Քրիստինա Օբլասովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստինա Օբլասովա
Oblasova EC04.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Кристина Александровна Обласова
Մասնագիտացում`գեղասահորդ
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`սեպտեմբերի 11, 1984(1984-09-11) (35 տարեկան)
Ծննդավայր`Մոսկվա, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)`Վիկտոր Կուդրյավցև

Քրիստինա Ալեքսանդրովնա Օբլասովա (ռուս.՝ Кристина Александровна Обласова, սեպտեմբերի 11, 1984(1984-09-11), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի, 2004 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր: 2004 թվականի Եվրոպայի առաջնությանը ներկայացնում էր Ռուսաստանը (զբաղեցրել է 16-րդ տեղը): Կրկնակի չեմպիոնուհի է Ռուսաստանի պատանիների առաջնության (2001 և 2002 թվականներ) և մեկ անգամ էլ դարձել է աշխարհի չեմպիոնուհի (2001 թվական): Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ է:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Օբլասովան ծնվել է 1984 թվականին՝ Մոսկվայում: Երիտասարդ տարիքից խոստումնալից ու շնորհալի գեղասահորդուհի էր:

2000 թվականին նրան հաջողվեց հասնել պատանիների Գրան-Պրի եզրափակիչ փուլ, որտեղ արժանացավ արծաթե մեդալի: 2001 թվականին նա հաղթեց պատանիների աշխարհի առաջնությանը:

2005 թվականի Ռուսաստանի առաջնությունը վերջինն էր նրա սպորտային կարիերայում, որտեղ էլ ավարտեց իր ելույթները:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջոցառումներ 1996–97 1998–99 1999–00 2000–01 2001–02 2002–03 2003–04
Եվրոպայի չեմպիոնատներ 16
Գրան-Պրի փուլեր՝ Ռոստելեկոմի գավաթ 7
Գրան-Պրի փուլեր՝ Կանադայի չմուշկ 11
Գրան-Պրի փուլեր՝ Bofrost Cup on Ice 5
Զագրեբի ոսկե չմուշկ 2 5
Nebelhorn Trophy 3
Պատանիների աշխարհի առաջնություն 1 11 9
Պատանիների Գրան-Պրի եզրափակիչ 2
Պատանիների Գրան-Պրի փուլեր՝ Ֆրանսիա 1
Պատանիների Գրան-Պրի փուլեր՝ Գերմանիա 1
Պատանիների Գրան-Պրի փուլեր՝ Ճապոնիա 10
Պատանիների Գրան-Պրի փուլեր՝ Նիդերլանդներ 1
Պատանիների Գրան-Պրի փուլեր՝ Ուկրաինա 4
Ռուսաստանի չեմպիոնատ 14 10 6 5 5 3
Պատանիների գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 17 4 1 1 1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]