Քոնոր Սուինդելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոնոր Սուինդելս
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 19, 1996(1996-09-19) (27 տարեկան)
Ծննդավայր՝Lewes, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 8874222

Քոնոր Ռայան Սուինդելս[1] (անգլ.՝ Connor Ryan Swindells, սեպտեմբերի 19, 1996(1996-09-19), Lewes, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, մոդել և նախկին բռնցքամարտիկ։ Առավել հայտնի է Նեթֆլիքսի «Սեռական դաստիարակություն» հեռուստասերիալում Ադամ Գրոֆի դերով[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Քոնորը նկարահանվել է «Անառակները» հեռուստասերիալի սերիաներից մեկում Մոսթինի դերով։ Նա նաև նկարահանվել է Sky One հեռուստաալիքի «Ջեյմսթաուն» հեռուստասերիալի սերիաներից մեկում, որտեղ կերտել է Ֆլեթչերի դերը։

2017 թվականի մարտին Սուինդելսը կատարել է Դոնալդի դերը շոտլանդական՝ «Անհետացում» հոգեբանական թրիլլերում։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2017 թվականի ապրիլին, իսկ վարձույթով ֆիլմը թողարկվել է 2019 թվականի հունվարի 4-ին[3]։

2018 թվականին «VS.» դրամատիկ ֆիլմում կերտել է Ադամի դերը[4]։

2019 թվականին նա նկարահանվել է Նեթֆլիքսի «Սեռական դաստիարակություն» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Ադամ Գրոֆի՝ դպրոցի տնօրենի որդու դերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոնորը հանդիպում է «Սեռական դաստիարակություն» հեռուստասերիալի խաղընկեր Էյմի Լոու Վուդի հետ[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անուն Դեր
2018 VS. Ադամ
2019 Անհետացում Դոնալդ Մակարթուր
2020 Էմմա Պարոն Մարտին

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անուն Դեր Նշումներ
2017 Անառակները Մոսթին Սերիա՝ «Էպիզոդ № 1.3»
Ջեյմսթաուն Ֆլեթչեր Սերիա՝ «Էպիզոդ № 1.5»
2019-ներկա Սեռական դաստիարակություն Ադամ Գրոֆ Գլխավոր դեր, 16 սերիա

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք Ծան.
2017 Screen International Ապագայի աստղեր Ինքն իրեն Հաղթանակ [6]
2019 MTV Movie Awards Լավագույն համբույր (Շուտի Գաթվայի հետ) Սեռական դասիարակություն Առաջադրված [7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Connor Ryan Swindells»։ Ancestry.com։ Վերցված է հունվարի 17, 2019 
  2. Tutt Louise։ «Stars of Tomorrow 2017: Connor Swindells (actor)»։ Screen (անգլերեն)։ Վերցված է հունվարի 14, 2019 
  3. Lodderhose Diana (մարտի 23, 2017)։ «Connor Swindells Joins Gerard Butler & Peter Mullan In 'Keepers'»։ Deadline Hollywood (անգլերեն)։ Վերցված է հունվարի 14, 2019 
  4. Bradshaw Peter (հոկտեմբերի 19, 2018)։ «VS. review – the 8 Mile of Southend»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է հունվարի 14, 2019 
  5. Prance Sam (հունվարի 16, 2019)։ «'Sex Education' stars Connor Swindells and Aimee Lou Wood are dating IRL»։ PopBuzz։ Վերցված է հունվարի 20, 2019 
  6. «Screen unveils Stars of Tomorrow 2017 with BFI London Film Festival»։ Screen International։ հոկտեմբերի 2, 2017։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 2, 2018-ին։ Վերցված է հունվարի 2, 2018 
  7. «MTV Movie & TV Awards 2019: The Complete List of Nominations»։ E!։ մայիսի 14, 2019։ Վերցված է հուլիսի 17, 2019