Քսավյե Ջաննոլի
Քսավյե Ջաննոլի ֆր.՝ Xavier Giannoli | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 7, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Paul Giannoli?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Քսավյե Ջաննոլի (ֆր.՝ Xavier Giannoli, մարտի 7, 1972, Նյոյի սյուր Սեն), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և օպերատոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քսավյե Ջաննոլին ծնվել է 1972 թվականի մարտի 7-ին Նյոյի-սյու-Սենում, Նանտեր շրջան, Օ-դե -Սեն դեպարտամենտ, Ֆրանսիա[4]։ Ավարտել է Փարիզի Սորբոնի բանասիրական ֆակուլտետը։ Նա աշխատել է որպես լրագրող, այնուհետև՝ որպես ռեժիսորի օգնական։
1993 թվականին Քսավյե Ջաննոլին առաջնելույթ է ունեցել «Դատապարտյալ» կարճամետրաժ ֆիլմում, որը ստեղծել է Ֆիլիպ Լեոտարը։ Ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերից մեկը ՝ «Հարցազրույց» -ը, գլխավոր դերում` Մաթիե Ամալրիկը, 1998 թվականի Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու» լավագույն կարճամետրաժ ֆիլմ կատեգորիայում և «Սեզար» մրցանակի՝ լավագույն «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» կատեգորիայում։
2000-ականների սկզբին Ջաննոլի նկարահանել է տեսահոլովակներ և գովազդային հոլովակներ, որպես պրոդյուսոր հանդես է եկել Օլիվյե Ասայասի երկու ռեժիսորական գործերում` ՝ «Սատանա սիրեկան» (2002) և «Մաքրում» (2004)։
2003 թվականին Քսավյե Ջաննոլին նկարահանել է իր առաջին գեղարվեստական ֆիլմը ՝ «Կրքոտ մարմիններ» (ֆր. ՝ Les Corpat impatients): 2006 թվականի «Երբ ես երգիչ էի» մելոդրաման `Ժերար Դեպարդիեի և Սեսիլ դե Ֆրանսի մասնակցությամբ տարեց երգչուհու և երիտասարդ գրավիչ աղջկա սիրո մասին, դարձել է ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմը, որը 2006 թվականին Կաննի կինոփառատոնին պայքարում էր «Ոսկե արմավենու» համար։
2009 թվականին թողարկվել է Ջաննոլիի «Սկզբում» ժապավենը ՝ Ֆրանսուա Կլյուզեն և Էմանուել Դևոն գլխավոր դերերում։ Ֆիլմը պայքարում էր Կաննի 62-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենու» համար և 2010 թվականին առաջադրվել էր «Սեզար» կինոմրցանակին 11 անվանակարգերում ՝ ներառյալ լավագույն կինոնկարի և ռեժիսորական լավագույն աշխատանքների համար։
2012 թվականին «Սուպերսթար» կատակերգական դրաման մասնակցել է Վենետիկի 69-րդ կինոփառատոնին և պայքարել գլխավոր մրցանակի՝ «Ոսկե առյուծ»-ի համար։
2015 թվականին Ջաննոլին Վենետիկի 72-րդ կինոփառատոնի գլխավոր մրցութային ծրագրում ներկայացրել էթ իր նոր կենսագրական ֆիլմը` «Մարգարիտա», ամերիկացի երգչուհի Ֆլորենս Ֆոսթեր Ջենկինսի կյանքի մասին, որը առժանացել է փառատոնի մրցանակին։
Կսավե Ջաննոլին Էդուարդ Ուայլի հետ միասին, անկախ պրոդյուսերական ընկերության հիմնադիր է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 - Կրքոտ մարմիններ
- 2005 - Արկածախնդրություն
- 2006 - Երբ ես երգիչ էի
- 2009 - Սկզբում
- 2012 - Սուպերսթար
- 2015 - Մարգարիտա
- 2018 - Հայտնություն
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 - Կրքոտ մարմիններ
- 2005 - Արկածախնդրություն
- 2006 - Երբ ես երգիչ էի
- 2009 - Սկզբում
- 2012 - Սուպերսթար
- 2015 - Մարգարիտա
- 2018 - Հայտնություն
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 - Մաքրում
Օպերատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 - Կրքոտ մարմիններ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսավյե Ջաննոլի» հոդվածին։ |
|