Քննարկում:Թավշյա հեղափոխություն (Հայաստան)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետք է ճշտել[խմբագրել կոդը]

Մաշտոցի պողոտան և Տերյան փողոցը զուգահեռ են և խաչմերուկ ունենալ չեն կարող։ Ճշտել է պետք, Գարդմանահայ ջան։ --23artashes (քննարկում) 18:48, 13 Ապրիլի 2018 (UTC)[reply]

23artashes ջան ապրես ուշադիր լինելու համար, սխալ եմ գրել, պիտի Թումանյան գրեի:Հիմա կուղղեմ:--Գարդմանահայ (քննարկում) 06:34, 14 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Գործողություններն իրականությունից առաջ են ընկել[խմբագրել կոդը]

Գարդմանահայ ջան, հիմա ժամը 12:53 է, սակայն հոդվածում նշված է «Ժամը 14:30-ի սահմաններում Երևանում շարունակվել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի զանգվածային գործողությունները, այդ թվում՝ փակ են Հաղթանակի կամուրջը, Մաշտոցի, Բաղրամյան պողոտաները, Ֆրանսիայի հրապարակը, Կորյուն, Հերացի, Խանջյան և մի շարք այլ փողոցներ:»--Սամվելքննարկում 08:53, 16 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Շնորհակալություն ուշադիր լինելու համար, շփոթմունք է, կուղղվի:--Գարդմանահայ (քննարկում) 08:58, 16 Ապրիլի 2018 (UTC)[reply]
+ կարծում եմ ճիշտ չէ ՀՀ Ոստիկանությունը ներկայացնել որպես հակամարտության կողմ։ Առնվազն այդիսի հայտարարություն չի եղել ոչ Նիկոլ Փաշինյանի կողմից և ոչ ոստիկանության։ Ավելին, Փաշինյանը բազմիցս հայտնել է, որ իրենց պայքարը ոստիկանների դեմ չէ, այլ նաև նրանց համար է։ Հավանաբար խնդիրը տեղեկաքարտի «համակարտություն» բառն է։ Հետագայում կարելի է նոր պարամետր ավելացնել տեղեկաքարտին։--Ավետիսյան91 (քննարկում) 09:01, 16 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, իմ կարծիքով կապ չունի, թե Ն.Փաշինյանը ինչ է հայտարարել, փաստը այն է, որ հենց ՀՀ ոստիկանությունն է հանդիսանում ցուցարարների դիմաց կանգնած ուժը: --Գարդմանահայ (քննարկում) 09:25, 16 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Բայց դա ակնհայտ չէ։ Որոշ բացառություններով մինչ այս պահը ոստիկանության գործողություններն ադեկվատ են։ Բանակցում են ցուցարարների հետ, ուղեկցում երթը։ Եթե անգամ ոստիկանությունը պատնեշ կազմի և խոչընդոտի երթը, ապա էլի հակամարտության կողմ չի դառնա։--Ավետիսյան91 (քննարկում) 09:38, 16 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Ավետիսյան91 ջան, իմ կարծիքով անկախ այն հանգամանքից, թե ՀՀ ոստիկանությունն իրեն ինչպես է դրսևորում, այն միևնույն է ուղղակի, թե անուղղակի հանդիսանում է հակամարտության կողմ, որն իր տարբեր գործողություններով ներգրավված է այն գործընթացին, ինչի մասին որ հոդվածն է: ՀՀ կառավարությանը ենթարկվող ՀՀ ոստիկանությունը չէր հանդիսանա հակամարտության կողմ, եթե այն ընդհանրապես որևէ կերպ ներգրավված չլիներ քննարկվող գործընթացին: --Գարդմանահայ (քննարկում) 10:01, 16 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Ռազմագիտական առումով հակամարտությունը երկու կամ ավելի կենտրոնացված կողմերի միջև շարունակական բնույթ կրող բախումներն են՝ իշխանության գլուխ գալու կամ տարածքային վիճաբանությունները լուծելու նպատակով։ Չեմ կարծում, որ այս պահին Ոստիկանություն - Ցուցարարներ հարաբերությունը տեղավորվում է այս սահմանման մեջ։ --Ավետիսյան91 (քննարկում) 10:07, 16 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Ավետիսյան91 ջան, խնդրեմ, առաջարկիր հոդվածին առավել համապատասխան տեղեկաքարտ: Տեղադրված է այն, որը կա և առավել համահունչ է հոդվածին:--Գարդմանահայ (քննարկում) 10:42, 16 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, ես էլ եմ դեմ ոստիկանության որպես հակամարտող սուբյեկտի դիտարկելուն, քանի որ նախ ոստիկանությունը անկախ սուբյեկտ չէ և ենթակա է ՀՀ կառավարությանը: Հետևաբար, եթե նշում ենք հակամարտող կողմ, իսկ այս պարագայում ես դեմ եմ ընդհանրապես հակամարտող կողմեր գրելու հանգամանքին, ապա պետք է նշվի ՀՀ կառավարություն սուբյեկտը: Բացի այդ, դեռևս, իմ կարծիքով, չեն եղել լուրջ գործողություններ, որի պարագայում մենք կարող ենք ոստիկանությանը հակամարտող կողմ դիտարկել: Երանի, բանը չհասնի էլ դրան: Շնորհակալություն:--Armen (քննարկում) 10:21, 16 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Armen ջան, շնորհակալություն, որ քո կարծիքը հայտնեցիր, բայց թույլ տուր չհամաձայնվեմ քեզ հետ: Ասեմ թե ինչու: Եկեք հուզականությունը մի կողմ դնենք, քանի որ հանրագիտարանի համար էական չէ, թե լուրջ գործողություն կլինի, թե ոչ, այստեղ պետք է հնարավորինս չեզոք տեսակետից գրել այն մասին, ինչ եղել է: Եթե սարքես համապատասխան տեղեկաքարտ, ապա ես մեծ սիրով ինքս այն կտեղադրեմ հոդվածում, իսկ մինչ այդ ստիպված տեղադրված է այն կաղապարը, որն առավել համահունչ է հոդվածում նկարագրված գործողություններին: Հակամարտություն բառը հենց տեղեկաքարտից է գալիս: Չնայած նաև ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ չպետք է այդ գործընթացը անվանել հակամարտություն: Եթե ոչ հակամարտություն, ապա ի՞նչ: ՀՀ ոստիկանությունը ուղղակիորեն հանդիսանում է քննարկվող թեմայում որպես ցուցարարների հակառակ կողմ, քանի որ այն ոչ միայն կանգնած է ցուցարարների դիմաց՝ ընդդեմ ցուցարարների, ինչպես նաև կատարում է իշխանությունների հանձնարարությունները, իսկ իշխանությունները հանդիսանում են ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունները: Վերջիններն էլ հենց հանդիսանում են ցուցարարների գլխավոր բողոքի պատճառ որոշումը կայացնողները: Հոդվածի տեղեկաքարտում գրված չէ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որպես հակամարտության կողմ՝ չնայած այն ՀՀ կառավարության մաս է ու այդպես էլ պետք է լինի: Իսկ ՀՀ ոստիկանությունը հանդիսանում է հակամարտության կողմ, քանի որ գտնվում է նրանց դեմ: Եթե այստեղ որևէ մեկը հիմնավորի, որ ՀՀ ոստիկանությունը ցուցարարների կատարած գործողությունների դեմ չի գործել, ապա ինքս այդ հատվածը կհեռացնեմ: Ո՞վ է մետրոյի կայարաններում, փողոցների խաչմերուկներում և կամրջների վրա կատարել ցուցարարների ձերբակալություններ, ընդդիմացող գործողություններ: Իհարկե ՀՀ ոստիկանությունը:--Գարդմանահայ (քննարկում) 10:41, 16 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Աղբյուրներ[խմբագրել կոդը]

Գարդմանահայ ջան, նախ և առաջ շնորհակալություն հոդվածի համար։ 2-րդ ծանոթագրության հղումը կարո՞ղ ես դնել, կարծում եմ՝ այն շատ կարևոր է։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 19:28, 16 Ապրիլի 2018 (UTC)[reply]

ջ̸ե̸օ̸ ջան, ճիշտն ասած չհասկացա թե ինչ հղման մասին ես ասում:--Գարդմանահայ (քննարկում) 19:44, 16 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, խոսքս այս աղբյուրի մասին է։ Առանց հղման աղբյուր է։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 19:55, 16 Ապրիլի 2018 (UTC)[reply]

ինչու է հեռացվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Տեղեկաքարտ բաժնից[խմբագրել կոդը]

Գարդմանահայ , դուք բազմիցս հեռացրել եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն նշումը Տեղեկաքարտ բաժնից (ամփոփ աղյուսյակ):

վերջին դեպքում դուք նշել եք ՝ Չգիտեմ, թե ինչ նպատակով եք ցանկանում, որ պարտադիր գրվի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անվանումը, բայց պետք չի գրել, քանի որ այն այս դեպքում հանդես է գալիս որպես «Իմ քայլը» նախաձեռնություն:

Սակայն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կազմակերպված միջոցառումներին առավել ակտիվ մասնակցում է հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այդ շեշտում է նաև Ազատություն-ի կայքը գրելով ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի փողոցային տարբերակը։ <ref>https://www.azatutyun.am/a/29144694.html</ref>

Առանց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունը նշելու համաչափ չէ ձեր կողմից «Ուսանողության» և «Քաղաքացիական հասարակության» նշումը որոնք ակնհայտորեն ոչ ամբոջությամբ են մասնակցում այս միջոցառումներին և զգալի չափով ներգրավվել են «Քաղաքացիական պայմանագիր»-ի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ դիրքորոշման վերաբերյալ այլ տեղեկությոուններ ունենալու դեպքում խնդրում եմ ներկայացնել նրանք: Հակառակ դեպքում կխնդրեմ չմիջամտել վերոնշյալ վստահելի աղբյուրներից ձեռք բերված տեղեկությունները ամփորված կերպով ներկյացնելուն:

Իվերջո՝ ընթերցողը իրավունք ունի տեղեկանալ, թե որ կուսակցությունը ինչ դիրքորոշում և ինչ մասնակցություն ունի ներկայացվող կարևոր իրադարձությունների վերաբերյալ:

Darwwin (քննարկում) 11:23, 17 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Darwwin, Ձեր ներկայացրած հրապարակումը միանգամայն այլ ձևաչափով տրված հարցազրույց է: Շարժումը սկսվել է առնվանզ 3 նախաձեռնությունների կողմից, որոնցից մեկի նախաձեռնողներից և անդամներից են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները, ովքեր իրենց նախաձեռնությունը անվանել են «Իմ քայլը»: Մի հարց տամ, ինչո՞ւ եք իմ պատճառաբանված փոփոխությունները առանց պատճառ ջնջում: --Գարդմանահայ (քննարկում) 11:35, 17 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Մեջբերում նշված azatutyun.am կայքի նյութից. Հիշեցնենք՝ «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի փողոցային տարբերակը: Սա բավական հիմնավորում է, «Քաղաքացիական պայմանագիրը» նշելու համար:

Ես բազմիցս փորձել եմ Ձեր կոզմից բերված նկարագրությունները օգրագործելով կոնսենսուսային տարբերակ մշակել: Մասնավորապես, այս կետին վերաբերվող Ձեր սահմանումները հաճախ անհիմն ընդհանրացումներ են ներկայացնում, որոնք ուղղիղ և ճշգրիտ իմաստով դիտարկելիս ճիշտ չեն կամ հանրագիտանարանի ֆորմատին չեն համապատասխանում:

Ի տարբերություն դրան, Ձեր մոտեցումը պարզապես այլ հեղինակների նույնիսկ կոնսենսուսային և վստահելի աղբյուրներով հիմնավորված տվյալների հեռացումն է, ինչը թույլ է տալիս ենթադրել փաստերի կողմնապահ ներկայացման շահագրգրվածություն: Darwwin (քննարկում) 16:18, 17 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Ինչի՞ եք բացել այս քննարկումը, եթե մինչև ընդհանուր հայտարարի գալը կրկին կատարում եք նախկին ոճով ջնջումներ ու փոփոխություններ: Ձեր կատարած փոփոխությունը տեղավորվում է վիքիպեդիայում անհարգալից քայլի շրջանակներում, քանի որ ինքներդ քննարկում եք բացում, ինքներդ այն արհամարում, այդպիսով արհամարելով նաև Ձեզ հետ քննարկում վարողին: Եղեք հարգալից:--Գարդմանահայ (քննարկում) 16:35, 17 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Ձեր գրածը պարզապես սխալ է, քանի որ ես ջնջում չեմ կատարել, այլ ընդհամենը ընդլայնել եմ գրվածը հիմնավորում ներկայացնելով: Իսկ դուք կատարում եք ջնջումներ առանց գոնե որևէ հիմք ներկայացնելու: Առաջինը հեց դուք Էիք որ միջև ընդհանուրև հայտարարի գալը ջնջումներ եք կատարել, ինչպես ես մեչբերել եմ վերևը:

Ներկայումս դուք պարզապես փախչում եք քննարկումից որևէ հիմնավորում չբերելով ձեր կողմից կատարված ջնջումների վերաբերյալ: Ծիծաղելի է եթե դուք Ձեր այս վարքը բնութագրում եք որպես հարգալից: Darwwin (քննարկում) 16:44, 17 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Հարգելի Darwwin, սույն հոդվածում Դուք կատարել եք այս փոփոխությունը, որը սխալ է, քանի որ առնվազն «Ելք» դաշինքը չի մասնակցում այս շարժմանը: Ձեր կատարած այս երկրորդ փոփոխությունը, որը չնայած Դուք ներկայացրել եք հետևյալ պատճառաբանությունը «Gardmanhay պետք չէ ընդհանրացնել, կան նաև այլ ընդդիմադիր ուժեր որոնք չեն մասնակցում այս գործողություններին», այնուամենայնիվ ավելացրել եք Ձեր ավելացրած նախկին սխալ տեղեկատվությունը: Ձեր կատարած այս երրորդ և չորրորդ փոփոխությունը կրկին ճշմարտացի չէ, քանի որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանդես է գալիս Իմ քայլը նախաձեռնությամբ, և պետք է հենց այդ նախաձեռնության անվանումը գրվի: Ձեր կատարած այս հինգերորդ փոփոխությունը մեղմ ասած անհասկանալի է, որովհետև Դուք այդ փոփոխությունները կատարել եք առանց համապատասխան քննարկման ավարտը: Իչո՞ւ եք ավելացրել «որոշ» բառը: Հույսով եմ փոխադարձ հարգանքներով՝ --Գարդմանահայ (քննարկում) 17:10, 17 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Գարդմանահայ, ես ենթադրում եմ, որ Դուք շատ լավ հասկանում եք թե ինչու է ավելացվում "որոշ" բառը: Ամենայն դեպս ևս մեկ անգամ բացատրեմ՝ ակնհայտորեն ոչ բոլոր ուսանողնորը, ոչ բոլոր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ոչ բոլոր Սերժ Սարգսյանի հրաժարականի համար պայքարող ուժեր մասնակցում են այս էջում նշված իրադարձություններին: Ինչպես հենց Դուք էիք նշել օրինակ Լուսավոր Հայաստանը և Ազատ Դեմոկտրատենը չեն մասնակցում այս միջոցառումներին: Թե՞ Դուք սահմանում եք քաղաքացիական հասարակությանը և ուսանողությանը պատկանելիությունը բացառապես այս ցույցերին մասնակցելով: Այդ պատճառով բազմիցս փորձել եմ ճշգրտել Ձեր կողմից անհիմն ներկայացված ընդհանրացված սահմանումները, որոնք Դուք նույնպես առանց հիմնավորումներ ներկայացնելու ջնջել եք: Դժվար է հավատալ, որ դա արվել է իրադարձությունների օբյեկտիվ շարադրման դրդապատճառներով:

Ինչպես հենց Դուք եք նշում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանդես է գալիս Իմ քայլը նախաձեռնությամբ: Այսպիսով՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանդիսանում է հակամարտող կողմերից մեկը, կամ առնվազն նրա համաղեկավարներից մեկը: Ճշգրիտ խոսելով որևէ նախաձեռնություն չի կարող հակամառտության կողմ հանդիսնալ՝ այն կազմակերպություն չէ, անձ չէ, նույնիսկ միավորում է: Նախաձեռնությունը դա հենց նախաձեռնություն է, որը նախաձեռնվում է ինչ որ անձերի կողմից: Այսպիսով իմ արված բոլոր փոփոխությունները հիմնավորված են, և ինչպես նշվել է հաստատված են հեղինակավոր աղբյուրներով: Սխալ է Ձեր մեկնաբանությունը իմ փոփոխությունների վերաբերյալ:

Չնայած ասվածին, ես որևէ խնդիր չեմ տեսնում Իմ Քայլը նախագիծը նշելու մեջ դա Ձեզ համար որևէ պատճառով կարեվոր է: Սակայն եթե Դուք միևնույն ժամանակ չեք համաձայնում նշել Քաղաքացիական Պայմանագրի դերակատարությունը, ապա Դուք առնվազն փորձում եք շփոթանքի մեջ քցել ընթեռցողին, կամ հետապնդում եք որևէ այլ վիկիպեդիաի հիմունքներով չնախատեսված նպատակներ որոնք ինձ անհայտ են: Հուսով եմ Ձեր մեջ բավական հասունություն և ինքնավստահություն կգտնվի համապատասխան ուղղումներ կատարելու համար: Եթե ոչ՝ մնաք բարով և աշխատեք չտարածել հայկական Վիքիպեդիայում նրա նպատակներին չհամապատասխանող կողմնապահ նյութեր: Darwwin (քննարկում) 18:52, 17 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Կպատասխանեմ միայն Ձեր գրածի առաջին մասին: Մնացածի մասով պատասխանելու իմաստ չեմ տեսնում, քանի որ արդեն անդրադարձ եղել է իմ կողմից, ինչպես նաև Ձեր գրած մեղադրանքների նմանվող արտահայտություններին անդրադառնալու ո՛չ ցանկություն կա, ոչ էլ այդ ուղղությամբ բանավիճելու նպատակահարմարություն: Ձեր որդեգրած տրամաբանության համաձայն պետք է Հայաստանում գտնվող բոլոր ուսանողները, այո, բոլորն անխտիր մասնակցեին այս գործընթացին, որ նոր իրավունք ունենայինք տեղեկաքարտում գրել ուսանողներ: Ստացվում է, որ Ձեր ասածի դեպքում գործնականում մենք երբեք էլ չպետք է գրենք «ուսանողություն»: Երբ ասվում է ուսանողություն, ապա նշանակում է, որ ուսանողության ներկայացուցիչներ, ուսանողական խմբեր և այլն: Հաճելի խմբագրումներ:--Գարդմանահայ (քննարկում) 19:29, 17 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Վիքիպեդիան նորությունների կայք չէ[խմբագրել կոդը]

Կարծում եմ, որ հոդվածում պետք է ներառել կարևոր և էական տվյալները, «ժամը XX-ին ցուցարարները մտան Y փողոց» բնույթի տեղեկատվությունը զուտ նորություն է, ոչ մի կարևորություն չի ներկայացնում:--Սամվելքննարկում 09:03, 20 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Կարծում եմ իրադարձությունների ավարտից հետո անհրաժեշտություն կլինի այդ մասերը հեռացնել և հանրագիտարանային տեսքի բերել։--Ավետիսյան91 (քննարկում) 09:05, 20 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Եթե նորությունները ներկայացվում են հանրագիտարանային ոճով, ամենևին էլ չի հակասում վիքիպեդիայի կանոններին: Բացի այդ, Վիքիպեդիայում կան բազմաթիվ հոդվածներ, որտեղ րոպե առ րոպե ներկայացված են դեպքերի հաջորդականությունը:--Armen (քննարկում) 10:48, 20 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Այո, հետագայում բովանդակության այն հատվածները, որոնք կարիք ունեն վիքիֆիկացման, կշտկվեն: Սամվել ջան, կխնդրեմ նաև նայես տեղադրված կաղապարի վրա գրվածը: --Գարդմանահայ (քննարկում) 11:12, 20 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Սամվել ջան, նաև կարևոր է հոդվածի ամբողջականության պահպանումը, ինչը շատ դժվար կլինի հետագայում անել, եթե իրադարձությունների ընթացքին զուգահեռ տեղեկատվություն չավելացվի:--Գարդմանահայ (քննարկում) 11:36, 20 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Armen ջան ինչ ոճով էլ գրված լինի նորությունը պետք է տարբերել կարևոր տեղեկատվությունից, որն ունի հանրագիտարանային արժեք, օրինակ՝ այօր նյուզ.էյ եմ-ում կարդացի այսպիսի նորություն՝ «Գերմանիայում դատարանն առաջիկա նեոնացիստական փառատոնում արգելել է ալկոհոլի օգտագործումը», հիմա ինչ է, նստեմ դրա մասին հոդված գրեմ? Մանավանդ շատ նորությունների մասին հղում է տրված յութուբյան ուղիղ եթերին, որպես աղբյուր, այսինքն հոդված գրողը նայում է յութուբը և ինչ լինում է, այստեղ գրում է: Նորից եմ կրկնում, պետք է գրել միայն կարևորը, մնացածն անհրաժեշտ է ջնջել:--Սամվելքննարկում 19:08, 20 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Սամվել ջան, բայց չէ՞ որ քո նշած օրինակն ու հոդվածում իրադարձությունները ներկայացնելը միանգամայն այլ բաներ են: Մի՞թե վատ է, որ հոդվածում նկարագրվող իրադարձությունը ներկայացվում է ըստ ժամանակային շատ կարճ հաճախականությամբ: Պարզ է, որ կա լիքը «դզել-փչելու» գործ, ինչը ինքս էլ նաև կանեմ: Իմ կարծիքով վիքիֆիկացումից հետո հոդվածը կդառնա Հայաստանի Հանրապետությունում կատարված իրադարձությունների մասին պատմող լավագույն հոդվածը իր ծավալով, հագեցած բովանդակությամբ և առարկայի մանրամասն նկարագրմամբ:--Գարդմանահայ (քննարկում) 19:48, 20 Ապրիլի 2018 (UTC)[reply]
Սամվել ջան, Ձեր բերած օրինակը ի՞նչ կապ ուներ իմ գրածի հետ: Իմ գրածը վերաբերվում էր Բողոքի ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի հոդվածում ներկայացվող նորություններին: Նույն է թե, օրինակ ընտրությունների ժամանակ տարբեր ընտրատեղամասերում առավել աղմկահարույց ընտրախախտումների մասին համապատասխան հոդվածներում չգրելը: Համաձայն եմ, որ վիքիֆիկացման արդյունքում մի շարք ոչ կարևոր իրադարձություններ կջնջվեն հոդվածից, սակայն որևէ խնդիր չեմ տեսնում, որ հոդվածում ժամանակագրական հերթականություն լինի:--Armen (քննարկում) 22:00, 20 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Անվանափոխում[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, խնդրում եմ վերականգնել նախորդ վերնագիրը (Բողոքի ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի), մինչև քննարկումների արդյունքում որոշում չի կայացվել։ Beko / 23artashes / Samo04 --Ավետիսյան91 (քննարկում) 15:38, 3 Մայիսի 2018 (UTC)[reply]

Հարգելի ACMILAN-1899-ARMENIA, խնդրում եմ այսուհետ անվանափոխում անելուց առաջ քննարկում բացել։--Ավետիսյան91 (քննարկում) 15:40, 3 Մայիսի 2018 (UTC)[reply]
Հարգելի ադմիններ, խնդրում եմ վերականգնել նախորդ վերնագիրը- Հայկական թավշյա հեղափոխություն:
Իրականում դա Հայկական թավշյա հեղափոխություն էր, որ ավարտվեց ո՛չ միայն Սերժ Սարգսյանի, այլև ամբողջ քաղաքական համակարգի տապալմամբ։)--71.95.255.203 06:20, 8 Մայիսի 2018 (UTC)[reply]
Հարգելի չգրանցված մասնակից, անվանափոխման համար կա հատուկ ընթացակարգ, պետք է ներկայացնել անվանափոխման և համաձայնության դեպքում նոր անվանափոխել:--Սամվելքննարկում 06:24, 8 Մայիսի 2018 (UTC)[reply]
Ադմիններին խնդրում եմ վերականգնել նախորդ տարբերակը մինչ քննարկման արդյունքում որոշում կընդունվի։--Ավետիսյան91 (քննարկում) 11:17, 11 Մայիսի 2018 (UTC)[reply]

Վիքիֆիկացում[խմբագրել կոդը]

Gardmanahay ջան, հոդվածի վիքիֆիկացման հարցն ի՞նչ ենք անում ։) Պիտակն այսպես մնա՞։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 12:33, 6 Մայիսի 2018 (UTC)[reply]

Կփորձեմ կարճ ժամանակահատվածում անել:--Գարդմանահայ (քննարկում) 13:44, 7 Մայիսի 2018 (UTC)[reply]

Ողջույն։ Անվանափոխման արդյունքում հավանաբար կընդունվի «Թավշա հեղափոխություն Հայաստանում», «Հայկական թավշյա հեղափոխություն» և «Սիրո և համերաշխության հեղափոխություն» տարբերակներից մեկը։ Առաջարկում եմ հոդվածի հետևյալ կառուցվածքը․ Բողոքի ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի, Սերժ Սարգսյանի վարչապետություն և հրաժարական, Նիկոլ Փաշինյանի վարչապետություն։ Կողմ եմ պակաս կարևություն ունեցող գործողություններ նկարագրող ինֆորմացիաների հեռացմանը (11։12-ի դրությամբ փակ է էսինչ փողոցը)։--Ավետիսյան91 (քննարկում) 08:33, 12 Մայիսի 2018 (UTC)[reply]

Անվանափոխեք[խմբագրել կոդը]

Անվանափոխեք հոդվածը "Թավշյա հեղափոխություն Հայաստանում 2018": Ռուսական վիքիյում արդեն արել են դա: 46.70.9.93 11:44, 8 Մայիսի 2018 (UTC)[reply]

Հայերեն Վիքիպեդիայում հոդվածի անվանափոխումը կատարվում է Անվանափոխման առաջադրված հոդվածների էջում բացված քննարկման միջոցով: Այլ լեզուներով վիքիպեդիաներում կատարված վերանվանումները հիմք չեն Հայերեն Վիքիպեդիայում: Ներկայում ընթանում է քննարկում, որին Դուք էլ ունեք մասնակցելու և Ձեր կարծիքը հայտնելու իրավունք:--Գարդմանահայ (քննարկում) 13:10, 8 Մայիսի 2018 (UTC)[reply]

Ապոկրիֆիկ մասեր[խմբագրել կոդը]

Ապոկրիֆիկ մասերը պահեմ այստեղ։ Մի կտոր իմ ավելացված մասից չեմ գրել այնտեղ, սակայն անպայման ուզում եմ մնա մի տեղ․

Այս պարբերությունը․ «Մայիսի 2ը հայտարարվեց «Քայլ արա» շարժուման և բոլոր աջակցող կողմերից բացարձակ բլոկադայի օր․ ամբողջ Հանրապետությունում փակվել էին փողոցներ և մայրուղիներ, տրանսպորտի շահագործման մեծ քանակով միջոցներ․ նաև Երևանի մետրոպոլիտենը, առավոտյան չէր գործել նաև Զվարթնոց օդանավակայանը։»

վերջանում էր օրիգինալ տեքստում այսպես․ «Գտնվեցին նաև ինքնակազմակերպված քաղաքացիներ որոնք գտան այդ 55, ըստ իրենց, ազգի դավաճանների բնակության վայրերը և դրեցին նրանց դռների դիմացը սապոններ, վրանները գրած «Ամոթ» բառը։»

Չնայած էն Ն․Փաշինյանի պնդմանը թե «ատելության մթնոլորտի էջը Հայաստանում փակված է», գտնում եմ, որ սա արժե հիշել, եթե հանկարծ ՀՀԿն կամ նրա հաջորդող միավորումը իրապես չհասկանա իրականությունը։ Անձնապես, գտնում եմ, որ սա, ա․ի․ այս «օտար մարմինների» սեփական մաշկին ինֆորմացիան հասցնելը, ավելի ազդեցիք էր, քան մնացած ամեն ինչը։ Minas-A (քննարկում) 15:55, 8 Մայիսի 2018 (UTC)[reply]

Հարգելի Minas-A, հարկ եմ համարում նշել, որ Հայերեն Վիքիպեդիան հանրագիտարան է, և այնտեղ գտնվող հոդվածները՝ հանրագիտարանային հոդվածներ, հետևաբար հոդվածների բովանդակությունն էլ պետք է լինի հնարավորինս հանրագիտարանային: Ձեր ավելացված տեքստն ունի որոշակի խնդիրներ: Մայիսի 2-ի իրադարձություններ բաժնում գրել եք ապրիլի 30-ին և այլ օրերին տեղի ունեցած իրադարձություններ: Գրել եք «Ընդունելով շարշման խիստ բացասական վերաբերմունքը իր թեկնածույության նկատմամբ, Կարեն Կարապետյանը չի առաջադրում իր թեկնածույությունը այս ընտրություններին», ինչը չի սխալ է, քանի որ Կ.Կարապետյանի չառաջադրումը կապված չէ նրա ցանկությամբ, այլ պայմանավորված էր ներքաղաքական իրավիճակի հետ, համենայն դեպս նրա կողմից այդպիսի հայտարարություն չի հնչել (հայտնի չէ նման հայտարարության մասին): Գրել եք «Սակայն Կարեն Կարապետյանը որպես փոխվարչապետ, մնում է վարչապետի ժամանակավոր գործակատար այս ընտրությունների ընթացքում»: Կարեն Կարապետյանը չէր կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ վարչապետին կարող է ընտրել միայն ՀՀ Ազգային ժողովը: Նա եղել է 1-ին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Գրել եք «Մայիսի 2ը հայտարարվեց «Քայլ արա» շարժուման և բոլոր աջակցող կողմերից բացարձակ բլոկադայի օր․ ամբողջ Հանրապետությունում փակվել էին փողոցներ և մայրուղիներ, տրանսպորտի շահագործման մեծ քանակով միջոցներ․ նաև Երևանի մետրոպոլիտենը, առավոտյան չէր գործել նաև Զվարթնոց օդանավակայանը»: Զվարթնոց օդանավակայանը գործում էր, «գործադուլ» էին հայտարարել օդանավակայանի՝ իրենց աշխատանքային օրն ավարտած և տուն գնացող աշխատակիցները, ինչը գործադուլ անվանելը սխալ է:--Գարդմանահայ (քննարկում) 18:23, 8 Մայիսի 2018 (UTC)[reply]

Յութուբյան աղբյուրներ[խմբագրել կոդը]

Վիքիպեդիայում աղբյուր են համարվում ցանկացած լեզվով տպագրված աղբյուրները, յութուբյան ուղիղ միացումներն այդպիսին չեն համարվում, անհրաժեշտ է հոդվածից հեռացնել նմանատիպ բոլոր աղբյուրները:--Սամվելքննարկում 06:28, 21 Մայիսի 2018 (UTC)[reply]

Ես կփորձեմ աստիճանաբար հեռացնել:--Գարդմանահայ (քննարկում) 07:08, 22 Մայիսի 2018 (UTC)[reply]

Միտք: Ժողովու՛րդ, եթե ընդունում ենք, որ Յութուբի պաշտոնական ալիքներին հղում կատարելը թույլատրելի է, ապա Ազատություն ռադիոկայանի յութուբյան պաշտոնական ալիքի (verified user) ուղիղ միացումը ավտոմատ չի՞ դառնում վստահելի տեղեկատվություն (ինչ-որ առումով):--Armen (քննարկում) 10:04, 22 Մայիսի 2018 (UTC)[reply]

Armen ջան, համաձայն ՎՊ:ՎԱ կանոնի, «Տպագրված կարող է վերաբերել ոչ միայն տեքստային նյութերին, այլ լսանյութերի, տեսանյութերի, և այլ մուլտիմեդիայի նյութերի վրա, որոնք արձանագրվել և հաղորդվել, տեղաբաշխվել կամ արխիվացվել են մի վավերականելի երրորդ-կողմանու կողմից: Տեքստային աղբյուրների նման, սրանք պետք է ճշգրտորեն նշվեն: Նաև, այդ մեդիայի արխիվացված պատճենը պիտի գոյություն ունենա, սակայն պարտադիր չէ, որ համացանցի վրա հասանելի լինի:», եթե աղբյուրները բավարարում են այս պայմաններին, այսինքն եթե ուղիղ միացումները արխիվացվել են հավուր պատշաճի և հղումները տրված են այդ արխիվներին, ապա խնդիր չեմ տեսնում:--Սամվելքննարկում 11:16, 22 Մայիսի 2018 (UTC)[reply]
Պարզ է Սամվել ջան, շնորհակալություն:--Armen (քննարկում) 11:23, 22 Մայիսի 2018 (UTC)[reply]