Քրիստիան Տետեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստիան Տետեյան
Ծնվել էապրիլի 4, 1910(1910-04-04)
ԾննդավայրԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 10, 2000(2000-10-10) (90 տարեկանում)
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն և ֆրանսերեն
Ազգությունհայ
ԿրթությունՓարիզի համալսարան
ԱնդամակցությունՄխիթարյան միաբանություն

Քրիստիան Տետեյան, հայազգի ֆրանսիական գրող։

Շառլ Տետեյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականից ապրել է Փարիզում։ Նախնական կրթությունն ստացել է Նոյի Ս․ Խաչ քոլեջում, ապա ավարտել է Սորբոնի համալսարանի իրավագիտության և փիլիսոփայության ֆակուլտետը։ Գրական ասպարեզ է իջել 1931 թվականին, «Սգավորված դիմակահանդես» վեպով։ Գրել է ֆրանսերեն և հայերեն։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսել Քրիստիան Տետեյանի «Կորած երաժշտությունը» (1942), «Բարձր ծով» (1943), «Ջութակն ու խաչը» (1952 թ., Ֆրանսիս Զեյմս մրցանակ) վեպերը, «Աղոթք՝ մահվան հրեշտակին» (1947), «Իսպանական օպերա» (1965 թ.), «Ներքին աշուն» (1973 թ.) պոեմները, «Ալեն Ֆուրնիե և գաղտնի իրականությունը» (2 հրատարակություն 1967 թ. ֆրանսիական ակադեմիայի մրցանակ), «Ներվալը՝ գիշերային ուխտավորը» (1966 թ.) Էսսեները ։ «Տետեյաններ» (հատոր 1-2, 1972-1982 թթ.) ուսումնասիրության մեջ մանրամասնորեն ուսումնասիրել է Տետեյան գերդաստանի բոլոր նշանավոր գործիչների, ինչպես նաև այդ գերդաստանի հետ կապված նշանավոր ընտանիքների՝ Հայրապետյանների, Շեհրիմանյանների, Շահումյանների գործունեությունը, տվել Թոմարգայի (Փոքր Հայք) և Զմյուռնիայի պատմության նոր լուսաբանումներ։

Քրիստիան Տետեյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության պատվավոր անդամ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 658 CC-BY-SA-icon-80x15.png