Օգյուստ Ալլոնժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օգյուստ Ալլոնժ
ֆր.՝ Auguste Allongé
Ծնվել էմարտի 19, 1833(1833-03-19)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ[4]
Վախճանվել էհուլիսի 4, 1898(1898-07-04)[3][5] (65 տարեկան)
Մահվան վայրBourron-Marlotte
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ և նկարազարդող
ՈճԲարբիզոնի դպրոց
Ժանրբնանկար
ԱշակերտներCharles Bornait-Legueule?
 Auguste Allongé Վիքիպահեստում

Օգյուստ Ալլոնժ (ֆր.՝ Auguste Allongé, մարտի 19, 1833(1833-03-19)[1][2][3][…], Փարիզի նախկին 10-րդ թաղամաս, Փարիզ[4] - հուլիսի 4, 1898(1898-07-04)[3][5], Bourron-Marlotte), 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ, գրաֆիկական նկարիչ, փորագրող և նկարազարդիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1833 թվականի մարտի 19-ին, Փարիզում։

1852 թվականին սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում` Լեոն Կոնյեի և Լուի Ժոզեֆ Սեզար Դյուկորնեի ղեկավարությամբ։ 1853 թվականին Օգյուս Ալլոնժը պարգևատրվել է մեդալով։

Աշխատել է ջրանկարչության և ածուխով նկարչության տեխնիկայով։ Ստեղծել է մի շարք հայտնի վիմագրություններ և բնապատկերներ։

Ալլոնժը դասավանդել է ածուխով նկարչություն տեխնիկան։ 1875 թվականին հրապարակել է մի քանի լեզուներով թարգմանված տրակտատ արվեստի մասին։

Նա առաջարկել է ածուխով նկարելու այնպիսի տեխնիկա, որով այն կարող էր փայլեցվել ու դառնալ վերջնական աշխատանք` իր հատուկ որակով[7]։

Օգյուստ Ալլոնժի հիմնական մրցակիցը ածուխով նկարելու մրցույթներում Մաքսիմ Լալանն էր։

1896 թվականից եղել է Փարիզի ցուցահանդեսների, մասնավորապես` ջրանկարչության ցուցադրությունների անդամ։

Փարիզում նա ձեռք է բերել մեծ համբավ, ինչի մասին էլ գրել է Ս. Դագիլևը.

Փարիզյան երկու նկարիչներ` Նոզալն ու Ալլոնժը, այնքան հետաքրքիր բաներ են ցուցադրում։ Ընդհանուր առմամբ, լավ, ուժեղ տպավորություններ են։ Ալլոնժից հատկապես լավն է անտառային ժանապարհով նրա մեծ բնանկարը, չնայած ցւցադրվող իրերով դժվար է բացատրել նկարչի մեծ անունը։

Մոտ էր Բարբիզոնյան դպրոցին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]