Քրիստոսի մսուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրպագւթյուն Մանուկ Հիսուսին Քարե օրորոց

Քրիստոսի մսուր, մսուր (կերակրաման անասունների համար), որտեղ, ըստ ավետարանական պատմության, որում Աստվածամայրը, ինչպես օրորոցում, դրել է նորածին մանկանը։ Հայտնի է երկու մասունք՝ որպես Քրիստոսի մսուր, որոնցից մեկը Բեթղեհեմում է, մյուսը՝ Հռոմում։

Ավետարանական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր Ավետարանում մյուսների մասին հիշատակում է առաքյալ Ղուկասը։ Հրեշտակը, ավետելով հովիվներին փրկչի ծննդյան լուրը, ասում է. «Ահա' ձեզ նշան։ Դուք կգտնեք մանկանը` պառկած մսուրում»։ Բացի կանոնական Ավետարանից, որը վկայում է, որ նորածին Հիսուսին դրել են մսուր, հաստատում են նաև Արաբական Ավետարանը Փրկչի մանկության մասին և Մատվեի Ավետարանը։

Մսուր Ծննդյան Քարանձավում

Ծնունդ քարայրի մսուրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթղեհեմի բազիլիկում գտնվում է Քրիստոսի ծննդյան քարանձավը։ Քարանձավում դրված է մսուրների սահմանը։ Այդ սահմանից աջ դրված է այն մսուրը, որտեղ դրվել է Քրիստոսը ծննդից հետո։ Մսուրների վրա վառվում են անմար լամպեր, իսկ նրանց հետևում՝ պատերի մոտ, դրված է փոքրիկ պատկեր՝ բեթղեհեմյան հովիվների՝ մանկան առջև խոնարհումը պատկերող։ Հերոնիմ Ստրիդոնսկու վկայությամբ՝ հին ժամանակներում մսուրը պատրաստվել էր կավից, իսկ հետո այն պատրաստել են. ոսկուց և արծաթից։ 19-րդ դարում Միխայիլ Սկաբալլանովիչը նկարագրում է Քրիստոսի մսուրը՝ պատրաստված ներքևի մասը՝ սպիտակ մարմարից, իսկ կողային մասերը՝ շագանակագույնից։ Մսուրում դրված է Մոմից պատրաստված մանուկ Քրիստոսը։

Մսուր Սանտա-Մարիա-Մաջորիում

Մսուր Սանտա-Մարիա-Մաջորիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական բազիլիկ Սանտա-Մարիա-Մաջորիում պահպանվում է սալիկներ՝Քրիստոսի մսուրը համարվող։ Նրանց կոչում են Սաքրա կոլա, Քունամբուլում կամ Պրեսեպե։ Նրանք պատրաստված են ձիթենու ծառից և իրենցից ներկայացնում են սալիկներ՝ մետաղական շերտերով։ Նրանց վրա կա հունարեն մակագրություն VII-IX դարերի քրիստոնեական սրբերի անուններով։ Սալիկների պատրաստման ժամանակը չի նշված։ Սալիկները՝ որպես թանկագին մասունքներ, տեղադրված են նկուղում` բազիլիկի գլխավոր խորանում։ Խորանի աջ և ձախ սանդուղքները տանում են դեպի նկուղ։ Մասունքների դիմաց դրված է պապի ծնկաչոք արձանը, որը Ջակոմետտիի աշխատանքն է։ Ավանդության համաձայն` ամեն ամսվա 25-ին մսուրի մոտ են թողնում հավատացյալների, որ խոնարհվեն, իսկ Ծննդյան տոնի նախօրեին նրանց հետ կատարում են խաչով երթ բազիլիկի շուրջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]