Jump to content

Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի
վրաց.՝ ვლადიმერ [ლადო] სარდიონის ძე ალექსი-მესხიშვილი
Ծնվել էփետրվարի 28, 1857(1857-02-28)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 24, 1920(1920-11-24)[1] (63 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Անդրկովկասյան ԴՖՀ և  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, թատերական ուսուցիչ, կինեմատոգրաֆ և դերասան
Երեխա(ներ)Շալվա Ալեքսի-Մեսխիշվիլի և Barbara Aleksi-Meskhishvili?
Պարգևներ և մրցանակներ

Վլադիմիր Սարդիոնի Ալեքսի-Միսխիշվիլի (վրաց.՝ ვლადიმერ [ლადო] სარდიონის ძე ალექსი-მესხიშვილი, Ալեքսեև-Մեսխիև, Լադո Մեսխիշվիլի, փետրվարի 28, 1857(1857-02-28)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 24, 1920(1920-11-24)[1], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն), վրացի դերասան և ռեժիսոր։ ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (1930 թվական, հետմահու)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է փետրվարի 16 (28)-ին, Թիֆլիսում։ 1890-1896 թվականներին ղեկավարել է Թիֆլիսի, 1897-1906 թվականներին Քութայիսի վրացական դրամատիկական թատրոնները։ Ալեքսի-Մեսխիշվիլիի արվեստին բնորոշ էր հերոսական-ռոմանտիկական ուղղվածությունը։ Նա արտահայտել է հասարակության առաջավոր խավերի ձգտումները։

Բեմադրել է Շիլլերի «Ավազակներ»-ը, Հաուպտմանի «Ջուլհակներ»-ը։ Հովհաննես Աբելյանի, Վ. Աբաշիձեի հետ պայքարել է հայ և վրաց ազգային թատրոնների գոյատևման համար։ Ալեքսի-Մեսխիշվիլիյի անունով է կոչվում Քութայիսի դրամատիկական թատրոնը։ Մահացել է նոյեմբերի 24-ին, Թիֆլիսում։

  • Լևան Խիմշիաշվիլի (էրիսթավիի «Հայրենիք»)
  • Գոչա (Ծերեթելիի «Խարդախ Թամար»)
  • Ռասպլյուն (Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»)
  • Կարլ Մոոր, Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»)
  • Համլետ, Օթելլո, Ուրիել Ակոստա, Տարտյուֆ (Շեքսպիրի, Գուցկովի, Մոլիերի համանուն պիեսներում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլի (դերասան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 161


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.