Քրիստոնեական անարխիզմ
Քրիստոնեական անարխիզմ, քրիստոնեական շարժում աստվածաբանության մեջ, որը պնդում է, որ անարխիզմը բնորոշ է քրիստոնեությանը և Ավետարանին[1][2]: Քրիստոնեական անարխիզմը հիմնված է այն համոզմունքի վրա, որ գոյություն ունի իշխանության միայն մեկ աղբյուր՝ Աստծո իշխանությունը, որը մարմնավորված է Հիսուսի ուսմունքում: Անարխիստները մերժում են այն գաղափարը, որ մարդկային հասարակություններում սովորական մարդիկ ունեն ամբողջական իշխանություն: Քրիստոնյա անարխիստները չեն ընդունում պետություն հասկացությունը, հավատալով, որ այն բռնի է, խաբեբա և կռապաշտ[3]:
Քրիստոնյա անարխիստները կարծում են, որ Աստծո և մարդկության փոխհարաբերությունների ամենաճիշտ արտահայտումը «Աստծո Թագավորությունն» է: Քրիստոնյա անարխիստների մեծամասնությունը կրոնի ավանդական կառույցները համարում է հիերարխիկ և/կամ ավտորիտար[4]: Քրիստոնյա անարխիստները նաև պացիֆիստ են, որոնք մերժում են պատերազմը և բռնության կիրառումը[5]:
Անարխիստները Աստվածաշնչի երանություններ բաժինը օգտագործում են որպես քրիստոնեական անարխիզմի հիմք:[6] Լև Տոլստոյի «Աստծո թագավորությունը քո ներսում է» աշխատությունը հաճախ համարում են ժամանակակից քրիստոնեական անարխիզմի կարևոր աղբյուր[7]:
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Կտակարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիացի փիլիսոփա և քրիստոնյա անարխիստ Ժակ Էլլուլը նշում է, որ «Դատավորների գրքի» (Դատավորներ 21:25) վերջին հատվածում ասվում է, որ Իսրայելում չկար թագավոր, և որ «ամեն ոք անում էր այնպես, ինչպես իրեն հարմար էր[8][9]: Հետագայում, ինչպես արձանագրված է Սամուելի առաջին գրքում (1 Սամուել 8), Իսրայելի ժողովուրդը ցանկանում էր ունենալ թագավոր «որ նմանվի մյուս ազգերին»[10][11]:
Աստված հայտարարել է, որ ժողովուրդը մերժել է նրան որպես իրենց թագավոր: Նա զգուշացրել է, որ մարդկային իշխանությունը կհանգեցնի միլիտարիզմի, զինվորական ծառայության և հարկման համակարգի, և որ թագավորներից ողորմության խնդրողների ցանկությունները կմնան անպատասխան։ Սամուելը փոխանցել է Աստծո նախազգուշացումը իսրայելացիներին, բայց նրանք շաուրնակում էին թագավոր պահանջել, և Սավուղ անունով մի մարդ դառնում է նրանց տիրակալը[12][13]:
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեական անարխիզմի քննադատում են և՛ քրիստոնյաները, և՛ անարխիստները: Քրիստոնյաները հաճախ վկայակոչում են Հռոմեացիներ 13-ը որպես ապացույց այն բանի, որ պետք է հնազանդվել պետությանը[14], մինչդեռ աթեիստ անարխիստները մերժում են որևէ իշխանության կողմ հավատը, այդ թվում՝ Աստծո: Վերջիններս հաճախ դատապարտում են կրոնական դոգման՝ օգտագործելով «ոչ աստվածներ, ոչ տերեր» կարգախոսը[15]։ Քրիստոնյա անարխիստները հաճախ պնդում են, որ Հռոմեացիներ 13-ը հանված է համատեքստից[16]՝ ընդգծելով, որ Հայտնություն 13-ը և Եսայիա 13-ը անհրաժեշտ են Հռոմեացիներ 13-ի տեքստի իմաստը լիովին հասկանալու համար[17]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Christoyannopoulos, Alexandre (2010). Christian Anarchism: A Political Commentary on the Gospel. Exeter: Imprint Academic. էջեր 2–4. «Locating Christian anarchism…In political theology…In political thought»
- ↑ Christoyannopoulos, Alexandre (2010). Jun, Nathan J.; Wahl, Shane (eds.). New Perspectives on Anarchism. Lexington Books. էջ 149. ISBN 978-0739132401. «Christian anarchism 'is not an attempt to synthesise two systems of thought' that are hopelessly incompatible; rather, it is 'a realisation that the premise of anarchism is inherent in Christianity and the message of the Gospels'.»
- ↑ Christoyannopoulos, 2010a, The state as idolatry, էջ 254
- ↑ Van Steenwyk, Mark. The UNkingdom of God: Embracing the Subversive Power of Repentance. Downers Grove IL USA: IVP Books. ISBN 978-0830836550.
- ↑ Christoyannopoulos, Alexandre (March 2010). «A Christian Anarchist Critique of Violence: From Turning the Other Cheek to a Rejection of the State» (PDF). Political Studies Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-08-12-ին.
- ↑ Christoyannopoulos, Alexandre (2010). «The Sermon on the Mount: A Manifesto for Christian Anarchism». Christian Anarchism: A Political Commentary on the Gospel. Exeter: Imprint Academic. էջեր 43–80.
- ↑ Christoyannopoulos, 2010a, Leo Tolstoy, էջեր 19 and 208
- ↑ Ellul, Jacques (1988). Anarchy and Christianity. Michigan: Eerdmans. էջեր 47–48. ISBN 9780802804952. Արխիվացված օրիգինալից 20 November 2015-ին. Վերցված է 11 May 2014-ին – via Google Books. «Deborah, Gideon, Tola, Jair, and Samson were more prophets than kings. They had no permanent power. A significant phrase at the end of the book of Judges (21:25) is that at that time there was no king in Israel; people did what was right in their own eyes.»
- ↑ Judges 21:25 9: "In those days there was no king in Israel: every man did that which was right in his own eyes."
- ↑ Ellul, Jacques (1988). Anarchy and Christianity. Michigan: Eerdmans. էջ 48. ISBN 9780802804952. Արխիվացված օրիգինալից 20 November 2015-ին. Վերցված է 11 May 2014-ին – via Google Books. «Samuel was now judge. But the assembled people told him that they had now had enough of this political system. They wanted a king so as to be like other nations.»
- ↑ «1 Samuel 8 (New International Version)». Bible Gateway. HarperCollins Christian Publishing. Արխիվացված օրիգինալից 21 March 2019-ին. Վերցված է 12 May 2014-ին. «So all the elders of Israel gathered together and came to Samuel at Ramah. They said to him, 'You are old, and your sons do not follow your ways; now appoint a king to lead us, such as all the other nations have.'»
- ↑ «1 Samuel 9 (New International Version)». Bible Gateway. HarperCollins Christian Publishing. Արխիվացված օրիգինալից 27 December 2013-ին. Վերցված է 11 May 2014-ին. «Now the day before Saul came, the Lord had revealed this to Samuel: 'About this time tomorrow I will send you a man from the land of Benjamin. Anoint him ruler over my people Israel; he will deliver them from the hand of the Philistines. I have looked on my people, for their cry has reached me.'»
- ↑ Ellul, Jacques (1988). Anarchy and Christianity. Michigan: Eerdmans. էջ 48. ISBN 9780802804952. Արխիվացված օրիգինալից 20 November 2015-ին. Վերցված է 11 May 2014-ին – via Google Books. «He who was chosen to be king thus came on the scene, namely, Saul ...»
- ↑ Christoyannopoulos, Alexandre (2011). «Was Jesus an anarchist?». ԲիԲիՍի. Արխիվացված օրիգինալից 2019-09-05-ին. Վերցված է 2019-12-20-ին. «The two passages that are most frequently brought up as 'clear evidence'… to respect civil authorities and to honour secular governments as those whom God has placed in authority… are Romans 13 and 'render unto Caesar'.»
- ↑ Alexis-Baker, Nekeisha (October 2006). «Embracing God and Rejecting Masters: On Christianity, Anarchism and the State». The Utopian. 5. Արխիվացված օրիգինալից 2013-10-29-ին. Վերցված է 2013-05-10-ին. «The anarchist position on God can be summed up in the popular slogan, 'No God and no masters'. […] If God is indeed a tyrant as Bakunin asserts then the abolition of God and religion are necessary parts of what it means to be anarchist.»
- ↑ Craig, Kevin. «Romans 13: The Most Disastrously Misinterpreted Scripture in the History of the Human Race». Արխիվացված օրիգինալից 2022-04-05-ին. Վերցված է 2022-05-31-ին.
- ↑ «"Unlucky 13": Romans 13, Revelation 13, and Isaiah 13… and why the State does not want you to read them together». Vine & fig tree. Արխիվացված օրիգինալից 2019-09-05-ին. Վերցված է 2013-10-28-ին.