Քսենյա Սիտնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քսենյա Սիտնիկ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1995(1995-05-15)[1] (28 տարեկան)
ԾննդավայրՄոզր, Գոմելի մարզ, Բելառուս
Քաղաքացիություն Բելառուս
Մասնագիտություներգչուհի, լրագրող և հեռուստահաղորդավարուհի
Ծնողներմայր՝ Q3919558?
 Ksenia Sitnik Վիքիպահեստում

Քսենյա Սիտնիկ (մայիսի 15, 1995(1995-05-15)[1], Մոզր, Գոմելի մարզ, Բելառուս), բելառուս երգչուհի, հեռուստահաղորդավար և լրագրող։ «Մանկական Եվրատեսիլ-2005»-ի հաղթող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենյա Միխայլովնա Սիտնիկը ծնվել է 1995 թվականի մայիսի 15-ին Մոզիրում։ Քսենյա Սիտնիկի մայրը՝ Սվետլանա Ստացենկոն, աշխատել է «ՅՈՒՄԷՍ» էստրադային երգեցողության ստուդիայում որպես գեղարվեստական ղեկավար։ Քսենյայի հայրը՝ Միխայիլ Սիտնիկը, գործարար է[2]։

1998 թվականի Քսենյան դարձել է Մոզիր քաղաքի թիվ 34 դպրոցի աշակերտ։ 2000 թվականին հաղթել է «Միսս Վերասոկ» գեղեցկության մրցույթում[3]։ 2001 թվականին սկսել է սովորել էստրադային վոկալի «ՅՈՒՄԷՍ» ստուդիայում, որի գեղարվեստական ղեկավարը մայրն էր։

Քսենյա Սիտնիկը մասնակցել է բազմաթիվ մրցույթների[4]։ 2004 թվականին «Ոսկե մեղու» մանկական ստեղծագործության միջազգային փառատոնում (Բելառուսի Կլիմովիչի քաղաք) Քսենյան ստացել է առաջին աստիճանի դիպլոմ[5]։ 2005 թվականին դարձել է ռուսաց լեզվի քաղաքային օլիմպիադայի հաղթող։ 2005 թվականի հուլիսին Քսենյան Վիտեբսկում մասնակցել է «Սլավյանսկի բազար» փառատոնի շրջանակներում անցկացվող մանկական մրցույթին և հաղթել[6]։ Այս հաջողությունը նրան համբավ է բերել։ Հետագայում, բազմաթիվ մրցույթների և փառատոների մասնակցության շնորհիվ Քսենյան հայտնի է դարձել Ռուսաստանում, Լեհաստանում և Գերմանիայում[5]։

Նոյեմբերի 26-ին «Մենք միասին ենք» երգով դարձել է Մանկական Եվրատեսիլ-2005 մրցույթի հաղթող՝ հավաքելով 149 միավոր։ Մեկ տարի անց՝ 2006 թվականի նոյեմբերի 26-ին, տեղի է ունեցել նրա առաջնաելութային ալբոմի շնորհանդեսը, որը նույնպես կոչվում էր «Մենք միասին ենք»[7]։

2005 թվականի դեկտեմբերին Քսենյա Սիտնիկը գլխավոր դեր է խաղացել «Աստղային գիշեր-2006» ամանորյա մյուզիքլում։ 2006 թվականի մայիսին թողարկվել է երգչուհու առաջին տեսահոլովակը «Փոքրիկ նավակ» երգի համար։ Ավելի ուշ թողարկվել են «Հասարակ երգ» և «Նոն-ստոպ» երգերի տեսահոլովակները։

Քսենյա Սիտնիկը սովորել է Մինսկի թիվ 8 գիմնազիայում (գերազանցությամբ ավարտել է 2013 թվականին)[3] և Մինսկի թիվ 10 երաժշտական դպրոցում (ավարտել է 2010 թվականին)։ Մինչև 2009 թվականի մայիսը՝ ծրագրի փակվելը, եղել է Բելառուսի «Բելառուս-2» հեռուստաալիքի «Մեր հնգյակը» ծրագրի հաղորդավարը[8]։

2010 թվականի մայիսի 15-ին՝ Քսենյայի ծննդյան տասնհինգամյակին, Մինսկում ներկայացվել է նրա երկրորդ սոլո ալբոմը՝ «Քսենյայի Հանրապետություն» վերնագրով[9]։

2017 թվականին Քսենյա Սիտնիկն ավարտել է Պրահայի Անգլո-ամերիկյան համալսարանը, որտեղ սովորել է որպես լրագրող և ստացել բակալավրի աստիճան[10]։

2021 թվականի դրությամբ Քսենյա Սիտնիկն աշխատում է նորաձևության ոլորտում՝ որպես լրագրող և մոդել[11][12][13]։ 2022 թվականի ամռանը Քսենյան ձայնագրել է ուկրաինական BoomBox խմբի «Happy End» երգի քավեր տարբերակը[14]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 — Մենք միասին ենք
  • 2010 — Քսենյայի Հանրապետություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.sb.by/articles/umnitsa-kseniya-sitnik.html
  2. Виктория ПОПОВА (2005 թ․ հոկտեմբերի 14). «Умница Ксения Ситник» (ռուսերեն). Советская Белоруссия (газета). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. 3,0 3,1 Екатерина ПРИХОДЬКО (2014 թ․ հոկտեմբերի 8). «Ксюша Ситник: от маленькой кокетки до дивной студентки» (ռուսերեն). Комсомольская правда. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  4. Ольга Артишевская (2005 թ․ նոյեմբերի 27). «С победой, Ксюша!». Вечерний Минск. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  5. 5,0 5,1 «Ксения Ситник, 10 лет (Беларусь)». Участники. Славянский базар в Витебске. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
  6. «Ксения Ситник "Мы вместе" - победитель». Детское евровидение 2005, Хассельт. Сайт Евровидение-Казахстан. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
  7. «Ксюша Ситник презентует свой сольный альбом». Интерфакс-Запад. 2006 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. Татьяна Пастушенко (2009 թ․ նոյեմբերի 5). «Ксения Ситник переросла программу "Наша пятерочка" - Кухто». БЕЛТА. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  9. «Ксения Ситник: Выход нового альбома для меня — это очень важное, даже грандиозное событие» (ռուսերեն). БелаПАН. 2010 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  10. «Фотофакт. Ксения Ситник окончила университет в Праге». TUT.BY. 2017 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  11. Ковальчук, Виктория (2017 թ․ նոյեմբերի 16). «"Мой вес не меняется с 15 лет, стабильно 40 килограммов". ЗОЖ повзрослевшей Ксении Ситник». TUT.BY. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  12. Дарья Спевак (2015 թ․ օգոստոսի 16). «Как живут герои детского «Евровидения» сегодня: Сацюк, Жигалкович, Ситник» (ռուսերեն). Onliner.by. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  13. Василий Первунин (2021 թ․ մայիսի 15). «Чем сейчас занимается победительница детского «Евровидения» Ксения Ситник?». Аргументы и факты в Беларуси (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
  14. «Ксения Ситник записала кавер на песню «Бумбокса»». reform.by (ռուսերեն). 2022 թ․ հունիսի 17. Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսենյա Սիտնիկ» հոդվածին։