Քրիստին Աբիզաիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստին Աբիզաիդ
անգլ.՝ Christine Abizaid
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1979(1979-02-07)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԱմման, Հորդանան[1]
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան (հունիս 2001)[3][1] և Սթենֆորդի համալսարան (հունիս 2010)[3][1]
Մասնագիտությունհետախույզ և ֆուտբոլիստուհի
ԱշխատավայրNational Counterterrorism Center?[3]
Ծնողներհայր՝ John Abizaid?[4]
Զբաղեցրած պաշտոններDirector of the National Counterterrorism Center?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունCouncil on Foreign Relations?[2]
 Christine S. Abizaid Վիքիպահեստում

Քրիստին Սանդրա Աբիզաիդ[6] (անգլ.՝ Christine Sandra Abizaid, փետրվարի 7, 1979(1979-02-07)[1], Ամման, Հորդանան[1]), ամերիկյան հետախուզության սպա, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմում Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն։ Այս պաշտոնում առաջին կինը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1979 թվականի փետրվարին Հորդանանում ՝ Ամմանում։ 2001 թվականի հունիսին հոգեբանության բակալավրի աստիճան է ստացել ԱՄՆ-ի Սան Դիեգոյի կալիֆոռնիական համալսարանում։ 2010 թվականի հունիսին Սթենֆորդի համալսարանում ստացել է միջազգային քաղաքական հետազոտությունների մագիստրոսի աստիճան[7][8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբիզաիդը որպես հակաահաբեկչական հետախուզության աշխատակից է աշխատել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունում և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում։ Նա ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի վարչակազմում եղել է ավագ քաղաքական խորհրդական ու ներքին անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով օգնականն[9]։ 2014 թվականին դարձել է Աֆղանստանի, Պակիստանի և կենտրոնական Ասիայի հարցերով պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ։ Հետագայում ղեկավարել է ԱՄՆ պաշտպանության պաշտպանական նորարարությունների բաժինը Տեխասում՝ Օսթինում։ 2017 թվականին միացել է Dell կազմակերպությանը[10][11]։

2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Աբիզաիդին նշանակել է ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն[10]։ ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հատուկ կոմիտեն 2021 թվականի հունիսի 9-ին բաց լսումներ է անցկացրել նրա թեկնածության վերաբերյալ[12]։ 2021 թվականի հունիսի 24-ին Սենատը հաստատել է նրա թեկնածությունը[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբիզաիդը լիբանանյան ծագմամբ ամերիկուհի է՝ նախկին սպա Ջոն Աբիզաիդի դուստրը, որը գլխավորել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը Իրաքի և Աֆղանստանի պատերազմների ժամանակ[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Select Committee on IntelligenceUnited States Senate Select Committee on Intelligence, 2021.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.intelligence.senate.gov/sites/default/files/documents/q-cabizaid-060921.pdf
  3. 3,0 3,1 3,2 Director, National Counterterrorism CenterDNI.
  4. 4,0 4,1 Barnes J. E. A former Pentagon official is chosen to run the National Counterterrorism Center. — 2021. — ISSN 0362-4331
  5. https://www.dni.gov/index.php/ncsc-how-we-work/125-about/organization/national-counterterrorism-center/2699-acting-director-national-counterterrorism-center
  6. «Апрель — месяц национального арабского наследия». share.america.gov (ռուսերեն). Государственный департамент США. 2022 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
  7. «Select Committee on Intelligence» (PDF). intelligence.senate.gov (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
  8. «Director, National Counterterrorism Center». dni.gov (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
  9. «DNI Haines Statement on the President's Intent to Nominate Christine Abizaid as NCTC Director». dni.gov (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  10. 10,0 10,1 «President Biden Announces His Intent to Nominate 11 Key Administration Leaders on National Security and Law Enforcement». whitehouse.gov (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  11. «Christine S. Abizaid». Министерство обороны США (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  12. «Open Hearing: Nomination of Christine Abizaid to be Director of National Counterterrorism Center of the Director of National Intelligence (DNI) and the Nomination of Robin Ashton to be Inspector General of the Central Intelligence Agency (CIA)». Senate Select Committee on Intelligence (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
  13. Josh Meyer. «Senate confirms first female director of the US National Counterterrorism Center». USA TODAY (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
  14. Barnes, Julian E. (2021 թ․ ապրիլի 12). «Biden chooses a former Pentagon official to run the National Counterterrorism Center». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստին Աբիզաիդ» հոդվածին։