Լադո Մեսխիշվիլու անվան Քութայիսի դրամատիկական թատրոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լադո Մեսխիշվիլու անվան Քութայիսի թատրոն ქუთაისის ლადო მესხიშვილის სახელობის თეატრი | |
---|---|
Քութայիսի թատրոնի շենքը 2010 թվականին | |
Տեսակ | դրամատիկական թատրոն |
Երկիր | Վրաստան |
Գտնվելու վայրը | Իմերեթի մարզ, Քութայիս |
Հիմնադրման ամսաթիվ | 1861 թվական |
Անվանված է | Վլադիմիր Ալեքսի-Միսխիշվիլի |
Կայք | Պաշտոնական կայք |
Lado Meskhishvili State Drama Theatre in Kutaisi Վիքիպահեստում |
Լադո Մեսխիշվիլու անվան Քութայիսի թատրոն (վրաց.՝ ქუთაისის ლადო მესხიშვილის სახელობის თეატრი, ամբողջական անվանումը՝ Քութայիսի Լադո Մեսխիշվիլու անվան պետական դրամատիկական պրոֆեսիոնալ թատրոն (վրաց.՝ ქუთაისის ლადო მესხიშვილის სახელობის პროფესიული სახელმწიფო დრამატული თეატრი ), դրամատիկական թատրոն, որը գտնվում է Վրաստանի Իմերեթի մարզի Քութայիս քաղաքում։
Համարվում է Վրաստանի խոշորագույն թատրոններից մեկը։ Քութայիսի թատրոնը կրում է վրացի նշանավոր դերասան Լադո Մեսխիշվիլու անունը, ով ղեկավարել է թատրոնը 1897-1906 թվականներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քութայիսի դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1861 թվականին։ 700 հոգու համար նախատեսված թատրոնի շենքը կառուցվել էր մեկ տարի անց։ 1880 թվականին Քութայիս ժամանեցին առաջին մասնագիտացված թատերախմբերը՝ վրացի ռեժիսոր Վլադիմիր Ալեքսի-Միսխիշվիլու գլխավորությամբ։
Վլադիմիր Ալեքսի-Միսխիշվիլուց հետո տարբեր ժամանակներում թատրոնը գլխավորել են Ա․ Ռ․ Ծերեթելին, Կ․ Շալիկաշվիլին, Ու․ Դադիանին, Շ․ Մանագաձեն և այլք։ 1940 թվականին թատրոնը ստացել է Լադո Մեսխիշվիլու անունը։