Քրիս Ֆրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս Ֆրում
անգլ.՝ Chris Froome
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՔրիստոֆեր Ֆրում
Քաղաքացիություն Քենիա[1] և  Միացյալ Թագավորություն[2][3]
ՄականունՖրումմի (անգլ.՝ Froomey)
Ծննդյան ամսաթիվմայիսի 20, 1985(1985-05-20)[4][5][6][…] (38 տարեկան)
ԾննդավայրՔենիա
Հասակ186 սմ
Քաշ69 կգ
Ներկա թիմԿաղապար:Ct
Սիրողական թիմSuper C Academy
Hi-Q Super Academy
Հիմնական հաղթանակներ38

Քրիստոֆեր (Քրիս) Ֆրում (անգլ.՝ Christopher "Chris" Froome), բրիտանացի պրոֆեսիոնալ ճանապարհային հեծանվորդ, Team Sky խմբի անդամ։ Քառակի չեմպիոն «Տուր դը Ֆրանս»-ի ընդհանուր դասակարգման մեջ (2013,2015,2016,2017)։ Կրկնակի բրոնզե մեդալակիր Օլիմպիական խաղերի անհատական մրցաշարում (2012, 2016)։ Ծնվել է Քենիայում, պատանի հասակում ծնողների հետ տեղափոխվել է Հարավաֆրիկյան Հանրապետություն, իսկ 2008 թվականին ստացել է բրիտանական քաղաքացիություն և այս ամենի հետ մեկտեղ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի դրոշի տակ։ Նա առաջին բնիկ աֆրիկացին է, ով հասել է մինչև Գրանդ տուր և հաղթել Տուր դը Ֆրանս 2013, 2015, 2016 և 2017 թվականների մրցարշավերը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ միջազգային խաղասպարեզում Ֆրումը հանդես է եկել 2006 թվականին, երբ Քենիայի հավաքականում մասնակցել է աշխարհի առաջնությանը U23 բարձր տարիքային խմբում։ Խմբային մրցաշարում նա դարձել է 45-րդը, իսկ վերջնականը ավարտել է 36-րդ հորիզոնականում։ 2007 թվականին Քրիսը ստորագրում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը հարավաֆրիկյան «Konica Minolta» խմբի հետ։ Այդ խմբի կազմում Ֆրումը տանում է իր առաջին երկու հաղթանակները․ հաղթում է Giro delle Regioni-ի 5-րդ փուլը և Ճապոնիայի տուրի 6-րդ փուլը։

Այդ հաջողությունները աննկատ չեն մնում, և 2008 թ.-ին Քրիսը տեղափոխվում է Եվրոպա, «Barloworld» բրիտանական խումբ։ Այս խմբում Ֆրումը զբաղեցնում է 2-րդ տեղը Հարավաֆրիկյան Հանրապետության Giro del Capo-ի բազմօրյա մրցաշարի հաշվում և առաջինը մեկնարկում է Տուր դը Ֆրանս 2008-ը, որը ավարտում է 61-րդ հորիզոնականում։ Հաջորդ տարի Ջիրո դ'Իտալիա 2009-ում նա զբաղեցնում է 35-րդ տեղը։ 2009 թվականի սեմպտեմբերին բրիտանացին հայտարարում է նոր բրիտանական «Team Sky» խումբ անցնելու մասին։

Այդ խմբում սկզբանական շրջանում  Tour du Haut Var-ում Ֆրումը ընդհանուր հաշվում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Բացի դրանից Ֆրումը Բրիտանիայի առաջնությունում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով միայն իր թիմակից Բրեդլի Ուիգինիսին։ Մեծ Բրիտանիայի խմբի կազմում Ֆրումը մասնակցում է Համագործակցության խաղերին և առանձին մեկնարկի մրցաշարում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ զիջելով ընդամենը 2 րոպե Դեյվիդ Միլլարիին։

2011 թ․ առաջին կեսը, թվում էր, այդքան էլ հաջող չէ Ֆրումի համար, սակայն նա կտրուկ հաջողության է հասնում իսպանական Վուելտա մրցաշարում։ Առաջին շաբաթվա փուլերում Քրիսը 30-րդ հորիզոնականից չէր իջնում, իսկ 9-րդ փուլում լեռնային վերջնախաղում Կավատիլիայի վերելքում դառնում է 5-րդը։ Մեկ օր անց, առանձին մեկնարկում Ֆրումը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ պարտվելով միայն Թոնի Մարտինին։ Այդ հաջողության արդյունքում Ֆրումը դառնում է իսպանական սուպերբազմօրյա մրցաշարի ընդհանուր հաշվի առաջնրդը։ Կարմիր առաջնորդական շապիկը Ֆրումը իր ուսերին կրում է մեկ ամբողջ օր, հաղթում է 17-րդ փուլում՝ Պենյա-Կաբարգայի վերելքին բառացիորեն խլելով հաղթանակը գլխավոր մրցակից Խուան Խոսե Կոբոյից։ Արդյունքում Վուելտա 2011-ում Ֆրումը զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով Խուան Խոսե Կոբոյին GEOX-ից 13 վայրկյանով։

Տուր դը Ֆրանս 2012-ում ևս զբաղեցնում է 2-րդ տեղը՝ պարտվելով միայն իր կապիտան Բրեդլի Ուիգինիսին։ 2012թ․ օլիմպիական խաղերում անհատական մրցաշարում Քրիսը դառնում է 3-րդը։

Իր առաջին հաղթանակը Քրիսը տանում է Տուր դը Ֆրանս 2013-ում, սակայն հաջորդ տարի, Տուր դը Ֆրանս 2014-ում անցնում է դիստանցիան։ Դրանից հետո, Քրիսը հաղթում է Տուր դը Ֆրանս 2015, 2016, 2017-ը ընդհանուր դասակարգման մեջ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011
2012
2013
2014
2015
2016

Մասնակցության վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմօրյա մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանդ տուրեր
Մրցարշավ 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017
Ջիրո դը Իտալիա 34 DSQ
Տուր դը Ֆրանս 83 2 1 DNF 1 1 1
Իսպանիայի վուելտա 2 4 2 DNF 2
Բազմօրյա
Մրցարշավ 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2016 2016 2017
Տիրենո-Ադրիատիկո 2
Կատալոնիայի վուելտա 71 61 6 71 8 30
Ռոմանդիայի տուր DNF 15 123 1 1 3 38 18
Կրիտերիում Դոֆինե 4 1 12 1 1 4
Շվեյցարիայի տուր 47

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերին Ֆրումը ամուսնանում է Միշել Կաունդի հետ։ Զույգին ունի որդի՝ Կելլանը (ծնվ․ 15․12․2015)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.standardmedia.co.ke/sports/article/2000089191/chris-froome-s-kenyan-mentor-regrets-lost-opportunity
  2. http://espn.go.com/new-york/story/_/id/9456649/wimbledon-andy-murray-ends-national-nightmare
  3. http://www.nytimes.com/2011/09/08/sports/cycling/british-rider-wins-duel.html
  4. http://www.imdb.com/name/nm5234570/
  5. Sparks K. Encyclopædia Britannica
  6. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  7. «Supplement 61450, page N12». The London Gazette. 30 декабря 2015. Վերցված է 24 июля 2017-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]