Jump to content

Քրիստիան Սամուել Վայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քրիստիան Սամուել Ուայսից)
Քրիստիան Սամուել Վայս
գերմ.՝ Christian Samuel Weiss
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1780(1780-02-26)[1][2]
ԾննդավայրԼայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 1, 1856(1856-10-01)[1][2] (76 տարեկան)
Մահվան վայրԽեբ, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն
ԳերեզմանԲեռլին
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն
ԿրթությունԼայպցիգի համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս, քիմիկոս, հանքաբան, մաթեմատիկոս և բյուրեղագիր
ԱշխատավայրԼայպցիգի համալսարան, Բեռլինի համալսարան և HU Berlin
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
ԱնդամությունԼեոպոլդինա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Corps Saxo-Montania zu Freiberg und Dresden in Aachen?
 Christian Samuel Weiss Վիքիպահեստում

Քրիստիան Սամուել Վայս (գերմ.՝ Christian Samuel Weiss, փետրվարի 26, 1780(1780-02-26)[1][2], Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն - հոկտեմբերի 1, 1856(1856-10-01)[1][2], Խեբ, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն), գերմանացի հանքաբան և բյուրեղագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուայսը սովորել է Լայպցիգում, Բեռլինում և Ֆրայբերգում։ 1803 թվականին Լայպցիգում պաշտպանել է դոկտորական դիսերտացիան և 1808 թվականին այնտեղ ստացել է ֆիզիկայի ամբիոնը։

1810 թվականին Ուայսը հրավիրվել է Բեռլինի համալսարան, որտեղ դարձել է հանքարդյունագիտության պրոֆեսոր։ Բնական ձևով զարգացրել է հանքագիտության մաթեմատիկայի ճյուղը և այն հիմք է դարձրել բյուրեղների կառուցման համար։ Բացի այդ, նա հայտնաբերել է բյուրեղաքիմիական համակարգերը։ Այս ուղղությամբ առաջին աշխատանքը տպագրվել է 1813 թվականին և կոչվել է «Über die natürlichen Abteilungen der Krystallisationssysteme»:

1853 թվականին պարգևատրվել է «Pour le Mérite գիտության և արվեստի համար» շքանշանով։

Քրիստիան Սամուել Ուայսը մահացել է 1856 հոկտեմբերի 1-ին Բոհեմիայի Խեփ քաղաքի մոտակայքում գտնվող բուժիչ աղբյուրներ ուղևորվելու ընթացքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • И. И. Шафрановский. История кристаллографии. XIX век, Л., «Наука», 1980.
  • Иностранные члены Российской академии наук XVIII−XXI вв.: Геология и горные науки. / Отв. редактор И. Г. Малахова. М.: ГЦ РАН, 2012. − 504 с. ISBN 978-5-904509-08-8 (эл. версия).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Սամուել Վայս» հոդվածին։