Քրիստին Քլեյբյորգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստին Քլեյբյորգ
Ծնվել էմայիսի 26, 1973(1973-05-26) (50 տարեկան)
ԾննդավայրՊասո Ռոբլես, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԿալիֆորնիայի պետական համալսարան, Սակրամենտո
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, weather presenter և կինոդերասանուհի

Քրիստին Քլեյբյորգ (անգլ.՝ Christine Clayburg, մայիսի 26, 1973(1973-05-26), Պասո Ռոբլես, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, օդերևութաբան, դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստին Քլեյբյորգը ծնվել է 1973 թվականի մայիսի 26-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Պասո Ռոբլես քաղաքում։ Ընտանիքի հինգ դուստրերից ավագն է[1]։

Լինելով Սակրամենտոյի պետական համալսարանի գլխավոր երկրաբանը` նա հայտնի է դարձել որպես առավոտյան եթերի օդերևութաբան Մինեապոլիսի WCCO-TV ալիքով։ Որպես օդերևութաբան ու գիտական թղթակից է աշխատել Լոս Անջելեսի KABC-TV, Բոստոնի WHDH-TV, Սպոքենի KHQ-TV, Միզուլայի KPAX-TV և KMSP-TV հեռուստաալիքներում։ Նա հայտնվել է Fox News Channel և The Weather Channel հեռուստաալիքներում։ 2003 թվականին առաջադրվել է «Էմմի» մրցանակի` «Եղանակի տեսության լավագույն հաղորդավարուհի» անվանակարգում։

Որպես դերասանուհի նկարահանվել է հայտնի հեռուստասերիալներում և անկախ ֆիլմերում։ Գլխավոր դերն է խաղացել 2005 թվականին նկարահանված «Մինեապոլիս» կարճամետրաժ ֆիլմում, եղել է նաև ֆիլմի համասցենարիստը։ 2006-2012 թվականներին «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալում խաղացել է լուրերի հաղորդավարուհու երկրորդական դերը[2]։ Տարբեր դերեր է մարմնավորել «Մինդիի նախագիծը», «90210: Նոր սերունդ» և «Փնտրողը» հեռուսասերիալներում[3]։

Ակտիվորեն զբաղվում է ռազմական կարիերայով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]