Օգգին և խավարասերները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օգգին և խավարասերները
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
ԺանրԲուֆոնադ և կատակերգական հեռուստասերիալ
ՍտեղծողԺան-Իվ Ռայմբոն
ԵրաժշտությունHugues Le Bars?
Երկիր Ֆրանսիա
Լեզուֆրանսերեն
ՀեռուստաալիքFrance 3 և Gulli?
Եթերաշրջաններ7
Սերիաների քանակ501
ՌեժիսորՕլիվյե Ժան-Մարի
ԸնկերությունGaumont և Xilam
Էկրաններին է
հունվարի 30, 2019
Սերիայի տևողություն7 րոպե
oggy.com(անգլ.)(ֆր.)

Օգգին և խավարասերները (ֆր.՝ Oggy et les Cafards, անգլ.՝ Oggy and the Cockroaches), ֆրանսիական մուլտիպլիկացիոն կատակերգական սերիալ, թողարկվել է «Xilam» անիմացիոն ընկերության կողմից 1997-2011 թվականներին (3 եթերաշրջան)։ Չորրորդ և հինգերորդ եթերաշրջանները հեռարձակվել են 2012-2017 թվականներին։ «Gaumont» և «Xilam» ընկերությունների կողմից մուլտֆիլմը հեռարձակվել է 2017-2019 թվականներին (6-8-րդ եթերաշրջաններ, 1-3-րդ եթերաշրջանների վերաթողարկում)[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգգի անունով կատուն բնակվում է քաղաքամերձ բնակավայրի երկհարկանի տանը, սիրում է հանգստություն և գերադասում է ժամանակն անցկացնել հեռուստացույցի առջև՝ բաց մանուշակագույն բարձի վրա, կամ ուտել համեղ ուտելիք։ Սակայն հարևանները՝ երեք խավարասերները, որոնց հետ Օգգին ստիպված է ապրել նույն հարկի տակ, և նրանց միտումնավոր անպարկեշտ հումորները, մղձավանջներ են ստեղծում Օգգի համար։ Ամենից հաճախ նրանց բուն նպատակն է ձեռք բերել վարդագույն սառնարանը, որում պահվում է ամբողջ ուտելիքը։

Մուլտֆիլմը դասվում է այն կատակերգությունների շարքին, որոնցում հերոսների նկատմամբ կիրառվում են կատակների վրա հիմնված բռնի գործողություններ՝ ոտքով և ծնկով հարվածներ, դասական անիմացիոն հնարքներ՝ հակառակորդի գլխին ծանր առարկաներով հարվածներ (բուֆոնադ), հաճախ օգտագործվում են պայթուցիկ նյութեր։ Հերոսների մարտերը սերիաների մեծ մասում բաց չեն ցուցադրվում, այլ լսվում են կադրից դուրս կամ որևէ հաստատության պատերից, թեև երբեմն սերիալն ընդունում է իրադրության կամ բնավորությունների կատակերգության բնորոշ գծեր։

Հիմնական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օգգի (անգլ.՝ Oggy) - գլխավոր գործող անձն է, միամիտ տեղաբնակ կատու, մի քիչ ծույլ, գերզգայուն ռոմանտիկ։ Գնահատում է կյանքի հասարակ ուրախությունները՝ հեռուստացույցը, փափուկ աթոռը, համեղ կերակուրը։ Սիրում է երաժշտություն լսել։ Նախընտրում է դասական ոճը և կատվային փոփը՝ «Miaow Sisters» խումբը։ Շատ է սիրում քաղցրավենիք, սիրում և կարողանում է պատրաստել։ Ունի սեփական զենք՝ ճանճասպան, որով հաճախ է ճզմում իրեն տանջող խավարասերներին։ Գործադիր պրոդյուսեր Մարկ դյու Պոնտավիսի և «France Info»-ի տեղեկություններով՝ Օգգին անվանակոչվել է ի պատիվ փանկ ռոք երաժիշտ Իգի Փոփի[2][3] և «The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars» ռոք-ալբոմի[4][5][6][7]։ Չորրորդ եթերաշրջանի վերջում ամուսնանում է Օլիվիայի հետ։ «Happy Birthday» սերիայում Ջեքի դաժանության պատճառով ցանկանում է ինքնասպանություն գործել։
  • Ջեք (անգլ.՝ Jack) - Օգգիի զարմիկը։ Մինչև ականջների ծայրը սիրահարված է Մոնիկային՝ Օգգիի քրոջը։ Նա Օգգիի հակապատկերն է՝ խիստ, տաքարյուն, բռնի, գերզգայունությունից զուրկ պրագմատիկ։ Առավելապես հենց Ջեքն է նախաձեռնում խավարասերների դեմ հերթական «պատժիչ գործողությունը», որը հաճախ հանգեցնում է սարսափելի արդյունքների։ Ջեքն ապրում է Օգգիից ոչ հեռու և հաճախ է հյուրընկալվում նրա մոտ, երբեմն էլ գիշերում այնտեղ։ Վարում է սեփական «Monster truck»-ը։ Նախկին զինվորական է։ «Happy Birthday» սերիայում կոտրված բաժակների պատճառով ցանկանում է ինքնասպանություն գործել։

Խավարասերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավարասերների անուններն ընտրվել են՝ ի պատիվ ամերիկյան «Ramones» ռոք խմբի անդամների․

  • Ջոյ (անգլ.՝ Joey) - խավարասերների ինքնակոչ առաջնորդը, հաճախ ստանձնում է խմբի ուղեղային կենտրոնի դերը։ Եռյակից ամենափոքրն է։ Ունի հետերոքրոմիա․ ձախը աչքը դեղին է, աջը՝ վարդագույն, երբեմն կարմիր։ Ավելի հնարամիտ է և խելացի, բայց նա ևս ապահովագրված չէ անհաջողություններից, որոնցով ավարտվում են նրա բոլոր ձեռնարկումները՝ կապված առավելապես խոհանոցից ամբողջ ուտելիքը գողանալու, ինչպես նաև որևէ կերպ հարստանալու հետ։ Մինչև ականջների ծայրը սիրահարված է Լեդի Կ-ին[8]։
  • ԴիԴի (անգլ.՝ DeeDee) - գիրուկ և միշտ քաղցած ամենակեր խավարասեր՝ կանաչ աչքերով։ Եռյակից ամենահիմարն է։ Շատակերությունը իշխում է բանականությանը․ նա չի կարողանում կառավարել իր ախորժակը, ինչը հաճախ անախորժություններ է առաջացնում եռյակի կամ իր համար։ Օրինակ՝ «Les frites» դրվագում ուտում է կարտոֆիլ ֆրիի վերջին կտորը՝ իմանալով, որ դրա պատճառով բարձր սանդուղքից ներքև է ընկնելու։ Մեկ այլ դրվագում ուտում է ձկների նկարով պաստառը։ Այս ամենի հետ մեկտեղ երբեմն նրա գլխում ևս ծագում են հետաքրքիր մտքեր (շատ սերիաներում գործում է որպես ինքնուրույն հերոս)։ Ունի երգչին բնորոշ տաղանդ։ Ոչ միշտ է աջակցում Ջոյի արկածներին, իսկ երբեմն էլ հրաժարվում է դրանց մասնակցելուց։
  • Մարկի (անգլ.՝ Marky) - նիհար և բարձրահասակ խավարասեր՝ վարդագույն (կարմիր) աչքերով։ Խմբում ամենաբարձրահասակն է և կռվարարը։ Տառապում է բերանի տհաճ հոտից, ինչը, սակայն, նրան չի խանգարում լինել քաղաքակիրթ սրտակեր։ Նրա նախասիրությունն է աղջիկներին (նույնիսկ տիկնիկներին) հրավիրել ժամադրության։ Իր սիրային հաղթանակները նշում է հատուկ նոթատետրում։ Հաճախ հանդես է գալիս նաև որպես ինքնուրույն հերոս։ Ինչպես ԴիԴին, նա ևս ոչ միշտ է աջակցում Ջոյի արկածներին։

Երկրորդական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոբ (անգլ.՝ Вob) - ահռելի բուլդոգ, Օգգիի առանձնատան դիմացի փողոցի հարևանն է (երբեմն էլ նույն փողոցում՝ ցանկապատի մյուս կողմում)։ Չնայած ունի սեփական կացարան, հաճախ նրան կարելի է հանդիպել բակի կրպակի դիմաց։ Սիրելի զբաղմունքներից են ամանից մսի կտորներ ուտելը և զբոսայգին խնամելը։ Երբեմն դառնում է Օգգիի և Ջեքի անմեղ կատակների զոհը։ Օրինակ «Hide and sick» դրվագում Բոբն անընդհատ ստանում է դեղերով ներարկիչներ Օգգիի փռշտոցի համար։ Չի սիրում, երբ հարևանները հայտնվում են իր տարածքում, ինչի պատճառով մշտապես ծեծում է կատուներին և խավարասերներին (բայց հաճախ ինքը ևս արժանանում է ծեծի), երբեմն էլ ինքն է թակում հարևանների դռները ինչ-ինչ գործերով։ Որոշ սերիաներում ներկայացվում է իբրև աշխատող, օրինակ՝ եղել է ակումբի անվտանգության աշխատող, ոստիկանական ակադեմիայի դասավանդող։ Չորրորդ եթերաշրջանում Բոբի դերն ավելի ընդլայնված է։
  • Մոնիկա (անգլ.՝ Monica) - Ջեքի ընկերուհին է (սերիաներից մեկում նրանք նույնիսկ երեխա ունեն, որին թողել են Օգգիի խնամակալության տակ)։ Սիրում է էքստրեմալ սպորտաձևեր։ Առաջին անգամ հանդիպում է «Pilot» սերիայում։ Ամբողջ ընթացքում սահում է անվաչմուշկներով։ 3-րդ եթերաշրջանում բաժանվում է Ջեքից և հետագայում հանդես գալիս որպես ֆոնային հերոս։
  • Օլիվիա (անգլ.՝ Olivia) - սպիտակ փոքրիկ կատու, Օգգիի ընկերուհին և հարևանուհին, հայտնվում է «Pilot» սերիայում։ Կենսուրախ է, չի սիրում մնալ նույն տեղում, բայց ի տարբերություն Մոնիկայի՝ չի սիրում էքստրիմ։ Հնարամիտ է և ուշիմ, ինչի շնորհիվ կարողանում է հաղթահարել ցանկացած դժվարություն։ Սիրում է կարդալ և գնալ Օգգիի հետ ժամադրության։ «Oggy is getting married!» սերիայում ամուսնանում է Օգգիի հետ։ Խավարասերների նկատմամբ քիչ թե շատ հանդուրժող է և հաճախ օգնում է նրանց։ Կտրականապես դեմ է դաժանությանը։
  • Սանտուրա (անգլ.՝ Santurah) - Օգգիի զարմուհին, մորթին մոխրագույն է, պոչն այնպիսին է, ինչպիսին Ջեքինը։ Բարեկամի լրիվ հակապատկերն է՝ զայրացկոտ, բռնկուն։ Շատ հաճախ հենց Սանտուրան է դառնում խավարասերների դեմ հերթական «պատժիչ գործողության» հրահանգիչը։ Ապրում է Օլիվիայի հարևանությամբ և հաճախ է այցելում նրան։ Վարում է սեփական բլոգը՝ «Արջը «Մաշան և Արջը» մուլտսերիալից»։
  • Փիթ (անգլ.՝ Pit) - բուլդոգ, Օգգիի հարևանն է։ Հայտնվում է միայն «Olivia» սերիայում։ Բնավորությամբ նման է Բոբին։ Շատ է սիրում զբաղվել սպորտով։
  • Վենդի (անգլ.՝ Wendy) - Օգգիի տատիկն է։ Հայտնվում է «Տատիկը եկավ», «Օգգիի տատիկը», «Ստորջրյա տհաճություններ» դրվագներում։ Սովորաբար նստած է լինում ճոճաթոռին։ Առերես թվում է, թե հանգիստ է, բայց խավարասերներին տեսնելով՝ եռանդով է լցվում, դառնում ճարպիկ և մարտի բռնվում իր թոռան անպատկառ բնակակիցների հետ։
  • Սելինա (անգլ.՝ Selina) - կատու, որն առաջին անգամ հանդիպում է առաջին եթերաշրջանում։ Մորթին վարդագույն է, իսկ այտերին կան փիրուզագույն հետքեր։ Աչքերը տարբերվում են Մոնիկայի և Ջեքի աչքերից։ «Don't Rock the Cradle» դրվագից սկսած՝ արձակում է մի խենթ ձայն, այնպիսին, ինչպիսին Օգգին է արձակում, երբ Սելինան լացում է։
  • Մկներ (անգլ.՝ Mice) - ապրում են Օգգիի տանը։ Դրանք տարբեր են՝ մուկ-մարզիկ, մուկ, որը հավաքում է ընկած ատամները, և մուկ, որը շատ է վախենում Օգգից։
  • Ոստիկան - երկրորդային կերպար, կարգ ու կանոնի խիստ պահապան, կրում է մուգ կապույտ համազգեստ։ Հայտնվում է մի շարք սերիաներում, որոնցում կատարում է սովորական պարեկից մինչև Ջեքի մասնավոր պահակային գործակալության աշխատակցի դերեր։
  • Տիկին Կ - գեղեցիկ և նենգ խավարասեր, ներկայանում է 4-րդ եթերաշրջանի մի քանի սերիաներում։ Բնակվում է Օլիվիայի բնակարանում։ Կրում է սև և կարմիր զոլավոր զգեստ։ Ջոյը, Մարկին և ԴիԴին սիրահարված են նրան, այդ իսկ պատճառով նա հաճախ է օգտագործում նրանց իր ծրագրերի իրագործման համար։

Դիմակայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգգիի և խավարասերների հակամարտության պատճառը սովորաբար հայտնի չէ, սակայն հստակ պարզ է, որ այն շարունակվում է բավական երկար ժամանակ։ Օգգին տառապում էր խավարասերների արարքներից դեռևս փոքր ժամանակից։ Ճշմարտությունն այն է, որ ինչպես բնորոշ է սիրո և ատելության հիման վրա կառուցված հարաբերություններին, Օգգին և խավարասերները կապված են միմյանց հետ։ Հաճախ նրանք միավորում են իրենց ուժերը ընդհանուր դժվարությունները հաղթահարելու նպատակով։ Նրանցից հեռանալուց հետո Օգգին սկսում է կարոտել և նույնիսկ փորձում է պատրաստել նրանց կրկնօրինակները՝ միաժամանակ ձայնագրիչով լսելով նրանց ծիծաղի ձայները։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Xilam» ընկերությունը որոշեց շարունակել սերիալը, և 2012 թվականին սկսվեց 4-րդ եթերաշրջանի հեռարձակումը՝ նոր հերոսների մասնակցությամբ։ Եթերաշրջանի տիտրերը գրվել են «մաքուր» ֆրանսերենով (միջազգային վարձույթի համար՝ անգլերեն), թարմացվել է գրաֆիկան, իսկ կերպարները սկսել են ապրել նորաձևության վերջին միտումներին համապատասխան։

Լիամետրաժ ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

4-րդ եթերաշրջանի մեկնարկից մեկ տարի անց թողարկվեց «Կատվի անհավանական արկածները» ֆիլմը, որտեղ Օգգին խավարասերների հետ ճամփորդում է ժամանակի մեջ։ Որոշված էր չհնչյունավորել հերոսներին մարդկային ձայնով, քանի որ ցանկացած հանդիսատեսի համար այս ֆիլմը լավ հասկանալի է նաև առանց մարդկային խոսքի։ Պրեմիերան կայացել է 2013 թվականի օգոստոսի 7-ին Ֆրանսիայում։

5-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին հայտարարվեց, որ 5-րդ եթերաշրջանը պատրաստ է թողարկման։ Ի տարբերություն բոլոր նախորդների՝ այստեղ լինելու էին պատմական թեմաներ՝ ցույց տալով հերոսների դիմակայությունը ժամանակի ընթացքում՝ հին աշխարհից մինչև 20-րդ դար[9][10]։ Առաջին սերիան ցուցադրվեց 2017 թվականի հուլիսին «Gulli» հեռուստաընկերությամբ[11]։ Դրա հետ մեկտեղ ստեղծողները նախատեսում էին ևս 2 եթերաշրջանի թողարկում[12][13]։ Նոր սերիաների հեռարձակման հետ մեկտեղ ընկերությունը վերաթողարկում է նաև հները։

6-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ եթերաշրջանը հեռարձակվել է 2017 թվականին (6-8-րդ եթերաշրջաններ, 1-3-րդ եթերաշրջանների վերամշակված տարբերակ)։

7-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթերորդ եթերաշրջանը հեռարձակվել է 2018 թվականին (6-8-րդ եթերաշրջաններ, 1-3-րդ եթերաշրջանների վերամշակված տարբերակ)։

8-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութերորդ եթերաշրջանը հեռարձակվել է 2018 թվականի դեկտեմբերին (6-8-րդ եթերաշրջաններ, 1-3-րդ եթերաշրջանների վերամշակված տարբերակ)։

9-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իններորդ ենթերաշրջանը կհեռարձակվի 2020 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Oggy and the Cockroaches - Xilam». xilam.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Entretien avec Marc du Pontavice, Producteur» (French). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Interview with Marc du Pontavice» (French). Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Oggy et les cafards» (French). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Oggy, superstar made in France» (French). 2014 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Article on Oggy and the Cockroaches» (French). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «La Dépêche interview» (French). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Olivier Jean-Marie (director, writer), Fred Mintoff (storyboard) (հուլիսի 15, 2012). «Let's Party, Guys!». Oggy and the Cockroaches. Season 4. Սերիա 201. Gulli.
  9. «Xilam makes debut appearance at BLE 2016» (PDF). 2016 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  10. «Xilam steers international growth with debut at BLE 2016 and PR agency appointment» (PDF). 2016 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  11. «Saison 5 inédite d'Oggy et les cafards : avant-première le 30 juin sur Gulli». 2017 թ․ հունիսի 6. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  12. «Xilam makes debut appearance at BLE 2016» (PDF). 2016 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  13. «Xilam steers international growth with debut at BLE 2016 and PR agency appointment» (PDF). 2016 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]