Օբզոր
Քաղաք | |||
---|---|---|---|
Օբզոր | |||
Обзор | |||
| |||
Քաղաքի համայնապատկերը | |||
Երկիր | Բուլղարիա | ||
Տարածաշրջան | Հարավարևելյան տարածաշրջան | ||
Մարզ | Բուրգասի մարզ | ||
Համայնք | Նեսեբիրի համայնք[1] | ||
Մակերես | 17,003 կմ² | ||
ԲԾՄ | 1 մ | ||
Խոսվող լեզուներ | բուլղարերեն | ||
Բնակչություն | 1980 մարդ | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | (+359) 556 | ||
Փոստային դասիչ | 8250 | ||
| |||
Օբզոր (բուլղար․՝ Обзор), առողջարանային քաղաք Բուլղարիայի հարավարևելյան հատվածում։ Գտնվում է Բուլղարիայի սևծովյան ափին։ Վարչականորեն մտնում է Բուրգասի մարզի Նեսեբիրի համայնքի կազմի մեջ։
Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 1980 մարդ[2]։
Քաղաքի օրն ամեն տարի նշվում է հունիսի 24-ին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբզոր քաղաքն ունի շուրջ 3 հազար տարվա պատմություն։ Այստեղ հաստատված առաջին ազգերից էին թրակիացիները։ Հին հույները մ․թ․ա․ 1-ին հազարամյակում հիմնել են Հելիոպոլիս բնակավայրը, որը թարգմանաբար նշանակում է «Արևի քաղաք»։
Մեր թվարկության 1-ին դարում քաղաքը գրավել են հռոմեացիները։ Դրանից հետո այստեղ կառուցվել է գերագույն աստված Յուպիտերի արձանը և քաղաքը սկսել է կոչվել Թեոպոլիս, որն էլ իր հերթին թարգմանաբար նշանակում է «Աստծո քաղաք»։ Հռոմեական տաճարի մնացորդները մինչ օրս պահվում են քաղաքի կենտրոնում։
395 թվականին Հռոմեական կայսրության մասնատումից հետո քաղաքը դարձել է Արևելյան Հռոմեական կայսրության՝ Բյուզանդիայի կայսրերի ամառային նստավայրը։ Ավելի ուշ այստեղ կառուցվել է միջնադարյան ամրոց։
Օսմանյան զավթիչների կողմից Բուլղարիայի գրավումից հետո քաղաքը կորցրել է իր հեղինակը և վերածվել շարքային գյուղի, որին տրվել է Գոզեն անունը (թուրքերեն լեզվով նշանակում է «ակնարկ»)։
Անկախ Բուլղարիայի պայմաններում 1936 թվականին վերադարձվել է բնակավայրի հին անվանումը, իսկ 1984 թվականի սեպտեմբերի 9-ին Օբզորը վերստին ստացել է քաղաքի կարգավիճակ։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականից սկսած Օբզորը դառնում է առողջարանային քաղաք։ Առողջարանը բուժական ազդեցություն կարող է ունենալ բրոնխիալ ասթմայով և այլ բրոնխային հիվանդություններով տառապող անձանց համար։ Այս հանգամանքը պայմանավորված է նպաստավոր աշխարհագրական դիրքով։ Այն գտնվում է Սև ծովի ափին՝ Ստարա Պլանինայի լեռների հարևանությամբ։
Առողձարանի շրջակա հատվածն ամբողջովին անտառածածկ է։ Քաղաքից 1,5 կմ հեռավորության վրա գտնվում են բուժիչ հանքային աղբյուրներ։ Օբզորի ծովափը գտնվում է 8 կմ հեռավորության վրա։
Քաղաքն ունի զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներ․ 2003-2005 թվականներին այստեղ կառուցվել են մի շարք հյուրանոցային համալիրներ, որոնցից նշանավոր են «Хелиос бийч»-ն և «Хелиос бей»-ը։ Կան նաև մեծ թվով փոքրիկ ընտանեկան հանգստի համար նախատեսված հյուրանոցներ, ինչպիսիե են «Морски бряг»-ն, «Джембо»-ն և«Аянов»-ն[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբզոր» հոդվածին։ |
|