Հարկավոր է ամուր հիմքերը այսօր դնել և չփորձել Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ...--6AND5 (քննարկում) 09:51, 15 Փետրվարի 2015 (UTC)